Ստարտափերն աստիճանաբար վերածվում են ժամանակակից տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Ստարտափերի ակտիվ զարգացում նկատվում է նաև Հայաստանում, որոնցից որոշ ընկերություններ հասել են մի քանի հարյուր միլիոն դոլար արժեքի:
Ի՞նչ սկզբունքներ կան արդյունավետ ստարտափ ունենալու համար, ի՞նչ կյանքի կանոններով են առաջնորդվում արդյունավետ ստարտափերները, ինչպե՞ս հասնել 0-ից միլիոնի հիմնելով ստարտափ:
Ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնել, երբ պատրաստվում եք սեփական ստարտափը սկսել կամ արդեն գաղափարի իրականացման ճանապարհին եք: Արդյոք հնարավո՞ր է կազմել կանոնների մի սպառիչ ցանկ, որը կօգնի ձեզ ծրագրի իրականացման ընթացքում և ձեր ծրագիրը հաջողակ կդարձնի:
Այս հարցերը քննարկելու նպատակով, Կոլբա լաբի ամենամսյա Կոլբա զրուցարանը օգոստոսի 31-ին, ժամը 16:30 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (Պ.Ադամյան 14) կհյուրընկալի Վահրամ Միրաքյանին, ով «Չոր մարքեթինգ» գրքի ու կուրսի հեղինակն է, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ է տրամադրել հայկական շուկայում գործող շատ ստարտափերի և մեծ ընկերությունների:
Միացեք միջոցառմանը այստեղ: Հանդիպման լեզուն հայերենն է, մուտքն ազատ է։
Այս հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: