ՄՐՑՈՒՅԹՆ ԱՄՓՈՓՎԱԾ Է:

Մարդու իրավունքները չեն կարող երաշխավորվել միայն կառավարության գործունեության շնորհիվ: Բոլոր քաղաքացիները պետք է աջակցեն և պատասխանատվության ու սեփականության զգացում ունենան այս համընդհանուր արժեքների պաշտպանության համար:

Տեղեկատվության դարը նշանակում է նաև նորարարության ժամանակ, երբ ակտիվիստներն ու փոփոխություն պահանջող համայնքները սեփական գաղափարներն առաջ տանելու նոր հնարավորություններ ունեն:

Մենք ուզում ենք աշխատել անհատների և խմբերի հետ՝ աջակցելու մարդու իրավունքների, արդարության մատչելիության և օրենքի գերակայութանը վերաբերող  գաղափարների իրականացմանը:

Հետաքրքրե՞ց: Ուրեմն միացե՜ք մեզ: 2015 թ. փետրվարի 10-ը ձեր գաղափարները ներկայացնելու վերջնաժամկետն է:

ՄՐՑՈՒՅԹՆ ԱՄՓՈՓՎԱԾ Է:

Կլիմայի փոփոխության բացասական հետևանքները, այդ թվում նաև տեղումների նվազումը և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, նկատելի ազդեցություն կունենան Հայաստանի սոցիալական ու տնտեսական իրավիճակի վրա առաջիկա տասնամյակների ընթացքում: Ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների նվազումը, գետերի և լճերի մակարդակի անկումը, ծայրահեղ շոգը, ջերմային ալիքները, սողանքները և երաշտը  կարող են դառնալ սովորական երևույթներ: 

Կոլբա լաբը հայտարարում է նորարար գաղափարների մրցույթ՝ ազդարարելու դարի մարտահրավերին: Եթե ունեք հետաքրքիր լուծումներ և առաջարկներ, որոնք ենթադրում են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կլիմա փոփոխության հետևանքների վաղ ազդարարման համար, ապա դիմեք մեզ մինչև 2015 թ. փետրվարի 28-ը:

ՄՐՑՈՒՅԹՆ ԱՄՓՈՓՎԱԾ Է:

Կառավարությունն արդյունավետ է, երբ կանգնած է քաղաքացու կողքին, իսկ առավել մոտ կանգնած տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական քաղաքական համակարգի հիմքն է: ՏԻՄ և քաղաքացու երկխոսությունն անխուսափելիորեն բերում է դրական փոփոխությունների:

Հնարավո՞ր է արդյոք սահմանափակ բյուջետային միջոցների պայմաններում տեղական ինքնակառավարման համակարգը դարձնել առավել արդյունավետ, պատասխանատու և մասնակցային:

Կոլբան փնտրում է ակտիվ քաղաքացիների ու մտահոգ մարդկանց, թե՛ համայնքներում, և թե՛ կառավարման համակարգի ներսում, ովքեր կառաջարկեն հանրային ծառայությունների վերաբերյալ նորարար գաղափարներ, որոնք կնպաստեն ՏԻՄ թափանցիկությանն ու համայնքի ներգրավվածությանը:

Եթե հետաքրքրված եք, միացե'ք մեր նախաձեռնությանը: Գաղափարների ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ. սեպտեմբերի 30-ը: