Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար

«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի նպատակն է Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու միջոցով։ Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի չորս մարզերում՝ Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք և իրականացնելու է՝

  1. կարիքների գնահատում և ապագա մասնագիտությունների վերլուծում,
  2. Հմտությունների զարգացում երիտասարդների մեծ խմբերի համար, հատկապես ՏՏ ոլորտում,
  3. մարզային ռեսուրս կենրոնների հիմնում, որոնց միջոցով կամահովվեն ինքնազբաղվածությունը

Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։