ԴԱՏԱԼԵՔՍ

DataLex– ը պետական նախաձեռնություն է, որը գործում է որպես դատարանների էլեկտրոնային կառավարման հայաստանյան համակարգ։ Սակայն ոչ իրավաբանները դժվարությամբ են օգտվում դատական գործերի դասակարգված տեղեկությունների շտեմարանից։ Վատ նախագծված ինտերֆեյսերի պատճառով համակարգը դժվարություններ է հարուցում նույնիսկ իրավաբանների համար։ ԴատաԼեքս համակարգում զետեղված են համակարգում մշակված գրեթե բոլոր նախկին եւ ներկա գործերի մասին տվյալներ։

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիան կիրականացնի տվյալների մանրակրկիտ վերլուծություն`տրամադրելու բարձրարժեք քանակական վերլուծություն, որոնք համադրվելով արդեն առկա որակական փորձագիտական հմտությունների հետ՝ կնպաստեն անվճար իրավաբանական օգնության ընդլայնմանը, ինչպես նաեւ կառավարությունում, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների եւ գիտակրթական շրջանակներում վերլուծական կարողությունների ամրապնդմանը։

Այսպիսի գործիքը կմեծացնի նաեւ իրավաբանական օգնության հասանելիությունը՝ դառնալով նախնական ախտորոշման գործիք, ինչպես նաեւ ՔՀԿ-ների՝ ներկայում առանձին գործերի պատմության որոնումների ժամանակատար գործընթացում ներգրավված մարդկային ռեսուրսներին կազատի այդ հոգնեցուցիչ աշխատանքից։ Եվ ի վերջո, քաղաքացին՝ որպես իրավաբանական ծառայություններից օգտվող, եւս, կշահի այդ գործողությունից։

Ծրագրի նպատակներն են՝

  1. Մեծացնել անվճար իրավաբանական օգնության ծառայությունների հասանելիությունն ու որակը Հայաստանում։
  2. Օժանդակել Վարչապետի աշխատակազմի եւ Արդարադատության նախարարության աշխատակիցների վերլուծական կարողությունների զարգացմանը։
  3. Ուսումնասիրել կանխատեսումային մոդելավորման կարողությունները։