Տեղեկատվական տեխնոլոգիաները պետական ոլորտում


Կոլբա լաբի ամենամյա «Հանրային կառավարման նորարարության շաբաթը» հանրային միջոցառումների, փակ քննարկումների ու հանրային արշավների շարք է, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են պետական կառավարման համակարգում կիրառվող նորարարական մեթոդների, քննարկում, թե ինչպես է հնարավոր ապահովել քաղաքացիների և կառավարության առավել արդյունավետ համատեղ աշխատանքը և թե ինչպես մատուցել առավել մարդկակենտրոն հանրային ծառայություններ:

2018թ. միջոցառումների շարքում է նաև հանրային քննարկում, որը նվիրված կլինի տեխնոլոգիաների կիրառմանը պետական ոլորտում, և թե ինչ հնարավորություններ և մարտահրավերներ են սպասվում ծառայությունների և կառավարման համակարգի թվայնացման արդյունքում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը պետական համակարգում կարող է ծառայել որպես նորարարության, կայունության և արդյունավետության շարժիչ ուժ, դարձնել հանրային ծառայություններն առավել մարդակենտրոն և հասանելի հասարակության տարբեր խմբերին: 

Միևնույն ժամանակ նոր տեխնոլոգիաներն ենթադրում են նաև նոր մարտահրավերներ ու պահանջում են նոր լուծումներ:

Ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են կիրառվում հայկական պետական համակարգում, որն է Հայաստանի թվայնացման ռազմավարությունը առաջիկա տարիների համար և որքանով են այս ռեֆորմները հաշվի առնում շարքային օգտատիրող կարիքներն ու կարծիքը: Այս և այլ հարցերի պատասխանները կփորձենք միասին գտնել հրավիրված խոսնակների մասնակցությամբ փետրվարի 2-ին, ժ. 18:00 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:

1.Գոհար Մալումյան - Տեխնոլոգիական ոլորտի բարեփոխումների պատասխանատու, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»

2.Արամ Մխիթարյան - Helix ընկերության հիմնադիր տնօրեն

3.Սամվել Մարտիրոսյան – ՏՏ անվտանգության փորձագետ

Քննարկումը կվարի «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

Քննարկումը հանրային է, միջոցառմանը միանալու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով:

Հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: