Այլընտրանքային էներգիան համայնքային ծրագրերում


Ինչպե՞ս է հնարավոր օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրները համայնքային ծրագրերում: Արդյոք հնարավոր է՞ նորարարար լուծումներ մշակել առկա սոցիալական խնդիրներին, օգտագործելով այս աղբյուրների ընձեռած հնարավորությունները:  

Ինչպիսի այլընտրանքային էներգիայի աղբյուրներ կարելի է օգտագործել Հայաստանում, և ինչպես է զարգանում այս շուկան: Տարվա մեջ արևային օրերի քանակը մեր երկրում հասնում է մոտավորապես 300, ինչը շատ մեծ առավելություն է այս ոլորտի զարգացման համար: Սակայն արևային էներգիան միակ այլընտրանքային աղբյուրը չէ, կան բազմաթիվ այլ եղանակներ, որոնց մասին առաջարկում ենք տեղեկանալ այս հանդիպման ընթացքում:

Էներգաարդյունավետություն և էներգախնայողություն բառերը հաճախ միասին են օգտագործվում, սակայն սրանց մեջ մեծ տարբերություն կա: Արդյունավետություն նշանակում է էներգիայի քիչ քանակի օգտագործմամբ անհրաժեշտ արդյունքի հասնել: Խնայողությունը ենթադրում էներգիայի քիչ քանակի օգտագործում: 

Եթե այս ամենը ձեզ համար բարդ է հնչում, բայց դուք հետաքրքրված եք այս ոլորտով, հրավիրում ենք ձեզ ներկա լինել հանրային զրույցին, որտեղ մատչելի և հասկանալի կպատմենք ու կքննարկենք, թե ինչպես է հնարավոր էներգիայի աղբյուրների օգտագործումը համայնքային ծրագրերում  և կենցաղում: 

Հետաքրքիր զրույցները կվարեն  ու ձեր հարցերին կպատասխանեն՝

1. Արման Վարդանյան, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող BioRuralHeating ծրագիր ` Կենսազանգվածը, որպես այլընտրանքային էներգիա  համայնքային զարգացման համար:

2. Արեգ Թադևոսյան, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Համայնաքային զարգացում հանուն սոցիալական ձեռնարկատիրության`սոցիալական ձեռներկատիրություն և էներգեարդյունավետություն՝ հայաստանյան հեռանկարներ և օրինակներ,  

3. Արմեն Մելկիկյան, Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի եւ Էներգախնայողության Հիմնադրամ՝ Էներգաարդյունավետ գործընթացները համայնքային զարգացման համար, 

4. Տարածաշրջանային զարգացումը էներգահամակարգերի միավորման միջոցով, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիր, Գերմանական զարգացման բանկի, Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր

Կսպասենք ձեզ հուլիսի 4-ին, ժ. 17:00 Միրզոյան գրադարանում (Մհեր Մկրտչյան 10): 

կողմից: Խնդրում ենք նախօրոք գրանցվել այստեղ:

Քննարկումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: