Մենք նորարար մտածողությամբ մարդկանց համայն ենք:. Մենք աշխատում ենք միասին՝ արձագանքելու լայնամասշտաբ սոցիալական մարտահրավերներին: Անկախ տարիքից, մասնագիտությունից ու հետաքրքրություններից, եթե ունես նորարար գաղափար, որ կարող է դեպի լավը փոխել Հայաստանի իրավիճակը, միացի՛ր մեզ։ . Մենք հավատում ենք, որ պրոբլեմները լուծելու համար երբեմն ստեղծագործ անհատներն ավելի մեծ դեր կարող են ունենալ քան կազմակերպություններն ու քաղաքականությունը: Մենք կիրառում ենք ստարտափերի տրամաբանությունը՝ հանրային շահերին ծառայեցնելու համար: