Մենք հավատում ենք, որ ստարտափերը, ծրագրերն ու հանրային ծառայությունները պետք է ստեղծվեն այդ մարդկանց հետ համատեղ,  ովքեր դրանցից օգտվելու են: Մենք սա անվանում ենք համատեղ ստեղծում:

Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս այս գաղափարին, քանի որ այն մեծ հեռանկարներ է բերում նախաձեռնությունների դիզայնի տեսանկյունից, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս փորձարկումներ անել ու սոցիալական ստարտափի ստեղծումը  դարձնել ավելի հաճելի գործընթաց:

Մենք կիրառում ենք այս համատեղ ստեղծման մեթոդը մեր ինկուբացիոն մրցույթներում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի այլ  ծրագրերում ու նախագծերում:

Այն թիմերը, ովքեր ներգրավվում են Կոլբայի ինկուբացիոն մրցույթում, ներքաշվում են նաեւ այս համատեղ ստեղծման ու համագործակցության ընթացքի մեջ: Հիմնվելով այսպիսի սխեմայի վրա,  թիմերը սկսում են իրենց ստարտափերի ստեղծման գործը:

Ավելի մանրամասն` թե ինչպես է աշխատում այս գաղափարը

Մեր աշխատարան-հանդիպումները մենք անցկացնում ենք Ստենֆորդի Համալսարանի կողմից մշակված դիզայնի մտածողության մեթոդաբանության հիման վրա: Հետեւյալ սխեման ավելի լավ է բացատրում, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Աղբյուրը: Ստենֆորդի համալսարանի “d.school” ծրագիր

Այս մեթոդաբանության օգտագործման մասնավոր օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ. թե ինչպես  այն օգտագործվեց Բրատիսլավայում հանրային տրասպորտի մոբիլ լինելու խնդիրը լուծելու նպատակով:

Արձագանքելով տարբեր մարտահրավերներին, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, մենք կիրառում ենք նաեւ DIY ուղեցույցը եւ ծառայությունների դիզայնի փաթեթը:

Չնայած ամեն հանդիպում-աշխատարանն ունի որոշակի կառուցվածք ու հետեւում է ընդհանուր սկզբունքների, թերեւս դրանցից  ոչ մեկը չի կրկնում մյուսին: