«Կովկասյան բարոմետր» հետազոտության արդյունքների ներկայացում


Զարգացման ինչպիսի միտումներ և ինչպիսի խնդիրներ ու մարտահրավերներ են տեսնում Հայաստանում ապրող մարդիկ: Ինչ հնարավորություններ և ապագա պլաններ ունի շարքային քաղաքացին, և ինչպես է վերաբերում պետական կառույցներին ու միջազգային զարգացման կազմակերպություններին: 

Որքանո՞վ են երջանիկ Հայաստանում ապրող մարդիկ: Ըստ «Կովկասյան բարոմետր» 2017 հետազոտության արդյունքների, հարցվածների արձագանքը վերջին հարցին միջինում արձանագրել է 6.8 բալ (10 բալանոց գնահատման սանդղակով): 

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը» հրապարակել է 2017թ. իրականացված՝ տնային տնտեսությունների ընտրանքային  հետազոտության արդյունքները, որոնք պատկերում են քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումների հանրային ընկալումը:

Կոլբա լաբը և ՀՌԿԿ-Հայաստանը հրավիրում են ներկա գտնվելու հետազոտության արդյունքների ներկայացմանը, որը տեղի կունենա հունվարի 25-ին, ժ. 16.00-18.00 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Արդյունքների ներկայացումը կլինի անգլերեն:

Միջոցառման մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ:

Ուշագրավ է Հայաստանում վերջերս տեղի ունեցող երևույթների  հանդեպ հանրության վերաբերմունքն ու կարծիքը: Անդրադառնալով սիրիահայերի ներհոսքին Հայաստան` հարցվածների կեսը կարծում է, որ դա նպաստում է երկրի տնտեսական զարգացմանն ու մշակութային կյանքի ակտիվացմանը:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ գործազրկությունն ու աղքատությունը շարունակում են մնալ հանրությանն առավել հուզող հիմնահարցերը. գործազրկությունը կարևորագույն խնդիր են համարել Հայաստանում հարցվածների 36, իսկ աղքատությունը՝ 17 տոկոսը:

Արդյունքների ներակայացումը կներառի տեղեկատվություն ինչպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացումների, այնպես էլ պետության, բանակի, եկեղեցու և հարևան երկրների հետ համակեցության վերաբերյալ հանրային ընկալումը:

Հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: