Մեր օրերում դժվար է խուսափել գովազդներից, քանի որ դրանք ամենուր են. փողոցներում, հանրային տրանսպորտում, իսկ սոցիալական ցանցերում մենք տեսնում ենք մեր հետաքրքրությունների հիման վրա հայտնված գովազդները: Ի՞նչն է դրդում մեզ գնել որոշակի ապրանքներ ու ծառայություններ (հատկապես նրանք, որոնց կարիքը մենք չունենք): Ինչպե՞ս ենք մենք որևէ բան ձեռք բերելու որոշում ընդունում, արդյո՞ք այդ որոշումը մերն է թե վաճառքի մասնագետները նախօրոք ամեն ինչ մեր փոխարեն կարողանում են մոդելավորել ու որոշել: Գնումներ կատարելիս մենք վճարում ենք ապրանքի թե՞ այն արտադրող բրենդի գինը:

Ինչպե՞ս են ընտանիքը, միջավայրը և մշակույթն ազդում մեր ապրելակերպի, արժեքների ու նախընտրությունների ձևավորման վրա: Հնարավոր է՞ արդյոք ուսումնասիրել մեր ապագա հաճախորդների հոգեբանությունն ու ստեղծել այնպիսի բրենդ, որ բոլորը կուզենան առնել:

Եթե հետաքրքրված եք սպառողական վարքագիծն ուսումնասիրելով, ուզում եք իմանալ, թե ինչն է իրոք մեզ դրդում այս կամ այն գնումը կատարել և ուզում եք ծառայություն մշակել, որը լայն ճանաչում ձեռք կբերի, միացեք մեր հանդիպմանը Լիանա Թադևոսյանի հետ մարտի 7-ին, ժ. 17:30 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (Պ.Ադամյան 14):

Լիանա Թադևոսյանը ավելի քան 10 տարվա շուկայագետի փորձ ունի, “Eventually” միջոցառումների կազմակերպման գործակալության համահիմնադիրն է, Nova հյուրանոցի գլխավոր տնօրենն է, ինչպես նաև դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Հանդիպման լեզուն անգլերենն է:

Միջոցառմանը մասնակցելու համար պետք է նախօրոք  գրանցվել հետևյալ հղումով:

Հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: