1.  Ե՞րբ և ինչպե՞ս կարող եմ ներկայացնել իմ գաղափարը:

Պետք է գրանցվել Կոլբա լաբի կայքում, ստանալ ձեր հաշվի ակտիվացման հղումը այն էլ-հասցեին, որը նշել եք գրանցվելուց: Այնուհետև կարող եք մուտք գործել կայք եւ հրապարակել ձեր գաղափարը՝ ի պատասխան հայտարարված մրցույթի:

Գաղափարները կարող եք ներկայացնել մինչև 2015 թ. փերտրվարի 28-ը:

Կոլբա լաբը խորհուրդ է տալիս՝ ուշադիր կարդալ մրցույթի նկարագիրը, փորփրել հասանելի նյութերը ու ներկայացնել ձեր միտքը:

2. Գաղափարս ներկայացնելուց հետո, ինչպե՞ս կարող եմ խմբագրել այն:

Առայժմ խմբագրելու ֆունկցիան ակտիվ չէ կայքում: Այդ պատճառով պետք է նամակ ուղարկել Idea[at]kolba.am հասցեին, թեմայի պատուհանում գրելով [EDIT IDEA]: Նամակում նշեք ձեր անունը, էլ հասցեն, որով գրանցված եք կայքում և նշեք, թե ինչ փոփոխություններ եք ուզում անել ձեր պոստի մեջ:

3.  Կա՞ մրցույթին մասնակցելու այլընտրանքային տարբերակ, եթե չեմ ուզում, որ իմ առաջարկը հրապարակված լինի  կայքում:

Idea[at]kolba.am հասցեին ուղարկվող նամակները հասանելի են միայն Կոլբա լաբի թիմին: Կարող եք ուղարկել ձեր գաղափարները այդ հասցեին, նշելով թեմայի մեջ [IDEA SUBMISSION]:

Կոլբա լաբը հուշում է, բայց չի պարտադրում. հանրային քննարկումը կայքում կարող է նոր մտքեր հուշել ձեզ եւ կատարելագործել ձեր գաղափարը:

4.  Ո՞վ կարող է ներկայացնել գաղափար:

Բոլորը: Դիմումները ընդունվում են անհատներից, ինչպես հասարակական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններից, նախաձեռնող խմբերից ու բոլորից, ով հետաքրքրվել է այս մրցույթով: Ոչ մի սահմանափակում չկա: Կարեւորը լինի իրոք նորարար ու առաջադրված խնդրին արձագանքող միտք:

5. Քանի՞ գաղափարներ կարող է ներկայացնել մեկ դիմորդը:

Անսահմանափակ: Մեկ դիմորդը կարող է ներկայացնել այնքան թվով գաղափարներ, որքան մուսան հուշի դիմորդին:

6.  Ո՞վ է ընտրելու լավագույն գաղափարները:

Ընտրելու է մասնագիտական տեղական ու միջազգային ժյուրին: Ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ մեր կայքում:

7. Ինչպե՞ս կարող եմ ճշտել որոշ հարցեր՝մինչև մրցույթին դիմելը:

Կոլբա լաբի թիմը հանդիպումներ է ունենալու, որոնց ժամանակ կպատասխանի ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին: Բացի այդ, դուք միշտ կարող եք գրել ձեր հարցերը մեր ֆեսյբուքյան էջին, գրել մեր էլ-հասցեին Idea[at]kolba.am և զանգահարել մեր գրասենյակ՝+37460 530000 224; +374 55 151678 (ցանկալի է աշխատանքային ժամերին):  Սիրով կպատասխանենք ձեր հարցերին:

8.  Ե՞րբ կիմանամ, որ իմ գաղափարը հայտնվել է լավագույնների մեջ:

Եզրափակիչ փուլ անցած գաղափարներ,որոնք կմասնակցեն հետագայում սոցիալական նորարարության ճամբարին կհրապարակվեն մեր կայքում փետրվարի կեսին:

Ինչևէ, եթե ձեր գաղափարը չի հայտնվել այդ ցուցակում, մենք կարող ենք խորհուրդ տալ այլ մրցույթներ կամ կազմակերպություններ, որոնք կարող են ձեզ աջակցել:

9.  Ինչպիսի աջակցություն կարող եմ ակնկալել, եթե ես հաղթող եմ ճանաչվել:

Այն մասնակիցները, ովքեր կհրավիրվեն սոցիալական նորարարության ճամբարին, աջակցություն կստանան հրավիրված խորհրդատուներից եւ մասնագետներից: Ճամբարի արդյունքում հաղթող ճանաչված գաղափարների հեղինակները կհրավիրվեն հետագա ծրագրերի դիզայնի աշխատանքային հանդիպումների շարքին:

Կոլբա լաբը նախատեսել է «ստարտափ» դրամական աջակցություն լավագույն գաղափարների համար: Սոցիալական նորարարության ճամբարի ընթացքում մասնակիցները կծանոթանան այնպիսի մեթոդներին ու մոտեցումներին, որոնք կօգնեն փորձարկել գաղափարը:

10. Ո՞րն է լինելու իմ դերը՝  սոցիալական նորարարության ճամբարից հետո:

Մասնակիցները կազմում եմ թիմեր, մասնակցում են ճամբարին, որի ընթացքում գաղափարը հղկվում է, մշակվում է գաղափարի մոդելը եւ փորձարկվում: Կախված գաղափարի բնույթից և հաշվի առնելով մրցույթի սպեցիֆիկան, գաղափարը կարող է դառնալ հասարակական նախաձեռնություն, ստարտափ ծրագիր, ՄԱԿ-ի կամ քաղաքապետարանի ծրագիր և կողմնորոշել գաղափարի հեղինակի դերը: