ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹ

08 May 2017 |

«Կրթության համար ինձ պետք է...»

Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում ապրող երիտասարդին, որպեսզի որակյալ կրթություն ստանա՝ լինի դա ֆորմալ կամ ոչ ֆորմալ եղանակով: Կարող ե՞ք արդյոք տնից դուրս չգալով ստանալ ձեզ անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները՝ աշխատաշուկայում մրցակցելու համար: Ի՞նչն է տրամադրում ձեզ նոր գիրք կամ հոդված ընթերցելուն: Ի՞նչն է ձևավորում ձեր հետաքրքրությունները, ինչպե՞ս են նոր գաղափարներ ու նախաձեռնություններ ծնվում: Ինչպիսի՞ն ֆորմալ կրթության ընթացքը համալսարաններում և դպրոցներում, ի՞նչն է ոգևշնչում նոր բաներ սովորել:

Մեզ հետաքրքրում է կրթական ընթացքի ցանկացած փուլն ու տեսանկյունը, բայց առավել հետաքրքիր է, թե ինչպես եք ԴՈՒՔ տեսնում կրթությունը և դրա համար անհրաժեշտ պայմանները:

Ուղարկեք ձեր նկարները մինչև հունիսի 9-ը՝ պահպանելով վերոնշյալ ֆոտոյի կոմպոզիացիայի տրամաբանությունը [email protected] էլ.հասցեին, նշելով #inno4edu նամակի թեմայում: Նկարները կարող են արվել ցանկացած լուսանկարող սարքով, գունային և այլ մշակումներ թույլատրվում են: Հաղթողին ընտրելու եք ԴՈՒՔ` նկարը հավանելու միջոցով: 

Մրցանակը կա Կոլբա լաբի նկարում, կարող եք գուշակել ;)