Մենք սովորաբար կարծում ենք, որ երևակայությունը շնորհ է, որ տրվում է մի քանի երջանիկների միայն, ու այդ շնորհի փաթեթում որպես կանոն ներառվում է անձնական մուսա: Ու թեև երևակայության աշխատանքի մեխանիզմը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, հետազոտությունները պնդում են, որ դրա խթանման գործիքները գոյություն ունեն ու հայտնի են:

Այս վարժությունը մենք անվանում ենք “մուսայի օգնական”: Այն մշակվել է բրիտանական NESTA կազմակերպության կողմից՝ հատուկ միջազգային զարգացման ծրագրերի համար: Դրա միջոցով հնարավոր է հորինել, ադապտացնել, փոփոխել ու շրջել գաղափարները: Գործիքը նաև ձեր ստեղծագործ տաղանդը բացահայտելու հեշտ միջոց է:

Ահա թե ինչպես է այն աշխատում: Մտածեք, թե ինչ խնդիր եք ուզում լուծել: Հետևեք հրահանգներին: Փորձեք խաղալ աղյուսակով ու ստանալ բազմաթիվ անսպասելի լուծումներ: Հաջողությու՛ն:

Ձեր մոտեցումը Ավանդական լուծման ճանապարհ Նորարար լուծում
Շրջեք ավանդական լուծումը Բժիշկը բուժում է հիվանդին: Իսկ եթե hիվանդը բուժի բժշկին:
Միավորեք մեկ լուծումը մեկ այլ լուծման հետ Բազմազան ծառայություններ հասանելի են բնակիչներին տարբեր տեղերից Իսկ եթե բազմազան ծառայություններ հասանելի են բնակիչներին միայն մեկ տեղից
Ընդլայնեք լուծումը Դպրոցը կրթվելու հնարավորություն է տալիս երեխաներին և երիտասարդներին ցերեկվա ժամերին Իսկ եթե դպրոցը նաև առաջարկի սպորտային և արտադպրոցական կրթություն դպրոցական ժամերից դուրս
Բաղդատեք լուծումը Գոյություն ունի <<մեկ չափս բոլորի համար>> մոտեցումը Իսկ եթե ծառայությունը անձնավորված է և ամեն անգամ տարբեր է
Ավելացրեք նոր էլեմենտ Խանութներն ունեն առաքման ծառայություն Իսկ եթե խանութները ոչ միայն առաքեն ապրանքներ, այլ նաև առաքեն տաք սնունդ ծերերի համար
Հանեք որոշ բաներ Բանտերը կարևոր են արդարադատության համակարգ ստեղծելու համար Իսկ եթե ստիպված լինեք փակել երեք բանտ
Փոխարկեք մեկ այլ ոլորտից Հիվանդանոցները և օդանավակայանները ունեն տարբեր գործավարություն Իսկ եթե օդանավակայանի կառավարման փորձառությունը կիրառվի նաև  հիվանդանոցների կառավարման համար
Ներմուծեք էլեմենտներ այլ ոլորտից Կրթելը և մարզելը տարբեր բաներ են Իսկ եթե մարզելը ներկայացվի, որպես միջնակարգ կրթության գործընթացի մաս
Ձգտեք գտնել անիրատեսական լուծում Դպրոցները հնարավորություն են տալիս երեխաներին սովորել, բայց միայն նշված ժամերին և նշված վայրերում Իսկ եթե ուսանողները կարողանան սովորել այն ժամերին, երբ իրենք են ուզում և այնտեղ, որտեղ իրենք են ցանկանում