ՄԱԿ-ի տուն Հայաստան (Պետրոս Ադամյան 14)
Այսօր համացանցում գոյություն ունի անսահմանափակ քանակությամբ տեղեկատվություն, որի ծավալները օրեցօր աճում են: Հայկական համացանցային տիրույթում մեծ թիվ են կազմում պետական բաց տվյալների (Open Data) շտեմարանները:
Պետական գերատեսչությունների կուտակած ու հրապարակած բաց տվյալները մի կողմից բավական շատ տեղեկատվություն են տրամադրում հանրությանը, մյուս կողմից` տեղեկատվությունը տրամադրվում է առանց հստակ ձևաչափի։ Տարբեր կառույցների կայքերում տվյալների տրամադրման տարբերակները տարբեր են՝ html տարբերակից մինչև pdf, doc կամ xls ֆորմատներ։
Պետական հատվածի ինչպիսի՞ տվյալներ են հասանելի օգտատերերին և ինչպե՞ս է կարելի դրանք օգտագործել: Որո՞նք են տեղեկատվության շտեմարանների կիրառման տարբերակները և զարգացման ինչպիսի հեռանկարներ կան այս ոլորտում:
Հրավիրում ենք մասնակցել այս և այլ հարցերի շուրջ քննարկմանը, որը կկայանա հոկտեմեբերի 21-ին, ժամը 17:30, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (Պետրոս Ադամյան14): Հանդիպումը կվարի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում կատարել է Հայաստանում պետական հատվածի բաց տվյալների հետազոտություն և քարտեզագրում: Հետազոտության արդյունքները շուտով հասանելի կլինեն Կոլբա լաբի էջում:
Այս հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Հանդիպմանը գրանցվելու համար պարզապես միացեք մեր միջոցառմանը ֆեսյբուքում: