Գաղափարների բաց մրցույթ

Կոլբա լաբը հայտարարում է նորարար գաղափարների մրցույթ, որը չունի որեւէ թմեատիկ սահմանափակում ու վերջնաժամկետ։

Ինչ-որ խնդիրներ եք տեսնում ձեր շուրջ ու ուզում եք որևէ բան ձեռնարկել: Ի՞նչ կարող ենք անել ձեզ համար:

Այս մրցույթը յուրահատուկ է նրանով, որ չի սահմանափակում ձեզ որևէ թեմայի, ոլորտի ու մարտահրավերին արձագանքելու կոչով: Դուք եք հիմնավորում խնդիրը, առաջարկում նորարար լուծումը, իսկ մենք օգնում ենք ձեզ մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով:

Մենք փնտրում ենք հենց քեզ՝ նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի, ով ուզում է փոփոխություն տեսնել իրեն շրջապատող միջավայրում: Չկա սխալ գաղափար, եթե դու ունես խնդրի հստակ ընկալում ու պատկերացում, թե ինչպես պետք է այն լուծել, միացիր մեզ:

Ձեր ներկայացրած գաղափարների վերաբերյալ նորությունները կհրապարակվեն եռամսյակը մեկ:



Ինչպես է կարելի հնարավորինս արդյունավետ արձագանքել 21-րդ դարի սոցիալական, տնտեսական, բնապահպանական մարտահրավերներին: Ավանդաբար լուծումները մշակվում են կառավարման վերին օղակներում: Ծառայությունների հասցեատերը որպես կանոն ուղղակիորեն չի մասնակցում որոշումների կայացման ու ծառայութունների մշակման գործընթացին: Կոլբա լաբը հավատում է, որ որոշումների ընդունման ուղղահայաց ու հիերարխիկ մոտեցումը չի համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին: Քաղաքացիների ստեղծագործ ու նորարար մտածելակերպը Հայաստանում առկա հսկայական ռեսուրս է, որի օգտագործումը մեծ հնարավորություններ է բացում զարգացման ծրագրեր իրականացնելու համար:

Եթե դուք հստակ տեսնում եք խնդիր ու վստահ եք, որ կարող եք իրականացնել նախագիծ, որն այն կլուծի, դիմեք մեզ: Նշանակություն չունի, թե նախագիծը որ փուլում է ՝ գաղափարի մշակման ու զարգացման, թե իրականացման: Կոլբա լաբը պատրաստ է միանալ ու օգնել ձեզ ցանկացած պահի:

Ձեր գաղափարը կարող է իրենից ներկայացնել նոր ապրանքի կամ ծառայության առաջարկ, ապրանքի տարածման նոր միջոց կամ միգուցե առկա ապրանքի ու/կամ ծառայության մատուցման այլընտրանքային տարբերակ կամ միգուցե առաջարկեք ապրանքի վերամոդելավորում՝  հարմարացնելու բնակչության որոշակի խմբին: Տարբերակները շատ-շատ են…Մենք կսպասենք ձեր առաջարկներին:

Ոգեշնչում ե՞ք փնտրում:

Եթե հեշտությամբ տեսնում եք խնդիրները, սակայն չեք կարողանում դրանց արդյունավետ լուծումներ մտածել, փորձեք օգտվել մեր “մուսայի օգնական” գործիքից: