Կոլբա Լաբը  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներսում գործող նորարարարական լաբորատորիա է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

Զարգացման ծրագրերն ավանադաբար մշակում ու իրականացնում են համապատասխան ոլորտի փորձագետներն ու մասնագետները, հաճախ քիչ ուշադրություն դարձնելով մշակված ծառայության կամ ապրանքի օգտատիրոջ (հաճախորդի) կարիքներին ու հետաքրքրություններին: Կոլբա լաբի մոտեցումը մարդակենտրոն է: Անկախ տարիքից, մասնագիտությունից ու հետաքրքրություններից, եթե դուք ունեք սոցիալական ստարտափի գաղափար, որ կարող է բարեփոխել Հայաստանի իրավիճակը, միացե՛ք մեզ: Մեզ կարող են դիմել ինչպես անհատները, այնպես էլ կազմակերպությունները: Այստեղ կարող եք կարդալ, թե ինչպես կարող ենք համագործակցել: Մենք միասին քննում ենք, ուսումնասիրում, վերլուծում ու զարգացնում նոր գաղափարներ։

Կոլբա լաբում մենք մշտապես ուսումնասիրում ենք, թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաներն և այլ ոլորտներում կիրառվող գործիքները կարող են կիրառվել զարգացման ծրագրերում: Ինչպես է հնարավոր օրինակ արհեստական բանականության ոլորտի ձեռքբերումներն օգտագործել հանրային ծառայություններ մշակելիս կամ ինչպես կարող է բաց տվյալների  բազաների վերլուծությունը օգնել ավելի լավ հասկանալ քաղաքացու պահվածքն ու պահանջները, և մշակել առավել արդյունավետ ծառայություն:

Հաշվի առնելով բազմաթիվ սոցիալական հարցերի հրատապությունն ու ֆինանսական ռեսուրսների սահմանափակությունը, մենք խրախուսում ենք գաղափարների այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրները, ինչպիսիք են քրաուդֆանդինգն, քրաուդլենդինգը, P2P աջակցությունն և այլն:

Կոլբա լաբն համագործակցում է նաև ՀՀ Կառավարության հետ, աջակցելով նորարարական մոտեցումների տարածմանը պետական հատվածում: «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում Հայաստանում առաջին անգամ իրականացվեց պետական հատվածում նորարար գաղափարների մրցույթ: Մրցույթի արդյունքների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ: