Տվյալների նորարարություն

Կոլբա լաբում մենք փորձարկում ենք տվյալների օգտագործման ստեղծարար և արդյունավետ միջոցներ՝ Հայաստանում առկա սոցիալական մարտահրավերների խելացի լուծումներ մշակելու համար:

Տվյալների նորարարությունը առկա տվյալների բազաների օգտագործումն է՝ նորարար լուծումներ մշակելու նպատակով այն խնդիրների համար, որոնց առնչվել ենք տարբեր ոլորտներում: Այս նոր լուծումները լրացնում են ավանդական մոտեցումները՝ առաջարկելով հնարավոր տեխնոլոգիական ծառայություններ և ապրանքներ:

Տվյալների վերլուծության ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու մեր փորձը սկսվեց հայկական առաջին «Բաց տվյալների հաքաթոնի» կազմակերպմամբ, որին հետևեց տվյալների հիման վրա մի քանի սոցիալական ստարտափերի ինկուբացիան («Հոսանք.ինֆո», «Հայկական մետեո նախագիծ») ինչպես նաև հայկական պետական հատվածում բաց տվյալների քարտեզագրումը: Մեր համայնքին առավել ակտիվորեն ընդգրկելու և առավել մատչելի պատմելու մեր աշխատանքի մասին, մենք կազմակերպեցինք մի շարք հանրային միջոցառումներ և արշավներ, ինչպես նաև աջակցեցինք դատական գործերի տվյալների բազայի ինտերակտիվ վիզուալիզացիայի հարթակի մշակմանը:

Մեր թիմը շարունակում է ուսումնասիրել, թե ինչ հնարավորություններ է տալիս տվյալների վերլուծությունը, ներգրավելով  ինչպես հայ, այնպես էլ միջազգային փորձագետների, համագործակցելով կրթության, մասնավոր և պետական ոլորտների հետ, ստեղծելով սիներգիաներ և շարունակելով բացահայտել, թե ինչ նոր կիրառություն կարող են ունենալ տվյալների հիման վրա մշակված տեխնոլոգիական լուծումները: Համագործակցելով Reboot ընկերության հետ՝ 2017թ.-ին Կոլբա լաբը կատարել է DataLex.am  հարթակի օգտատերերի հետազոտություն (user design research), որի մասին կարող եք կարդալ այստեղ: