20-րդ դարում «կյանքի որակ» հասկացությունը շատ մեծ ուշադրություն և կշիռ է ստացել: Ցուցանիշները, որոնք հաշվի են առնվում կյանքի որակը գնահատելիս բազմաթիվ են՝ աշխատանքի պայմանններից մինչև ազատ ժամանակի կազմակերպման հնարավորություն, եկամուտի մակարդակից մինչև աղմուկի աղտոտվածության չափում, խմելու ջրի հասանելիությունից մինչ կրթության ցուցանիշներ և այլն:
2017թ. աշնանը կայացած «Խելացի քաղաք» հաքատոնի ընթացքում մասնակիցներին հասանելի էին տարբեր տվյալների շտեմարաններ տարբեր ոլորտներից՝ աղբանահանությունից, բջջային զանգերի անանուն գրանցումներից մինչև բնակֆոնդի կառավարմանը վերաբերող տվյալներ: Միջոցառման նպատակն էր պատվիրակել երևանի համար խելացի գործիքների և առկա խնդիրների լուծումը փորձառու ՏՏ մասնագետներին: Հաքաթոնի մասնակից «Smart Space» թիմը ըստ ժյուրիի քվեարկության գրավեց երրորդ մրցանակը կյանքի որակի մոնտիտորինգի գործիքի մշակման համար: Թիմը մշակել էր Երևանի համայնքներում կենսամակարդակի մոնիտորինգի գործիք, որն օգտագործում է տվյալներ ինչպես բնակֆոնդի, աղբահանության, այնպես էլ այլ ոլորտներից, և քարտեզագրում քաղաքում առավել աղտոտված կամ նպաստավոր հատվածները: Բնակչության կյանքի որակի դինամիկայի գնահատումը թույլ է տալիս դիտարկել և անել համապատասխան հետևությունները տնտեսության ու սոցիալական ոլորտի փոփոխությունների մասին:
Նախատեսվում է մշակել ինտերակտիվ վեբ գործիք, որը թույլ կտա օգտատերերին չափել կյանքի որակը ըստ նախօրոք ընտրած չափանիշների Երևանի տարբեր համայնքներում: Պլատֆորմը կունենա մատչելի դիզայն, որի պաշտոնական մեկնարկից հետո ուրախ կլինենք լսել ձեր կարծիքը (idea@kolba.am):
«Խելացի քաղաք» հաքատոնը կազմակերպվել էր «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: