21-րդ դարի պահանջները մշտապես փոփոխվում են, և աշխարհի բոլոր անկյուններում այդ պահանջներին համապատասխան որակյալ և պրոգրեսիվ կրթություն ապահովելու խնդիր կա:

Հայաստանի ապագան մեծապես կախված է այն բանից, թե արդյո՞ք մենք կկարողանանք հնացած ուսուցման ավանդույթներից անցում կատարել դեպի ժամանակակից, դինամիկ և տեխնոլոգիական լուծումներով և նոր հնարավորություններով հագեցած համակարգ:

Կոլբա լաբը փնտրում է նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ, նախաձեռնող անհատներ և խմբեր, ովքեր գիտեն, թե ինչպես բարելավել գոյություն ունեցող կրթական պրոցեսներն ու մեխանիզմները: Հետաքրքրե՞ց, ուրեմն դիմեք մեզ մինչև 2017թ. հունիսի 19-ը, լրացնելով հայտը:

Կոլբա լաբը հայտարարում է ձեր՝ օգտատերերի, նորարար գաղափարների մրցույթ: Մեր ինկուբատորն այն պլատֆորմն է, որտեղ կարող եք փորձարկել ձեր գաղափարը, ստուգել` ինչն է աշխատում և ինչը շտկելու կարիք ունի: Գաղափարն առաջարկում եք դուք, Կոլբա լաբն օգնում է դրա հղկման ու մշակման գործում: 

Գաղափարները կարող եք ներկայացնել այստեղ: Եթե չունեք նորարար գաղափար, բայց պատրաստ եք ձեր մասնագիտական օգնությունը առաջարկել ճամբարի ընթացքում, կարող եք գրանցվել այստեղ:

 Մրցույթին դիմելու վերջնաժամկետը հունիսի 15-ն է:

Գաղափարների բաց մրցույթը չունի որևէ թեմատիկ սահմանափակում ու վերջնաժամկետ։ Դուք եք հիմնավորում խնդիրը,  դուք եք առաջարկում նորարար լուծումը, իսկ մենք օգնում ենք ձեզ մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով:

Մենք փնտրում ենք հենց Ձեզ՝ նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի, ով ուզում է փոփոխություն տեսնել իրեն շրջապատող միջավայրում: Եթե սոցիալական խնդիրներ եք տեսնում ձեր շուրջ, պատրաստ եք հստակ քայլեր ձեռնարկել լուծումն իրականացնելու համար, դիմեք մեզ: Չկա սխալ գաղափար, եթե ունեք խնդրի հստակ ընկալում ու պատկերացում, թե ինչպես պետք է այն լուծել, պարզապես լրացրեք հայտը: 

Ներկայացրած գաղափարների վերաբերյալ նորությունները կհրապարակվեն եռամսյակը մեկ:

ՄՐՑՈՒՅԹՆ ԱՄՓՈՓՎԱԾ Է:

Մարդու իրավունքները չեն կարող երաշխավորվել միայն կառավարության գործունեության շնորհիվ: Բոլոր քաղաքացիները պետք է աջակցեն և պատասխանատվության ու սեփականության զգացում ունենան այս համընդհանուր արժեքների պաշտպանության համար:

Տեղեկատվության դարը նշանակում է նաև նորարարության ժամանակ, երբ ակտիվիստներն ու փոփոխություն պահանջող համայնքները սեփական գաղափարներն առաջ տանելու նոր հնարավորություններ ունեն:

Մենք ուզում ենք աշխատել անհատների և խմբերի հետ՝ աջակցելու մարդու իրավունքների, արդարության մատչելիության և օրենքի գերակայութանը վերաբերող  գաղափարների իրականացմանը:

Հետաքրքրե՞ց: Ուրեմն միացե՜ք մեզ: 2015 թ. փետրվարի 10-ը ձեր գաղափարները ներկայացնելու վերջնաժամկետն է:

ՄՐՑՈՒՅԹՆ ԱՄՓՈՓՎԱԾ Է:

Կլիմայի փոփոխության բացասական հետևանքները, այդ թվում նաև տեղումների նվազումը և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, նկատելի ազդեցություն կունենան Հայաստանի սոցիալական ու տնտեսական իրավիճակի վրա առաջիկա տասնամյակների ընթացքում: Ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների նվազումը, գետերի և լճերի մակարդակի անկումը, ծայրահեղ շոգը, ջերմային ալիքները, սողանքները և երաշտը  կարող են դառնալ սովորական երևույթներ: 

Կոլբա լաբը հայտարարում է նորարար գաղափարների մրցույթ՝ ազդարարելու դարի մարտահրավերին: Եթե ունեք հետաքրքիր լուծումներ և առաջարկներ, որոնք ենթադրում են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կլիմա փոփոխության հետևանքների վաղ ազդարարման համար, ապա դիմեք մեզ մինչև 2015 թ. փետրվարի 28-ը:

ՄՐՑՈՒՅԹՆ ԱՄՓՈՓՎԱԾ Է:

Կառավարությունն արդյունավետ է, երբ կանգնած է քաղաքացու կողքին, իսկ առավել մոտ կանգնած տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական քաղաքական համակարգի հիմքն է: ՏԻՄ և քաղաքացու երկխոսությունն անխուսափելիորեն բերում է դրական փոփոխությունների:

Հնարավո՞ր է արդյոք սահմանափակ բյուջետային միջոցների պայմաններում տեղական ինքնակառավարման համակարգը դարձնել առավել արդյունավետ, պատասխանատու և մասնակցային:

Կոլբան փնտրում է ակտիվ քաղաքացիների ու մտահոգ մարդկանց, թե՛ համայնքներում, և թե՛ կառավարման համակարգի ներսում, ովքեր կառաջարկեն հանրային ծառայությունների վերաբերյալ նորարար գաղափարներ, որոնք կնպաստեն ՏԻՄ թափանցիկությանն ու համայնքի ներգրավվածությանը:

Եթե հետաքրքրված եք, միացե'ք մեր նախաձեռնությանը: Գաղափարների ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ. սեպտեմբերի 30-ը: