«Խելացի քաղաք» հաքատոն

Մեր Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է ու դարերի ընթացքում բազմաթիվ վերամարմնավորումներ է ունեցել. ժամանակին մետաքսի ճանապարհի կարևոր հանգույցներից մեկը, նորագույն ժամանակներում՝ ուտոպիստական կանաչ քաղաքի պրոյեկտ: Ինչպիսի՞ն կլինի քաղաքի հաջորդ կերպարանափոխությունը: 

Ի՞նչ կլինի գրված Երևանի պատմության ժամանակագրության մեջ 100 տարի հետո: Միգուցե մեր ժամանակները նշանավորվեն որպես նոր վերափոխման ժամանակաշրջան ու ազդարարեն խելացի քաղաքի ծնունդ: 

Դարձեք այս պատմության մի մասը մինչև հոկտեմբերի 13-ը:


Երբ 20-րդ դարի սկզբին ստեղծվում էր նոր Երևանի նախագիծը, Ալեքսանդր Թամանյանը ներշնչված էր պարտեզ-քաղաքների շարժմամբ: Նա երազում էր նոր տիպի քաղաքի մասին, որի փիլիսոփայության կենտրոնում կլիներ մարդու բարեկեցությունը:    

Այսօրվա խնդիրներն ավելի համակարգային ու բարդ են քան Թամանյանի ժամանակներինը: Քաղաքի բնակչությունն աճել է, անհրաժեշտ է հաշվի առնել բնապահպանական ու կլիմայի փոփոխության պահանջները, մաշվող ենթակառուցվածքները, և այլն: Միևնույն ժամանակ շատ են նաև հնարավորությունները. նոր տեխնոլոգիաներ, ստեղծագործ սերունդ, ձեռներեցություն ու արագ զարգացող ՏՏ ոլորտ: 

Հնարավո՞ր է արդյոք, որ մոտ ժամանակներում Երևանը վերափոխվի նոր տիպի Խելացի քաղաքի

Խելացի քաղաքի մոտեցումներն արդեն լայնորեն կիրառվում են ամբողջ աշխարհում: Սան Ֆրանցիսկոյից մինչև Սինգապուր, քաղաքային կառավարիչները փորձում են գտնել նոր լուծումներ՝ նոր սերնդի խնդիրների համար: Մեր ամենօրյա խնդիրները՝ սկսած կայանատեղերից մինչև քաղաքային ենթակառուցվածքների պլանավորում, այսօր ունեն գործիքների նոր արսենալ. ամպային տեխնոլոգիաներ, սենսորներ, խելացի հեռախոսներ, ավելի պրոակտիվ քաղաքացի և, որ ամենակարևորն է՝ տվյալներԱյսօր, ավելի քանի երբևէ, քաղաքային պաշտոնյաները կարող են տիրապետել մեր կյանքի ու կենցաղի մասին գրեթե անսահմանափակ տվյալների:

Ինչպիսի՞ լուծումներ կարող է առաջարկել Հայաստանը: Մենք համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի,ՏՀՏ գործատուների միության հետ, և ակնկալում ենք նոր լուծումներ հենց ձեզանից: Եթե կարծում եք, որ գիտեք քաղաքային ծառայությունների ավելի արդյունավետ տարբերակներ, եթե գիտեք՝ ինչպես օգտագործել ՏՏ հնարավորություններն ավելի խելացի քաղաք ունենալու համար, եթե գիտեք ինչպես կարելի է ավելի արագ արձագանքել քաղաքային խնդիրներին կամ եթե գիտեք ինչ տվյալներ կան, որ կարելի է օգտագործել ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու համար, գրանցվեք «Խելացի Քաղաք» հաքաթոնին մինչև 2017թ. հոկտեմբերի 13ը:

Ինչ է սպասվում

Կոլբա նորարարական լաբորատորիան՝ Եվրոպական միության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, կազմակերպում է Խելացի քաղաքի գաղափարների մշակման երկօրյա հաքաթոն:

Մենք փնտրում ենք հնարամիտ նորարարներ ու հետաքրքիր գաղափարներ, բայց առաջնայնությունը տալու ենք հետևյալին.  

  1. Տվյալների վերլուծություն.  ինչպիսի՞ լուծումներ է կարելի ստանալ վերլուծելով այն բաց տվյալների շտեմարանները, որ մենք ունենք այսօր: Հաքաթոնի ընթացքում կտրամադրվեն տվյալների մի շարք շտեմարաններ քաղաքային ծառայությունների վերաբերյալ: 
  2. Տվյալների վիզուալիզացում. ինչպե՞ս կարելի է նպաստել քաղաքացիների իրազեկմանը տվյալների վիզուալ վերլուծության միջոցով: Ինչպիսի՞ նոր գործիքներ է կարելի կիրառել տվյալները պատկերելու համար: 
  3. Նոր տվյալներ. տվյալների ինչպիսի՞ նոր աղբյուրներ են պետք, որպեսզի քաղաքային իշխանությունների որոշումներն ունենան վերլուծական ու պլանավորման ավելի մեծ բազա: 

Հաքաթոնի ընթացքում թիմերը և անհատ մասնակիցները կարող են օգտագործել տրամադրված շտեմարանները կամ առաջարկել նոր տվյալներ հավաքելու գործիքներ: Մասնակիցները կարող են նաև աշխատել իրենց նախընտրած տվյալների շտեմարանների վրա, եթե չկան այդ շտեմարաններն օգտագործելու համար անձնական տվյալների պաշտպանության կամ այլ սահմանափակումներ:  

Երբ և որտեղ

Հոկտեմբերի 21-ին, ժ. 10.00-ին Երևանի քաղաքապետարանի առաջին հարկում կմեկնարկի «Խելացի քաղաք» հաքատոնը: Մենք կտրամադրենք տարածքը, հարմարացնելով մասնակիցների ստեղծարար տրամադրությանը և ակնկալում ենք,որ Դուք կբերեք ձեր համակարգիչները, համագործակցության պատրաստակամությունը և լավ տրամադրությունը:

Օրակարգի մասին հավելյալ տեղեկությունները կհրապարակենք շատ շուտով:

Ով կարող է մասնակցել

Հաքաթոնին կարող է մասնակցել ցանկացած ոք, ով ունի տվյալների մշակման և վերլուծության, տվյալների վիզուալիզացիայի փորձ, ինչպես նաև կարող է առաջարկել նոր տվյալների աղբյուրներ: Մասնակիցները կարող են մասնակցել անհատապես կամ թիմերով: Անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտն այստեղ: Թիմով դիմելու դեպքում, թիմի բոլոր անդամները պետք է առանձին-առանձին լրացնեն հայտը: Խնդրում ենք հայտի համախատասխան բաժնում նշել, եթե ուզում եք միանալ որևէ թիմի: Թիմի անդամների քաղակը սահմանափակում չունի: Թիմեր կարող են ձևավորվել ինչպես հաքաթոնից առաջ, այնպես էլ դրա ընթացքում:  

Մրցանակներ

Հաքաթոնի ամփոփիչ փուլում յուրաքանչյուր թիմին կտրվի մինչև 5 րոպե ժամանակ՝ մշակված լուծման պրոտոտիպը ներկայացնելու համար: Թիմը պետք է ներկայացնի խնդիրը, լուծումը և ակնկալվող արդյունքը: 

Ընտրված գաղափարները կանցնեն Կոլբա լաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում հետևյալ համամասնությամբ. 

  1. Լավագույն գաղափարը՝ մինչև 5000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար: 
  2. Երկրորդ գաղափարը՝ մինչև 4000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար:
  3. Երրորդ գաղափարը՝ մինչև 3000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար