Հանրային հանդիպում՝ սարքավորումների մշակման ինդուստրիան


Հայաստանը տարածաշրջանում ամրապնդել է իր՝ որպես ծրագրային ապահովման մշակման հանգույց: Հայկակական բազմաթիվ ստարտափեր համագործակցային կապեր ունեն աշխարհի տարբեր անկյուններում՝ հայկական սփյուռքի համայնքների մասնավոր ներդնողներից Սիլիկոնյան հովտում մինչ խոշոր ձեռնարկատիրական հիմնադրամները Եվրոպայում և այլն:

Դեռևս սովետական ժամանակներից Հայաստանը մեծապես հայտնի էր ինժեներական մեծ ուժով: Չնայած վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է ՏՏ բնագավառի կտրուկ աճ, սակայն այն հիմնականում կապված է ծրագրային ապահովման մշակման սեգմենտի հետ: Սակայն արդեն նկատվում են այս ոլորտի որոշակի զարգացման միտումներ կառավարական համակարգի, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից: Բազմաթիվ ՏՏ կազմակերպություններից ստացված արձագանքները վկայում են Հայաստանում սարքավորումների մշակման ձեռքբերումները նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտության մասին: Արդեն իսկ կան մի շարք սարքավորումների դիզայնի և մշակման տեղական հաջող օրինակներ, ինչպիսիք են օրինակ Armphone-ի արտադրությունը,ինչպես նաև այլ օրինակներ Instigate, Synopsis և Mentor Graphics ընկերությունների կողմից:  

Հետևելով սարքավորումների մշակման ինդուստրիայի հանդեպ ծավալված այս նոր հետաքրքրությանը մենք հրավիրել ենք  Hackster.io-ի համահիմնադիր Ադամ Բենզիոնին, ով կպատմի աշխարհում այս սեգմենտի հիմնական օրինաչափությունների ու մարտահրավերների մասին: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին, ժ. 18:30 ISTC նորարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում: Հանդիպման լեզուն անգլերենն է: Գրանցվեք միջոցառմանը այստեղ:

Եթե դուք զբաղվում եք սարքավորումների նախագծմամբ մշակմամբ կամ պարզապես հետաքրքրված եք թեմայով, ուրեմն այս զրույցը հենց ձեզ համար է: Զրույցի ընթացքում Ադամը կպատմի սարքավորումների մշակման ինդուստրիայում ունեցած  սեփական փորձի մասին, ինչպես նաև կքննարկվեն սարքավորումների ինդուստրայի յուրահատկությունները՝ սկսած թիմում ընդգրկված մարդկանց քանակից ու մասնագիտացումներից մինչև  բուն ապրանքի մշակման, դիզայնի և հանրային թողարկման փուլերը: 

Hackster.io- ը ապարատային և IoT ամենաարագ աճող համայնքն է ըստ Avnet –ի վերջին տվյալների: Որպես սարքավորումների մշակման ձեռնարկատեր՝ Ադամն ամենուր օգնում է մարդկանց ստեղծել և տարածել բաց կոդով սարքավորումներ: Ադամը Microsoft-ի շրջանավարտ է, այժմ բնակվում է Սիեթլ քաղաքում:

Հանդիպումը կազմակերպվում է Կոլբա նորարարական լաբորատորիայի և «Նորարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի» (ISTC) կողմից «Նորարար առաջընթաց» (#Inno4dev) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Կհանդիպենք: