Գաղափարների բաց մրցույթ

Գաղափարների բաց մրցույթը չունի որևէ թեմատիկ սահմանափակում ու վերջնաժամկետ։ Դուք եք հիմնավորում խնդիրը,  դուք եք առաջարկում նորարար լուծումը, իսկ մենք օգնում ենք ձեզ մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով:

Մենք փնտրում ենք հենց Ձեզ՝ նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի, ով ուզում է փոփոխություն տեսնել իրեն շրջապատող միջավայրում: Եթե սոցիալական խնդիրներ եք տեսնում ձեր շուրջ, պատրաստ եք հստակ քայլեր ձեռնարկել լուծումն իրականացնելու համար, դիմեք մեզ: Չկա սխալ գաղափար, եթե ունեք խնդրի հստակ ընկալում ու պատկերացում, թե ինչպես պետք է այն լուծել, պարզապես լրացրեք հայտը: 

Ներկայացրած գաղափարների վերաբերյալ նորությունները կհրապարակվեն եռամսյակը մեկ:



Ինչպես է կարելի հնարավորինս արդյունավետ արձագանքել 21-րդ դարի սոցիալական, տնտեսական, բնապահպանական մարտահրավերներին: Ավանդաբար լուծումները մշակվում են կառավարման վերին օղակներում: Ծառայությունների հասցեատերը որպես կանոն ուղղակիորեն չի մասնակցում որոշումների կայացման ու ծառայութունների մշակման գործընթացին: Կոլբա լաբը հավատում է, որ որոշումների ընդունման ուղղահայաց ու հիերարխիկ մոտեցումը չի համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին: Քաղաքացիների ստեղծագործ ու նորարար մտածելակերպը Հայաստանում առկա հսկայական ռեսուրս է, որի օգտագործումը մեծ հնարավորություններ է բացում զարգացման ծրագրեր իրականացնելու համար:

Եթե դուք հստակ տեսնում եք խնդիր ու վստահ եք, որ կարող եք իրականացնել նախագիծ, որն այն կլուծի, դիմեք մեզ: Նշանակություն չունի, թե նախագիծը որ փուլում է ՝ գաղափարի մշակման ու զարգացման, թե իրականացման: Կոլբա լաբը պատրաստ է միանալ ու օգնել ձեզ ցանկացած պահի:

Ձեր գաղափարը կարող է իրենից ներկայացնել նոր ապրանքի կամ ծառայության առաջարկ, ապրանքի տարածման նոր միջոց կամ միգուցե առկա ապրանքի ու/կամ ծառայության մատուցման այլընտրանքային տարբերակ կամ միգուցե առաջարկեք ապրանքի վերամոդելավորում՝  հարմարացնելու բնակչության որոշակի խմբին: Տարբերակները շատ-շատ են…Մենք կսպասենք ձեր առաջարկներին:

Ոգեշնչում ե՞ք փնտրում:

Եթե հեշտությամբ տեսնում եք խնդիրները, սակայն չեք կարողանում դրանց արդյունավետ լուծումներ մտածել, փորձեք օգտվել մեր «մուսայի օգնական» գործիքից: