Առողջապահության ոլորտը մեր կյանքի անբաժան մասն է և վերջինիս զարգացման կարևորությունը շարունակական բնույթ է կրելու նաև ապագայում: Այսօր կարելի է արձանագրել մարդու կյանքի միջին տևողության աճ, որն ինքնին նպաստում է առողջության հանդեպ օրեցօր աճող ուշադրությունը` սկսած մանկահասակ տարիքից մինչև կյանքի ավարտ:
Առողջապահության ինդուստրիայի ապագան սերտորեն կապված է այդ ոլորտում ՏՏ լուծումների անմիջական ներգրավման հետ, որի շնորհիվ զգալի փոփոխության կենթարկվի հաճախորդների՝ առողջապահական ծառայություններ և բուժում ստանալու եղանակը: Ծրագրավորողները առողջապահության ոլորտում անփոխարինելի դեր են կատարում՝ առաջարկելով թվային համակարգով և տեխնոլոգիական լուծումներով հագեցած հավելվածներ, որոնք ապահովում են ավելի մարդակենտրոն ծառայություններ՝ ավելի ստույգ ախտորոշմամբ և բուժական մեթոդներով:
Եթե ձեզ հետաքրքրում է ՏՏ գործիքակազմի ներդրումը առողջապահության ոլորտում, հրավիրում ենք ներկա գտնվելու Ներսես Օհանյանի հանրային ելույթին, որը կկայանա հունիսի 15-ին, ժ. 18:30 ՀԲԸՄ Երևանի գրասենյակում: Ներսես Օհանյանը ղեկավարում է «Vineti» ընկերության ապրանքների մշակումը, դիզայնը, նախագծումը՝ հաճախորդների պահանջների հիման վրա: Հանդիպման լեզուն անգլերենն է: Խնդրում ենք մասնակցության համար նախօրոք գրանցվել այստեղ:
«Vineti»-ն ձեռնարկատիրական հարթակ է, որն աշխատում է դեղագործական, կենսատեխնոլոգիական և առողջապահական ընկերությունների հետ: Վերջինս առողջապահական ծառայությունների մշակման, ավտոմատացման և հաճախորդների հետ աշխատանքում կիրառում է մարդակենտրոն դիզայն և ծրագրային ապահովում, ներառելով մասնավորապես քաղցկեղի բուժման առաջադեմ մեթոդներ:
Ներսեսը նաև HyeTech-ի՝ տեխնոլոգիայի ոլորտում ձեռնարկատերերի մասնագիտացված ցանցային խմբի համահիմնադիրն է: Ներսեսը ստացել է բակալավրի աստիճան Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, ապա ստացել մագիստրոսի աստիճան Սթենֆորդի համալսարանում:
Քննարկումը կազմակերպվում է ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան թիմի (#AGBUYPYerevan) և Կոլբա նորարարական լաբորատորիայի համագործակցությամբ՝ «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: