Նորարար գաղափարների մրցույթ մարդու իրավունքների վերաբերյալ

Մարդու իրավունքները չեն կարող երաշխավորվել միայն կառավարության գործունեության շնորհիվ: Բոլոր քաղաքացիները պետք է աջակցեն և պատասխանատվության ու սեփականության զգացում ունենան այս համընդհանուր արժեքների պաշտպանության համար:

Տեղեկատվության դարը նշանակում է նաև նորարարության ժամանակ, երբ ակտիվիստներն ու փոփոխություն պահանջող համայնքները սեփական գաղափարներն առաջ տանելու նոր հնարավորություններ ունեն:

Մենք ուզում ենք աշխատել անհատների և խմբերի հետ՝ աջակցելու մարդու իրավունքների, արդարության մատչելիության և օրենքի գերակայութանը վերաբերող  գաղափարների իրականացմանը:

Հետաքրքրե՞ց: Ուրեմն միացե՜ք մեզ: 2015 թ. փետրվարի 10-ը ձեր գաղափարները ներկայացնելու վերջնաժամկետն է:

Մարդու իրավունքները հաճախ ընկալվում են որպես իրավական փաթեթ, որն ընդունվում ու տարածվում է պետական ու միջազգային կառույցների կողմից: Անհատներն այս դեպքում ընկալվում են որպես հաճախորդներ, ովքեր այս գործարքում ենթադրաբար պետք է սպառեն այն, ինչ ուրիշն առաջարկում է իրենց:

Սակայն մարդու իրավունքների պաշտպանությունը դժվար թե այսպիսի սխեմայով գործող մեխանիզմ է: Բոլորի հանդեպ արդարության ու հավասարության հասնելու գործընթացը՝ անկախ տարիքից, խոցելիությունից, սեռից, էթնիկական ծագումից, կամ կրոնից, չի կարող ձեռք բերվել առանց քաղաքացիներին ակտիվ ներգրավվածության:

Մարդու իրավունքների մասին ռազմավարության շրջանակներում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել աջակցելու մարդու իրավունքների պաշտպանությանը: Այնուամենայնիվ, առկա է հասանելիության և իրազեկման պակաս մարդու իրավունքների ինստիտուտների, պաշտպանության մեխանիզմների, արդարադատության համակարգերի և գործընթացների մասին:

Օրինակ, գյուղական բնակավայրերում չկան բավականաչափ թվով համապատասխան մարմիններ, որոնք կկարողանան իրավաբանական խորհրդատվության տալ, որի պատճառով որոշ քաղաքացիներ շարունակում են խտրականության ենթարկվել, երբ չարաշահվում են նրանց աշխատանքային իրավունքները:

Սակայն, այս բոլոր ոլորտներում քաղաքացիների ակտիվ ներգրավվածությամբ, նոր գաղափարների ու մոտեցումների մշակմամբ, հնարավոր է զգալի դրական փոփոխությունների հասնել:

Կոլբա լաբը հավատում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հնարավոր է քաղաքացիների ակտիվ գործողությունների շնորհիվ:

Աշխատելով կառավարության հետ միասին, քաղաքացիները կօգնեն որպեսզի ողջ հասարակությունը շահի մարդու իրավունքների ոլորտի բարեփոխումներից և հետևի, որպեսզի այդ բարեփոխումները լիովին իրականանան: Կոլբա լաբը տաիս է այդ համագործակցության և գործընթացներում ներգրաված լինելու հնարավորությունը հետաքրքրված անձանց:

Եթե դուք ունեք որևէ գաղափար, որն առնչվում է մարդու իրավունքների հարցերին կամ արդեն իսկ աշխատում եք որոշակի նախագծի վրա, մենք պատրաստ ենք աջակցել ձեզ:

Ոգեշնչու՞մ եք փնտրում

Օգտվեք գաղափարի մշակման մեր գործիքից: Այն թույլ է տալիս ձեր ձևակերպած խնդիրը վերածել լուծման՝ ստանալով ստեղծագործ ու նորարար մոտեցումներ:

Որպես օրինակ կարող եք նայել մարդու իրավունքների ոլորտում այլուր կիրառված մի քանի լավագույն գաղափարներ, որոնք կարող են ոգեշնչել Ձեզ:

  • Արդարության մատչելիության սխեմաներից մեկը Ֆիլիպիններում մշակված Justice-on-wheels ծառայությունն է:Այս ծրագրի շնորհիվ հատուկ կահավորված ավտոբուսները, որոնց մեջ կա դատարանի դահլիճ, հանդիպումների համար նախատեսված սենյակ և այլ հարմարություններ գնում էին այնպիսի բնակավայրեր, որտեղ արդարադատությունը հասանելի չէր  մի շարք պատճառներով (դատավորների թվի պակասի կամ պարզապեր հեռավոր բնակավայր լինելու պատճառով): Արդարության մատչելիությունը ապահովելու մեկ այլ միջոց է օրինակ Youtube այնպիսի ալիքների ստեղծումը, որոնք անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրում:
  • Կոպերատիվ համագործակցության ցանցեր, որոնք կիսում են իրենց գիտելիքներն ու փորձը: Օրինակ, Եվրոպական ցանցը՝ Equinet-ը,  համախմբել է հավասարության հարցերի շուրջ աշխատող 41 կազմակերպությունների եվրոպական 31 տարբեր երկրներում, որպեսզի կարողանա տարածաշրջանում հավասարությունը լիովին առաջ տանել: