Հեղինակային իրավունք և օգտագործման կարգ
© Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիր
ՄԱԶԾ-ի ինտերնետային կայքի տարբեր էջերի տեղեկությունները պատրաստվում են Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի կողմից՝ ազատ օգտագործման համար։ Ներկայացված տեղեկությունները պաշտպանված են գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին Բեռնի Կոնվենցիայով, միջազգային այլ կոնվենցիաներով, ինչպես նաեւ հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին ազգային օրենքներով:
Այս ինտերնետային կայքում օգտագործված նշանակությունները եւ տեղեկատվության ներկայացումը չի արտահայտում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի կարծիքը՝ որեւէ երկրի, տարածքի, քաղաքի կամ բնակավայրի, կամ դրանց իշխանությունների իրավական կարգավիճակի, կամ էլ վերջիններիս սահմանների վերաբերյալ։
Որոշակի ընկերությունների կամ որոշակի արտադրողների արտադրանքի հիշատակումը չի ենթադրում, որ դրանք հաստատված են կամ առաջարկվում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ գերադասելով նրանց չհիշատակված այլ, նմանատիպ բնույթ ունեցող ընկերություններից կամ արտադրողներից։
Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը չի երաշխավորում, որ ինտերնետային կայքում պարունակվող տեղեկություններն ամբողջական են եւ ստույգ, եւ դրանց օգտագործման արդյունքում առաջացած վնասների համար որեւէ պատասխանատվություն չի կրում։
Սույն ինտերնետային կայքի օգտագործումը ենթադրում է համաձայնություն՝ հետեւյալ պայմաններին եւ կարգին.
ա) Միավորված ազգերի կազմակերպությունը վարում է սույն ինտերնետային կայքը («Կայքը»)՝ որպես կայքի այցելուների («Օգտագործողներ») նկատմամբ բարի կամքի նշան: Այստեղ ներկայացված տեղեկությունները միայն տեղեկատվական նպատակ են հետապնդում։ Միավորված ազգերի կազմակերպությունը թույլատրում է Օգտագործողներին այցելել Կայք՝ օգտվողների անձնական եւ ոչ առեւտրային օգտագործման համար տեղեկատվություն, փաստաթղթեր եւ նյութեր (միասին՝ «Նյութեր») ձեռք բերելու եւ պատճենելու նպատակով` առանց դրանք վերավաճառելու ու վերաբաշխելու, կամ ածանցյալ աշխատանքներ կազմելու կամ ստեղծելու որեւէ իրավունքի` ստորեւ նշված պայմաններին եւ կարգին, ինչպես նաեւ այս Կայքում որոշակի Նյութերի նկատմամբ կիրառվող այլ, առավել հստակ սահմանափակումներին համապատասխան։
բ) Սույն Կայքը վարում է Միավորված ազգերի կազմակերպությունը։ Միավորված ազգերի կազմակերպության՝ սույն Կայքում պարունակվող բոլոր Նյութերը ենթարկվում են այս պայմաններին եւ կարգին։
գ) Եթե այլ բան հստակ նախատեսված չէ, ապա սույն կայքի Նյութերում արտահայտված բացահայտումները, մեկնաբանությունները եւ եզրակացություններն արտացոլում են Միավորված ազգերի կազմակերպության աշխատակիցների, խորհրդատուների եւ Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարության խորհրդականների բացահայտումները, մեկնաբանությունները եւ եզրակացություններն, որոնք պատրաստել են այս աշխատանքները եւ պարտադիր չէ, որ արտացոլեն Միավորված ազգերի կազմակերպության, կամ Անդամ պետությունների տեսակետները:
Հայտարարություն պատասխանատվության սահմանափակման մասին
Սույն Կայքում ներկայացված Նյութերը տրամադրվում են «ինչպես կան»՝ առանց որեւէ տեսակի բացահայտ կամ ենթադրվող երաշխիքների, ներառյալ, սակայն չսահմանափակվելով առեւտրի նպատակով օգտագործման, որոշակի նպատակի համար պիտանիության եւ որեւէ իրավունքի խախտման երաշխիքներով: Միավորված ազգերի կազմակերպություն հատուկ որեւէ կերպ չի երաշխավորում կամ հաստատում ցանկացած նման Նյութերի ճշգրտությունը կամ ամբողջականությունը։ Միավորված ազգերի կազմակերպությունը պարբերաբար ավելացնում, փոփոխում, բարելավում կամ թարմացնում է սույն Կայքում տեղ գտած Նյութերը՝ առանց տեղեկացման։ Միավորված ազգերի կազմակերպությունը ոչ մի պարագայում պատասխանատու չէ կորստի, վնասի, պատասխանատվության կամ նյութական ծախսի համար, որն այս Կայքի օգտագործման արդյունք է ներկայացվում, ներառյալ դրանց հետ կապված որեւէ վրիպակի, սխալի, բացթողնման, ընդհատման կամ հապաղման՝ առանց սահմանափակումների: Սույն Կայքի օգտագործման ռիսկը կրում է բացառապես Օգտագործողը։ Միավորված ազգերի կազմակերպությունը կամ վերջինիս ստորաբաժանումները ոչ մի պարագայում, ներառյալ, բայց չսահմանափակվելով անփութությամբ, որեւէ պատասխանատվություն չեն կրում ցանկացած ուղղակի, անուղղակի, պատահական, դիտավորյալ կամ դրանցից բխող վնասի համար, նույնիսկ եթե Միավորված ազգերի կազմակերպությունը այդպիսի վնասների հնարավորության մասին տեղեկացված է եղել:
Օգտագործողն ընդունում եւ համաձայնում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը որեւէ Օգտագործողի վարքագծի համար պարտավորություն չի կրում։
Այս ինտերնետային կայքը կարող է ներառել տարբեր տեղեկություններ տրամադրողների խորհուրդները, կարծիքները եւ հայտարարությունները։ Միավորված ազգերի կազմակերպությունը չի ներկայացնում կամ հաստատում տեղեկություն տրամադրողների խորհուրդների, կարծիքների, հայտարարությունների կամ այլ տվյալների ստույգությունը կամ արժանահավատությունը, կամ էլ սույն Կայքից որեւէ Օգտագործողի, կամ որեւ այլ անձի կամ մարմնի։ Ցանկացած նման խորհրդի, կարծիքի կամ այլ տվյալների վրա հիմնվելը նույնպես Օգտագործողի անձնական ռիսկն է։ Միավորված ազգերի կազմակերպությունը, կամ վերջինիս ստորաբաժանումները, նրանց համապատասխան գործակալները, աշխատակիցները, տեղեկություն կամ բովանդակություն տրամադրողները պատասխանատու չեն ցանկացած Օգտագործողի կամ որեւէ մեկին՝ դրանց անճշտության, սխալի, բացթողման, ընդհատման, ջնջման, թերության, փոփոխման կամ օգտագործման, ժամանակային համապատասխանության կամ ամբողջականության համար։ Նրանք նաեւ պատասխանատու չեն՝ անկախ պատճառներից, աշխատանքի ձախողման, համակարգչային վիրուսի կամ հաղորդակցության խափանումների, ինչպես նաեւ դրանից բխող ցանկացած վնասի համար:
Որպես սույն Կայքի օգտագործման նախապայման՝ Օգտագործողը համաձայնում է Միավորված ազգերի կազմակերպությանը եւ նրա ստորաբաժանումներին չհամարել պատասխանատու այս Կայքից օգտվելուց բխող բոլոր գործողությունների, պահանջների, կորուստների, վնասների, պարտավորությունների եւ նյութական ծախսերի (ներառյալ՝ փաստաբանի ողջամիտ վճարի) համար, այդ թվում՝ առանց սահմանափակման, ցանկացած փաստ, որոնք ճշմարտացիության պարագայում կհամարվեն Օգտագործողի կողմից սույն պայմանների եւ կարգի խախտում։ Եթե Օգտագործողը դժգոհ է սույն Կայքի որեւէ Նյութից, կամ դրա Օգտագործման կանոններից, ապա Օգտագործողի համար միակ եւ բացառիկ լուծումը սույն Կայքից օգտվելը դադարեցնելն է։
Այս ինտերնետային կայքը պարունակում է հղումներ եւ ծանոթագրություններ` կցված այլ ինտերնետային կայքերի։ Կցված կայքերը Միավորված ազգերի կազմակերպության իրավասության տակ չեն, ուստի եւ այն պատասխանատու չէ ցանկացած այլ կայքի կամ հղման բովանդակության համար: Միավորված ազգերի կազմակերպությունն այս հղումները տրամադրում է միայն որպես օժանդակ միջոց եւ դրանց ներառումը ՄԱԿ-ի պաշտոնական կայքում չի նշանակում, որ դրանք հաստատված են Միավորված ազգերի կազմակերպության կողմից:
Եթե այս Կայքը պարունակում է տեղեկատվական բաժիններ, զրուցարաններ (chat rooms), էլեկտրոնային փոստերի ցուցակներ, հաղորդագրությունների կամ հաղորդակցման այլ ձեւեր (ընդհանուր՝ «Ֆորումներ»), Օգտագործողը համաձայնում է այս Ֆորումներից օգտվել միայն տվյալ Ֆորումին առնչվող եւ պատշաճ հաղորդագրություններ ու նյութեր ուղարկելու եւ ստանալու նպատակով: Որպես օրինակ եւ ոչ որպես սահմանափակում, Օգտագործողը համաձայնում է Ֆորումից օգտվելիս չանել ստորեւ նշվածները.
ա) Անվանարկել, չարաշահել, ոտնձգություն կատարել, հետապնդել, սպառնալ կամ որեւէ այլ կերպ ոտնահարել այլոց օրինական իրավունքները (ինչպիսիք են գաղտնիության եւ հրապարակայնության իրավունքները).
բ) Հրապարակել, տեղադրել, բաժանել կամ տարածել ցանկացած զրպարտչական, իրավախախտ, անբարո, անպարկեշտ կամ անօրինական նյութ կամ տեղեկություն.
գ) Վերբեռնել կամ կցել ֆայլեր, որոնք պարունակում են մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ օրենքով (կամ գաղտնիության եւ հրապարակայնության իրավունքներով) պաշտպանված համակարգչային ծրագիր կամ այլ նյութեր (կամ գաղտնիության եւ հրապարակայնության իրավունքներից), բացառությամբ այն դեպքերի, երբ Օգտագործողը տնօրինում կամ վերահսկում է դրանց նկատմամբ իրավունքները, կամ էլ ստացել է դրա համար օրենքով պահանջվող բոլոր համաձայնությունները.
դ) Վերբեռնել կամ կցել ֆայլեր, որոնք պարունակում են վիրուսներ, վնասված ֆայլեր կամ նման այլ համակարգչային ծրագրեր, որոնք կարող են վնաս պատճառել մեկ այլ համակարգչի աշխատանքին.
ե) Ցանկացած վերբեռնվող ֆայլից հեռացնել հեղինակի վերաբերյալ նշումները, իրավական ծանուցումները, արտոնագրային նշագրումները կամ պիտակները.
զ) Կեղծել վերբեռնվող ֆայլում պարունակվող համակարգչային ծրագրի ծագումը կամ աղբյուրը, կամ էլ այլ նյութեր.
է) Գովազդել կամ առաջարկել վաճառել ցանկացած ապրանք կամ ծառայություն, անցկացնել կամ փոխանցել հարցումներ, մրցույթներ կամ շղթայական նամակներ, ներբեռնել Ֆորումի այլ օգտագործողի կողմից տեղադրված ցանկացած ֆայլ, որն Օգտագործողը գիտի, կամ ողջամտորեն պետք է իմանա, որ չի կարող օրինական ճանապարհով այդ կերպ տարածվել։
Օգտագործողն ընդունում է, որ բոլոր Ֆորումները եւ քննարկման խմբերը հանրային են, այլ ոչ թե մասնավոր հաղորդակցություն։ Ավելին, Օգտագործողն ընդունում է, որ այլ Օգտագործողների զրուցարանները/չաթերը, տեղադրված նյութերը, հանդիպումները, էլ-փոստերը հաստատված չեն Միավորված ազգերի կազմակերպության կողմից, եւ այդ շփումները չեն համարվում Միավորված ազգերի կազմակերպության կողմից գնահատված, ուսումնասիրված կամ հաստատված։ Միավորված ազգերի կազմակերպությունն իրավունք է վերապահում ցանկացած պատճառով եւ առանց զգուշացման հեռացնել Օգտագործողներից ստացված Ֆորումների բովանդակությունը, այդ թվում՝ առանց սահմանափակման, էլ-փոստերը եւ տեղեկատվական բաժնում տեղադրված նյութերը։
Այս կայքի քարտեզներում նշված սահմանները, անվանումները եւ տեղանունները չեն ենթադրում Միավորված ազգերի կազմակերպության կողմից դրանց պաշտոնական հաստատում կամ ընդունում:
ՄԱԶԾ-ի՝ համացանցում գաղտնիության քաղաքականությունը
Համացանցում ձեր գաղտնիությունը չափազանց կարեւոր է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի համար։ Գաղտնիության վերաբերյալ սույն հայտարարությունը բնութագրում է ՄԱԶԾ-ի քաղաքականությունը՝ կապված իր ինտերնետային կայքերի այցելուների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման եւ տարածման հետ։
Այս քաղաքականությունը կիրառվում է նաեւ digitalgood.undp.org եւ jobs.undp.org էջերի նկատմամբ, որտեղ գրանցում է պահանջվում՚ ՄԱԶԾ-ի այս ինտերնետային էջերն այցելելով դուք ընդունում եք սույն քաղաքականության մեջ նկարագրված գործելակերպերը։
undp.org կամ pnud.org դոմենի անվամբ բոլոր այլ կայքերն այցելելու համար, որտեղ գրանցում է պահանջվում, խնդրում ենք ծանոթանալ այդ կայքերի գաղտնիության քաղաքականություններին։
More about your privacy on UNDP.org
Անձեռնմխելիության իրավունքի պահպանումը
Սույն նյութում ոչինչ չի կարող սահմանվել կամ համարվել Միավորված ազգերի կազմակերպությանը հատուկ վերապահված արտոնությունների եւ անձեռնմխելիության իրավունքի սահմանափակում կամ հրաժարում:
Ընդհանուր
Միավորված ազգերի կազմակերպությունը բացառիկ իրավունք է վերապահում իրեն իր սեփական հայեցողությամբ որեւէ պատճառով վերափոխել, սահմանափակել կամ ընդհատել կայքի գործունեությունը կամ ցանկացած նյութի առկայությունը: Միավորված ազգերի կազմակերպությունն Օգտագործողի կարիքներն այդ կապակցությամբ հաշվի առնելու որեւէ պարտավորություն չի կրում։
Միավորված ազգերի կազմակերպությունն իրավունք է վերապահում իրեն իր սեփական հայեցողությամբ մերժել որեւէ այցելուի մուտքն այս Կայք կամ Կայքի որեւէ բաժին՝ առանց զգուշացման:
Միավորված ազգերի կազմակերպության կողմից սույն Պայմանների եւ կարգի որեւէ դրույթից հրաժարվելը չպետք է պարտադիր լինի, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանված է գրավոր կերպով եւ ստորագրված պատշաճ լիազորված ներկայացուցչի կողմից: