Հասցե

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Ուրախ ենք տեղեկացնել ևս մեկ մեծ իրադարձության մասին, որը հնարավոր դարձավ իրագործել շնորհիվ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնիԵՄ-Արևելյան Գործընկերության մշակույթ և ստեղծարարություն ծրագրի ու Պեչա-Կուչա Երևան թիմի համատեղ ջանքերով:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցել միջոցառմանը, ուր կբացահայտենք, թե ինչպես է միջավայրը փոխում մարդկանց վարքը, ինչն է ազդում տարածքի մեր ընկալումների վրա և կարող ե՞նք արդյոք հանրային տարածքների ազդեցության շնորհիվ միմյան հետ համագործակցության նոր ձևեր ստեղծել:

Հրավիրված տեղական և միջազգային ճարտարապետների, քաղաքաշինական նախագծողների և գործարարների օգնությամբ կուսումնասիրենք և կիմանանք ավելին հետևյալ թեմաների մասին՝ տարածքը տարածության մեջ, մասնավորն ընդդեմ հանրայինի, բնակարանային խնդիրներ, մեծ տվյալների կարևորությունը ճարտարապետների համար, խորհրդային մոդեռնիզմի վերափոխումը Սևանում,  «Ֆաբրիկա Թբիլիսի»-ի անհնազանդ երազանքը, հետպատերազմյան Բեյրութի քաղաքային հոգեբանություն և Եվրոպայի անկախ մշակութային կենտրոնների նախագծում:

Առաջիկա կայանալիք Պեչա Կուչա Երևան ֆորումի թեման է “The Space Case”, ներկայացումների ձևաչափն է 20 սլայդ x 20 վայրկյանում: Ելույթների մեծ մասը լինելու է անգլերեն:

Ստորև կարող եք ծանոթանալ միջոցառման խոսնակներին.

– Պիտեր Լեննի «Մշակութային կենտրոնների ձևավորման ձեռնարկ»

– Ռոբերտ Բլոսկոն «Ազատություն և պատասխանատվություն»

– Վրեժ Հարությունյան «Տիրույթ և տեղ. բազմաշերտ ստեղծագործական մոտեցում»

– Արին Հովսեփյան «Բեյրութի կենտրոնական թաղամաս` flânerie-ից  մինչև լուսանկարչություն »

– Աշոտ Սնխչյան «Մեծ տվյալներ և հանրային տարածքների ընկալում»

– Մերուժան Մինասյան «Ես-ից դեպի մենք»

*** ԳԻՆՈՒ  ԸՆԴՄԻՋՈՒՄ***

– Դևի Կիտաշվիլի և Գոգիկո Սակվարելիձե «Ֆաբրիկա – անհնազանդ երազ»

– Սարհատ Պետրոսյան «Սևան գրողների առողջարան – ստեղծագործական և հասարակական տարածություն»

– Գայանե Մանուկյան «Երևան 2:0, Ինչպես փոփոխություն բերել»

– Դանիել Ռումյան «Հետ բերելով մեր քաղաքները. անդրադարձ տարածքի օրգանական օգտագործմանը»

– Կարինե Արոյան և Մանուշակ Վահրամյան «Հանրային տարածքների (հեղա)շրջում»

– Արմեն Շատվորսյան «Ֆեն-Շույ. բազմակողմանի ճարտարապետություն»

Մուտքը 20:20-ից՝ սուրճի և թեյի հյուրասիրությամբ:

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՍԿԻԶԲ 20:45:

Կարող եք միանալ միջոցառմանը այստեղ: