Աշխատաշուկայի առաջիկա միտումները


Կոլբա լաբը միանում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week - GEW) հայաստանյան միջոցառմանը՝ կարյերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ:


Ի՞նչ մասնագիտությունն ընտրել, որպեսզի պահանջված լինել աշխատաշուկայում: Ինչպե՞ս կանխատեսել գործատուների պահանջները առաջիկա 5-7 տարիների համար և ընտրել համապատասխան կրթություն:

Եթե դուք հետաքրքրված եք կարյերայի պլանավորման և զարգացման հնարավորություններով, ուզում եք իմանալ, թե որ հմտություններն են պահանջված լինելու առաջիկայում, հրավիրում ենք ձեզ միանալ հանրային զրույցների շարքին, որը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, ժ. 15:30-16:30 Արմենիա Մարիոթ հյուրանացում: Զրույցների ընթացքում հրավիրված խոսնակները կպատմեն աշխատաշուկայի զարգացման միտումների մասին, ինչպես նաև կպատմեն նոր առաջացող մասնագիտությունների մասին:  Հանդիպմանը կարող եք միանալ այստեղ

Լիաննա Խաչատրյան – «Ինչպես են ձևավորվելու ապագայի մասնագիտությունները» «Սկոլկովո»-ի կողմից մշակված «Նոր մասնագիտությունների ատլաս» գործիքի ներկայացում: 

«Նոր մասնագիտությունների ատլասը» մշակվել է հատուկ մեթոդաբանությամբ, որը թույլ է տալիս կանխատեսել, թե որ ոլորտներն են առավել արագ զարգանալու ապագայում, ինչպես են նոր տեխնոլոգիաները ազդելու այս կամ այն մասնագիտության զարգացման վրա, և ինչպիսի մասնագետներ են պահանջված լինելու մոտ ապագայում:

Լիաննա Խաչատրյանն ունի մարդկային ռեսուրսների զարգացման և կառավարման ավելի քան 10 տարվա փորձ, «Նոր մասնագիտությունների ատլասի» մեթոդաբանության համահեղինակներից է: Լիաննան կպատմի, թե ինչպիսի հմտություններ ու գիտելիքներ են անհրաժեշտ ապագայի աշխատաշուկայում: 

Արմենակ Անտինյան – «Վարքագծային տնտեսագիտություն» ՝ մասնագիտություն, որը մի քանի ոլորտների սինթեզ է: 

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս նոր մասնագիտությունը և ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել: Ո՞ր ոլորտներում է կարելի կիրառել այս մասնագիտության գիտելիքներն ու փորձը: Ի՞նչ պահանջարկ ունեն աշխարհում վարքագծային տնտեսագիտության մասնագետներն, և ի՞նչ միտումներ կան հայկական աշխատաշուկայում: 

Արմենակը «Վարքագծային և փորձարարական տնտեսագիտության» դոկտորի գիտական աստիճանը ստացել է Վենետիկի Կաֆոսկարիի համալսարանում, այժմ աշխատում է Կայուն Զարգացման Նպատակների նորարարական կենտրոնում: 

Աննա Գարգարյան – Ստեղծարար ոլորտի զարգացման միտումները (ելույթն անգլերեն է)

Ինչպե՞ս զարգացնել ստեղծարարությունն ու մշակույթը, և որքանո՞վ է հեռանկարային այս ոլորտի աշխատաշուկան ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ինչպե՞ս են այլ երկրներ փորձել զարգացնել այս ոլորտը և ովքե՞ր են այս ոլորտի մասնագետները: 

Աննան «ՀԱՅՓ Փոփ Ափ Պատկերասրահի» համահիմնադիրն ու տնօրենն է, ՀԲԸՄ Մշակութային ծրագրերի համակարգողը:

Հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: