«Տեսնող Ձեռքերը» առաջին հայկական ստարտափներից էր, որ մասնակցեց Ձեռներեցության գլոբալ գագաթնաժողովին (#GES2016)Տեսնող Ձեռքերի գաղափարի հեղինակ ու հիմնադիր Մարիամ Դիլբանդյանը տեսողական խնդիներ ունեցող անձանց համար վերապատրաստվելու ու պրոֆեսիոնալ մերսման թերապիստներ աշխատելու հնարավորություն է ստեղծում: Մեր զրույցի ընթացքում փորձեցինք, թե ինչ տպավորություններով է Մարիամը վերադարձել Հայաստան և ինչ հետագա պլաններ ունի:

Ինչպիսի՞ն էր զգացողություններ ունեիր այս գագաթնաժողովին հրավիրված առաջին հայկական ստարտափերի ցանկում ընգրկվելու առիթով: 

Սա արդեն իսկ մեծ հնարավորություն էր հանդիպել ներդրողների ու աշխարհի 170 երկրից ժամանած գործընկերների հետ, մասնակցել  աշխատանքային հանդիպումներին: Հանդիպել եմ Մարկ Ցուկերբերգին, Air BNB-ի  ու Uber-ի հիմնադիրներին:

Առաջին օրն այնդքան էլ չէի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Սթենֆորդում էինք, որտեղ բազում ընթրիքներ ու սուրճի ընդմիջումներ էինք ունենում, որոնց ժամանակ ենթադրվում էր, որ պետք է խոսենք ու կապեր հաստատենք միմյանց հետ, հետո այս ընթրիքներին հետևում էին աշխատանքային հանդիպումներ ու դասընթացներ: Ազնվորեն, շփոթված էի: Ու՞ր պետք է գնամ, ու՞մ հետ պետք է խոսեմ և ո՞ւմ է ավելի կարևոր հանդիպել: Սակայն երկրորդ օրն ինքս ինձ ասեցի. «կենտրոնացիր ներդրողների հետ խոսելու վրա»:

Ամենակարևոր կապը, որ հաստատեցի ՁԳԳ-ի ժամանակ իմ հանդիպումն էր քրուդֆանդինգ իրականացնող երիտասարդ մասնագետների խմբի հետ: Հայաստանում շատ հաճախ քրաուդֆանդինգը շփոթում են բարեգործության հետ: Սովորաբար հայերը Սփյուռքից գումար են խնդրում դպրոցի կամ հիվանդանոցի համար, սակայն դա կայուն չէ: Երբ գումար ես խնդրում, ապա պետք է այն ներդնել ավելի երկարաժամկետ նպատակ հետապնդող երևույթի մեջ: Ցանկացած ոք պատրաստ է գումար տրամադրել լավ գաղափարի համար, հատկապես, եթե վերջինս հստակ բովանդակություն ու կիրառություն ունի:

Ի՞նչ է քեզ տվել ՁԳԳ-ին մասնակցությունը:

Մենթորներ, մենթորներ, մենթորներ:Մենք այստեղ չունենք մենթորներ: Բայց որպես ստարտափ, դու կարիք ունես մենթորի: Ես հասկացա, որ մի շարք կասկածներ ունեմ իմ մասին, որովհետև ապրում եմ փոքրիկ երկրում և այդքան էլ վստահ չէի զգում ներդրողներից գումար խնդրելու հարցում: Երբ խոսում եմ իմ հայ գործընկերների հետ, նրանք հաճախ ասում են, որ չափազանց հպարտ են, որ գումար խնդրեն, բայց ես ինքս ինձ ասեցի. «Ես այստեղ եմ եկել, որպեսզի գտնեմ ներդրողների և կապեր ստեղծեմ: Պետք է ասեմ «Բարև Ձեզ, ես Մարիամն եմ և ես գումարի կարիք ունեմ»»:

Հանդիպել եմ մի շարք ներդրողների և բոլորն անխտիր հետաքրքրված էին իմ գաղափարով: Ինձ թվում է, որ Տեսնող ձեռքերը հիթային դարձան շնորհիվ այն պարզ հանգամանքի, որ նման գաղափար ուղղակի չկա ԱՄՆ-ում: Բացի այդ, վերապատրաստել կույր մարդկանց ԱՄՆ-ում շատ թանկ կլիներ: Ներդրողներից մեկը նշեց, որ եթե տանեմ մերսողներին ԱՄՆ, ինքը կզբաղվի նրանց շուկա մուտք գործելու հարցերով:

Ի՞նչը կօգնի քո գաղափարը հաջորդ  փուլ հասցնել:

Առաջին հերթին քրաուդֆանդինգի արշավ եմ կազմակերպելու մոտակա վեց ամիսների ընթացքում: Երկու հիմնական ուղղություն եմ տեսնում իմ նախագծում. սոցիալական և բիզնես ուղղվածության: Ներդրողները պատրաստ չեն գումար տալ կույր մարդկանց կրթության համար, բայց պատրաստ են գումար տալ բիզնես վարելու համար: Ներկայումս Սթենֆորդում հանդիպած քրաուդֆանդինգի մասնագետների հետ արշավի մշակման ու պլանավորման փուլում ենք: Պատրաստում ենք պրոմո հոլովակներ, թե ով ենք մենք և ինչ ռազմավարություն ունենք: Սա աճի համար մեր ներկայիս ռազմավարությունն է:

Ինչպե՞ս է Կոլբա Լաբը աջակցել ծրագրի իրականացման ընթացքում:

Մի շարք խորհուրդներով, մասնագիտական խորհրդատվությամբ և կապեր ստեղծելու մեծ հնարավորություններ ընձեռելով:

Սկզբում ես պարտաստում էի մերսման թերապիստների, որպեսզի նրանք աշխատեն առողջապահական ինստիտուտներ: Չէի ուզում բիզնես սկսել և չունեի ձեռնարկատիրական կրթություն: Ուղղակի ներդնում էի անում նրանց կրթության մեջ, սակայն շատ շուտ հասկացա, որ ոչ ոք չի վարձի կույր մերսողների Հայաստանում առկա կարծրատիպերի պատճառով: Հասկացա, որ միակ ճանապարհը բիզնես սկսելն էր. Դիմեցի Կոլբա Լաբին և նրանք ինձ գումար տվեցին սեփական բիզնեսը սկսելու համար:

Իմ գաղափարը անցավ ինկուբացիոն շրջանը, ինչն իրենից ներակայցնում էր եռամսյա բիզնես դասընթաց: Ֆինանսական հաշվապահները և բիզնես զարգացնողները օգնեցին ինձ իրենց փորձագիտական կարծիքներով, փորձով, որն էլ օգնեց հասկանալ ինձ գործը՝իրենց տեսանկյունից:

Ո՞րնէ ըստ քեզ հաջողակ ստարտափ ունենալու ամենագլխավոր բաղադրիչը:

Ես սիրում եմ ձախողումներ: Ինձ մոտ դա լավ է ստացվում: Շատ բան ես սովորում, երբ ինչ-որ բան չի ստացվում:

Կարևոր է հասկանալ և չվախենալ ձախողումներից: Այն ինչ տեսնում եմ Հայաստանում, ձախողման վախն է, ընկալումը, որ ամեն ինչ պետք է կատարյալ լինի: Հենց այս մտածողությունն է հետ պահում շատերին ձեռներեց լինելուց: Այստեղ մարդիկ կարծում են, որ գաղափարները սև ու սպիտակ են, լավ կամ վատ: Սակայն այդպես չպետք է լինի, լավ գաղափարը հաճախ կարիք ունի հղկման ու կատարյալ վիճակի հասցնելուն:

Որո՞նք էին քո ամենամեծ ձախողումները: Եվ ի՞նչ սովորեցիր դրանց միջոցով:

Սկզբում չէի կարողանում կույր մարդկանց մոտիվացնել սովորել: Ես շատ բարի էի, շատներողամիտ, նրանք սովոր են բարեգործություն ստանալու մոտեցմանը, իսկ բարի լինելը ավելի էր դա ուժեղացնում: Ես սկսեցի նրանց սովորեցնել, որ ոչ ոք չի վճարի նրանց իրենց կույր լինելու համար, բայց կվճարի, եթե նրանք լավ հմտությունների տիրապետեն և կարողանան լավ մերսել: Ես ստիպված էի նրանց դուրս բերել զոհ լինելու մտածողությունից:

Դժվար էր նրանց համոզել պարապել ոչ միայն դասընթացների ընթացքում, այլև տանը, որպեսզի վարժվեին մատներն ու միտքը: Որպեսզի մեկը լինի լավ մերսման թերապիստ, անհրաժեշտ է ֆիզիկապես ուժեղ լինել, իսկ նրանց մեծ մասը երբեք որևէ ֆիզիկական վարժանք չէին արել:

Քո վերաբերմունքի փոփոխությունը ինչպե՞ս ազդեց աշխատակիցների վրա: 

Նկատելի էր մասնագիտական փոփոխությունը, բայց ավելի հիմնավոր փոփոխությունն այն էր, թե ինչպես էին իրենք իրենց, ինչպես նաև հասարակության մեջ իրենց դերն ընկալում: Մինչև «Տեսնող Ձեռքերը» նրանք ամբողջ օրը տանն էին: Հանկարծ նրանք հասկացան, որ կարող են գումար վաստակել և ընտանիք կազմել: Իմ աշխատակիցներից մեկն ամուսնացել է և արդեն երեխա ունի: Ավելին, նրանք ավելի օգտակար են զգում իմանալով, որ այն ինչ ժամանակին իրենք դիտարկել են որպես թուլություն իրականում անհավանական ուժ է: Իրենց տեսողության խնդրի շնորհիվ այս ոլորտում  նրանք ամենալավն մասնագետներն են:

Ինչպիսի՞ ապագա ես տեսնում «Տեսնող Ձեռքերի» համար:

Ես տեսնում եմ «Տեսնող Ձեռքերն» ավելի կայացած նախագիծ ամերիկյան և ռուսական շուկաներում: Այժմ ունեմ հինգ մերսող, իսկ ապագայում ցանկանում եմ տեսնել երեսուն մերսող աշխարհի տարբեր ծայրերում: Ցանկանում եմ ստեղծել բիզնես կոնցեպտ, որով կարող ես կիսել փորձը ցանկացած երկրի հետ:  Ռուսաստանում, Վրաստանում թե եվրոպական երկրներում այս մոտեցումը կիրառելի է: Չկան մշակութային կամ շուկայական տարբերություններ: