Գաղափարների հավաքագրում

2011 - 2020

Start-up Cup ազգային առաջնություն կրթության թեմայով,

BizNest ընկերության եւ Այ Էյ Բի Միջազգային ակադեմիայի հետ համատեղ կազմակերպել էինք «Հայաստան Start-up Cup ազգային առաջնություն», որի ընթացքում կիրառվեցին հարմարեցված մեթոդներ եւ գործիքակազմ։ Մենթորության եւ ինկուբացիայի երկօրյա հագեցած միջոցառման շնորհիվ սոցիալական ծրագրերի համար բիզնես մոդելներ մշակվեցին։ Կրթության եւ գիտության նախախրարության եւ քաղաքացիներից կազմված թիմերը մասնակցեցին Start-up Cup-ի՝ գործարար հատվածից հրավիրված մենթորների հետ համատեղ նախագծված լուծումների մշակմանը։

Ավելին

Ստարտափ մրցույթ` կրթության վերաբերյալ

Ինչպե՞ս ընդլայնել հաղորդակցային կամ հետադարձ կապի ուղիներն ու միջոցները սովորողների եւ ուսուցիչների միջեւ: Կոլբա լաբը հայտարարել է կրթության բնագավառում առաջատար լուծումների վերաբերյալ գաղափարների հավաքագրման մրցույթ։ Նախատիպային լուծումները ներառում էին առցանց շախմատի դպրոցը, «Արվեստ» կրթական սեղանի խաղը եւ ոլորտային հետազոտությունների հարթակը։

Ավելին

Մարդու իրավունքներ. նորարար գաղափարների մրցույթ

Կոլբա լաբի հայտարարած՝ մարդու իրավունքների վերաբերյալ նորարար գաղափարների մրցույթը համախմբել էր մարդու իրավունքների առաջմղման, արդարադատության հասանելիության եւ օրենքի գերակայության հաստատմանն ուղղված նորարար գաղափարներով զինված անհատների ու խմբերի։ Հիմնական ուղերձն այն էր, որ մարդու իրավունքները չեն կարող պաշտպանվել լոկ պետական մարմինների գործողություններով։ Քաղաքացիները պետք է կառավարության հետ ուս-ուսի աշխատեն, ինչը կօգնի ապահովել, որ հասարակության բոլոր անդամներն օգտվեն մարդու իրավունքների ոլորտի բարեփոխումների ընձեռած առավելություններից եւ, որ այդ բարեփոխումներն իրապես կյանքի կոչվեն։ Նախատիպային լուծումների թվում էին հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հասանելիության քարտեզը եւ ոստիկանության բռնության թվային քարտեզը։

«Խելացի քաղաք» հաքատոն

Կոլբա լաբը Երեւանի քաղաքապետարանի, ՏՀՏ գործատուների միության եւ «Այրես զարգացման» հիմնադրամի հետ համատեղ Երեւանի քաղաքապետարանում կազմակերպեց իր տեսակի մեջ առաջին «Խելացի քաղաք» հաքաթոնը։ 24 ժամյա հաքաթոնի ընթացքում ավելի քան 90 մասնագետներ փորձեցին համատիրության կառավարման, աղբահավաքի եւ կյանքի որակին ուղղված լուծումներ մշակել։

Մափաթոն (Mapathon)` մատչելի վայրերի քարտեզագրում

Երեւանում անցկացվեց բացօթյա «մափաթոն», որի նպատակն էր քարտեզագրել հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքում մատչելի վայրերը։ Միջոցառմանը մասնակցեցին թե՛ անվասայլակով, թե՛ առանց դրա տեղաշարժվող մարդիկ, մանկասայլակով ծնողներ ու հեծանվորդներ, որոնք իրենց խելացի հեռախոսների միջոցով Երեւանի կենտրոնում մատչելի վայրերն ավելացրին Կոլբա լաբի միջոցով ինկուբացված «Մատչելի քարտեզ» հավելվածում։

Առողջապահություն. սոցիալական նորարարության ճամբար

Ինչպե՞ս կարող ենք առողջապահական ծառայությունները քաղաքացիներին առավել միտված դարձնել։ Կոլբա լաբը հայտարարել է նորարարական տեխնոլոգիական գաղափարների մրցույթ՝ ուղղված Հայաստանում առողջապահական հիմնախնդիրների լուծմանը: Նախատիպային լուծումներում ներառվել են աուտիզմով հիվանդ երեխաների համար բջջային հավելվածը, պետական սուբսիդավորմամբ առողջապահական ծառայությունների առցանց հաշվիչը, ինչպես նաեւ բժիշկներին եւ բուժառուներին միմյանց կապող հավելվածը:

Ավելին

«Բաց տվյալների հաքաթոն»

2016 թ.-ին Կոլբա լաբը կազմակերպեց եւ անցկացրեց երկրի առաջին բաց տվյալների երկօրյա հաքաթոն, որտեղ հավաքվել էին Հայաստանում օրեցօր ավելացող ՏՏ մասնագետները եւ ուժերը միահամուռ կենտրոնացրել պետական հատվածի բաց տվյալների հիմքի վրա օգտակար ծառայություններ եւ արտադրանք ստեղծելու վրա: Կոլբա լաբը հետագա համագործակցություն ծավալեց հաղթող թիմերի հետ, որոնց նախագծերով կարելի էր հետեւել էլեկտրաէներգիայի ծախսին եւ հիվանդությունների տարածմանը։

Ավելին

Կլիմայի փոփոխություն. Սոցիալական նորարարության երկրորդ ճամբար

Կոլբա լաբը նորարար գաղափարների մրցույթ էր հայտարարել՝ դիմագրավելու մեր սերնդի համար վճռորոշ՝ կլիմայի փոփոխության մարտահրավերը: Ներկայացվեցին օգտագործողի տեսանկյունից հարմար լուծումներ՝ աջակցելով վաղ  ազդարարման համակարգերի մշակմանը Հայաստանում, որոնց օգնությամբ հնարավոր կլինի արձագանքել ինչպես կարճաժամկետ (արագ զարգացող), այնպես էլ երկարաժամկետ բնույթի վտանգներին (դանդաղ զարգացող): Նախատիպային լուծումներից էր սենսորների բարձր խտության ցանցը, որը շրջակա միջավայրի մի շարք ցուցանիշների մեծ եւ բաց տվյալների աղբյուր կհանդիսանա (օդի / հողի խոնավություն եւ ջերմաստիճան, օդի ճնշում, աղմուկի, լույսի եւ այլն):

Ավելին

#CreateTogether Հաքաթոն

#CreateTogether հաքաթոնը համախմբել էր աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած նորարար մտածողությամբ մարդկանց, ՏՏ մասնագետներին, ձեռներեցներին ու ստեղծագործ մարդկանց: Հաքաթոնը միեւնույն մտածելակերպով ծրագրավորողների հանդիպում էր, որը նպատակաուղղված էր գաղափարներն իրականության վերածմանը՝ լինի դա բջջային, թե ցանցային հավելվածների, ծառայությունների եւ պրոդուկտների տեսքով։ Հաքաթոնը նոր գործընկերային հարաբերություններ սկիզբ դրեց սիլիկոնյան հովտում ծնված բարձր տեխնոլոգիական հանրույթի ներկայացուցիչ CreateTogether-ի թիմի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի եւ PicsArt-ի միջեւ։

ՄԱԶԾ-ի եւ շահագրգիռ կողմերի համար NESTA-ի կազմակերպած Design-thinking աշխատաժողով

ՄԹ-ի NESTA կազմակերպության կողմից կազմակերպվել էր նախագծային մտածողությանը նվիրված առաջին աշխատաժողովը՝ ՄԱԶԾ-ի աշխատակիցների եւ շահագրգիռ կողմերի համար։ Մասնակիցները վերապատրաստվեցին օգտագործողների նկատմամբ կարեկցանքի ձեւավորման, հիմնախնդիրների սահմանման, հնարավորությունների ստեղծման նպատակով գաղափարների հղացման, ինչպես նաեւ լավագույն գաղափարների նախատիպերի մշակման եւ փորձարկման բնագավառներում։

Ավելին

Սոցիալական ձեռնարկությունների ինկուբացիա

Կոլբա լաբի աջակցությունը ստացած ամենաառաջին սոցիալական ձեռնարկությունների թվում են «Տեսնող ձեռքերը»՝ մերսման սրահ, որտեղ աշխատում են տեսողական խնդիրներ ունեցող արհեստավարժ մերսողներ, «ՏաՏա մանկապարտեզը», որը երեխաների խնամքի նոր լուծումներ է առաջարկում աշխատող մայրերին, ինչպես նաեւ «Բյուրակն չիրը»՝ Հայաստանի բարձրալեռնային շրջաններում գործող չրի սոցիալական ձեռնարկությունը։

Ավելին

«Մարդամեջ. reload» սոցիալական նորարարության երկրորդ ճամբար

Ակտիվ մասնակիցներ, ոգեշնչող ֆասիլիտատորներ, ֆանտաստիկ գաղափարներ, խանդավառություն, ուրախություն, կապերի հաստատում, եւ այս ամենը համահավաքված մեկ վայրում, որը կոչվում է «Մարդամեջ». ՍՆ ճամբարի reload։ Վեց թիմեր մրցում էին Մարդամեջի հակակոռուպցիոն ծրագրերի համար նախատեսված մրցանակների համար՝ մշակելով այնպիսի նախատիպային լուծումներ, ինչպիսիք են՝ Վիրտուալ արյան բանկը Հայաստանում եւ IMngo մանկապարտեզի հավելվածը։

Ավելին

HuRiLab՝ մարդու իրավունքների լաբորատորիա

Ութ երկրներից ժամանած ինը թիմեր հավաքվել էին Հայաստանում՝ ստեղծելու ձեռնարկություններ, որոնք կարող են խթանել մարդու իրավունքները եւ մեծացնել արդարադատության հասանելիությունը։ Հայաստանի, Բելառուսի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Իրաքի, Ղրղզստանի, Մոլդովայի, Չեռնոգորիայի եւ Ուկրաինայի ծրագրավորողները  նախատիպային լուծումներ ստեղծեցին եւ սոցիալական ձեռնարկությունների մեկնարկ տվեցին:

 

«Մարդամեջ» սոցիալական նորարարության առաջին ճամբար

Սոցիալական նորարարության ճամբարը միատեղում էր գաղափարներ, մարդկանց եւ թվային գործիքներ՝ իրական կյանքի սոցիալական հիմնախնդիրներին առցանց լուծումներ առաջարկելու նպատակով, ընդ որում՝ ընդամենը 48 ժամվա ընթացքում: Այս գաղափարները ձեռնոց են նետում ավանդական գիտելիքին եւ սոցիալական խնդիրների լուծման նոր, տեխնոլոգիական մոդելներ ստեղծում։ Նախատիպային լուծումների թվում են «Թաղինֆո՝ հիպերտեղայնացված նորությունների հարթակը» եւ I-like hորիզոնական ծառայությունները (peer to peer)։

Ավելին

Կառավարման նորարարություն

2015 - 2020

FutureGov-ի նորարարության լաբորատորիան՝ Արդարադատության նախարարությունում

ՄԹ FutureGov-ի ծառայությունների մոդելավորման առաջատար փորձագետները ՀՀ արդարադատության նախարարությունում նորարարության լաբորատորիա էին կազմակերպել, որի նպատակն էր օգնել պետական ծառայողներին՝ մշակելու եւ մոդելավորելու հանրային ծառայության մարտահրավերներին ուղղված նորարար գաղափարները։

Ավելին

Վարչապետի գրասենյակի պետական ծառայողների շրջանում նորարար գաղափարների մրցույթ

Այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, պետական ծառայության տիրույթում փորձագիտական հմտությունների չբացահայտված մեծ ներուժ կա։ Քաղաքացիների հետ կողք-կողքի փորձարարությամբ զբաղվելու նպատակով Վարչապետի գրասենյակում, Կրթության եւ Արդարադատության նախարարություննում կազմակերպվեց նորարար գաղափարների երեք փուլից բաղկացած մրցույթ։ Պետական ծառայողների կողմից առաջարկված գաղափարները ներառում էին քաղաքացիների հարցումների առցանց հարթակը, դպրոցի ընդունելության էլեկտրոնային  համակարգը եւ մասնագիտական կողմնորոշման հարթակ՝ գիտակրթական շրջանակը զբաղվածության շուկային կամրջելու նպատակով։

Ավելին

PSI շաբաթ. հայաստանյան առաջին կառավարման նորարարության շաբաթը

Կոլբա լաբը նախաձեռնել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող հանրային կառավարման նորարարության շաբաթ (#PSIWeek)։ Պետական եւ մասնավոր հատվածների, շարքային քաղաքացիների մասնակցությամբ ամբողջ մեկ շաբաթ ընթացող միջոցառումների ու ֆորումների ընթացքում ուսումնասիրեցինք եւ քննարկեցինք, թե ինչ է իրենից ներկայացնում հանրային կառավարման նորարարությունը, եւ ինչպես կարելի է այն համատեղ ուժերով իրականացնել Հայաստանում:

Ավելին

Մարդակենտրոն նորարար գաղափարների մշակում պետական ծառայողների համար. Բրիտանիայի FutureGov-ի կազմակերպած ուսուցում

ՄԱԶԾ-ն հրավիրել էր ՄԹ-ում գործող «FutureGov» հայտնի գործակալությանը՝ պետական բյուրոկրատական համակարգից փոփոխության առաջամարտիկների համար գործնական սեմինար վարելու։ Արդարադատության, տարածքային կառավարման նախարարությունները, Վարչապետի աշխատակազմը եւ համայնքապետարանները ներկայացնող մասնակիցները տեղեկացան ծրագրերի համագործակցային մշակման գործընթացների կարեւորության մասին, կիրառեցին  էթնոգրաֆիկ հետազոտության մեթոդը, վերլուծական հետազոտությունները, ինչպես հաղորդակցվել եւ շփվել օգտատերերի հետ, գծագրել գաղափարներ, ինչպես նաեւ մշակված առաջարկները ու գաղափարները մոդելավորել (պրոտոտիպերի ստեղծում) եւ փորձարկել կառավարության իրական հիմնախնդիրների լուծման նպատակով:

Forum Magnum. հանրային կառավարմանը նվիրված TEDx, 2016 թ.

Բարեփոխումները եւ նորարար պետական ծառայողներին (փոփոխության գործընթացի մասնակիցներին) խրախուսելու, «ավանդական բյուրոկրատիայի» կարծրատիպի հիմնախնդրի լուծման նպատակով Կոլբա  լաբը կազմակերպել էր հանրային հատվածի նորարարության թեմայով TEDx միջոցառում, որի խոսնակների թվում էին բարձրաստիճան պետական ծառայողներ, այդ թվում՝  Գյուղատնտեսության փոխնախարար՝ Արմեն Հարությունյանը, Էներգետիկ ենթակառուցվածների եւ բնական պաշարների փոխնախարար՝ Հայկ Հարությունյանը եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ՝ Սիրանուշ Սահակյանը:

 

Համայնքային ծառայությունների մատուցման նորարարական գաղափարների մրցույթ

Հանրությանը մատուցվող ծառայություններն ավանդաբար մշակվում են կառավարման վերին օղակներում։ Նորարար գաղափարների հավաքագրման մրցույթի միջոցով Կոլբա լաբը քաղաքացիներին հնարավորություն էր տալիս փոխել տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերությունների որակը եւ նրանց հետ համատեղ վերաձեւել հանրային ծառայությունները։ Լուծումները ներառում էին համատիրությունների կառավարման նոր հարթակը, հասարակական տրանսպորտի առցանց քարտեզը եւ Գյումրի քաղաքում արեւային էներգիայով աշխատող բակային լուսավորությունը։

Ավելին

Գաղափարների հավաքագրում՝ OGP գործողությունների ծրագրի նպատակով

2016 թվականի գարնանը Վարչապետի գրասենյակը դիմեց ՄԱԶԾ-ի Կոլբա լաբին՝ աջակցելու Բաց կառավարման գործընկերության (OGP) գործընթացում նորարար գաղափարների հավաքագրման մրցույթի կազմակերպմանը։ Առաջին անգամն էր, որ ՀՀ Կառավարությունն իր ծառայությունների կամ հարթակների որակի բարելավման նպատակով գաղափարների հավաքագրման մեթոդին էր դիմում, կամ էլ քաղաքացիների համապարփակ ներգրավման մեխանիզմ կիրառում։

Գաղափարների մրցույթ՝ Կրթության եւ գիտության նախարարությունում

Պետական ծառայողների շրջանում անցկացված գաղափարների մրցույթը թույլ տվեց կրթության ոլորտում քաղաքականությունների լավարկման տարբեր մտքեր առաջ քաշել: Մոդելային լուծումներից են միջնակարգ դպրոցի ընդունելության էլեկտրոնային հարթակը, ուսանողների եւ գործատուների մասնագիտական կողմնորոշման լաբորատորիան եւ ուսուցողական հարթակը՝ միջնակարգ դպրոցների համար։

Նորարարության լաբորատորիան Կրթության եւ գիտության նախարարությունում

Կոլբա լաբը նորարարության երկօրյա լաբորատորիա կազմակերպեցին նորարար աշխատակիցների համար, նպատակ ունենալով օգնել պետական ծառայության նորարարներին՝ նոր գաղափարներ մշակել եւ փորձարկել։

Պեչա-Կուչա ՝ պետական կառավարման ապագայի թեմայով

Ի՞նչ եք պատկերացնում, երբ մտածում եք պետական կառավարման գործընթացի մասին։ Այս ընկալումներն ասես «սեւ արկղ» լինեն, այնպես որ հրավիրում ենք միասին բացելու դրանք։ Մենք համոզված ենք, որ գործարար աշխարհում անցումը տեղեկատվական տեխնոլոգիաներին, բաց տվյալներին եւ «խելացի» վերլուծական գործիքներին ի զորու է բարելավելու կառավարման գործընթացները։ Այդ իսկ պատճառով փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարելի է բիզնեսի եւ տեխնոլոգիաների բնագավառների լավագույն գործելակերպերը ներդնել պետական կառավարման համակարգ, ինչ փոփոխություններ ակնկալել, եւ թե ինչպես կարձագանքեն քաղաքականություն մշակողները եւ քաղաքացիները։

Ավելին

OGP գլոբալ մրցույթ

2015 թվականի հոկտեմբերի 28-ին Մեքսիկո քաղաքում Բաց կառավարման գործընկերության գործընթացի համաշխարհային ֆորումը մեկնարկեց։ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց մրցույթին եւ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների շրջանում ամենաբարձր մրցանակին արժանացավ։  Հայաստանը ներկայացրեց «Համայնքների կառավարմանն ու զարգացմանը միտված տեղեկատվական համակարգերի ստեղծում եւ ներդրում տարածաշրջանային կառավարման համակարգերում» նախաձեռնությունը: «Խելացի համայնք» («Խելացի համայնքապետարան») ծրագիրը կոչված է բարձրացնելու Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը եւ բարելավելու հանրային ծառայությունները՝ հիմնվելով բաց կառավարման սկզբունքների վրա:

Ապագայի մոդելավորում

2014 - 2020
FUTURE MAKING/FORESIGHT

Բարձրարժեք գյուղատնտեսական ապրանքների եւ սննդի վերամշակման մոդելավորում

Տավուշի մարզի թեման բարձրարժեք գյուղատնտեսական ապրանքներն էին եւ սննդի վերամշակումը։ Եռօրյա ակտիվ քննարկումների եւ ջանքերի արդյունքում մասնակիցները Տավուշի ապագայի մի շարք սցենարներ մշակեցին։ Մենք կշարունակենք ջանքեր գործադրել լավագույն սցենարները կյանքի կոչելու ուղղությամբ։

Գյուղատնտեսության մոդելավորում

Գեղարքունիքի մարզում փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցավ մոդելավորման դասընթաց, որի նպատակն էր կանխատեսել եւ պատրաստվել աշխատաշուկայի հետագա փոփոխություններին։ Տարածաշրջանի համար ընտրված թեման գյուղատնտեսությունն էր, որն իր մեջ մի շարք այլ բնագավառներ է ներառում։ Արդյունավետ քննարկումներին հաջորդեց մարզի ապագայի վերաբերյալ մի շարք սցենարների մշակումը։

Զբոսաշրջության մոդելավորում

Լոռու մարզում կազմակերպեցինք զբոսաշրջության ապագայի մոդելավորման (կանխատեսման) թեմայով դասընթաց։ Դասընթացը վարում էին Սկոլկովոյի կառավարման դպրոցի մասնագետները՝ օգտվելով այն նույն մեթոդաբանությունից, որը կիրառվում էր «Ապագա մասնագիտությունների քարտեզի» հետազոտության համար։ Դասընթացի նպատակն էր կանխատեսել մասնագիտական ճյուղերում հետագա փոփոխությունները՝ հիմնվելով մարզի ներուժի վրա։

Ստեղծարար ոլորտների մոդելավորում

«Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր» ծրագրի շրջանակում 4 թիրախ ոլորտներում մոդելավորման դասընթացներ կազմակերպեցինք։ Շիրակի մարզում իրականացվեց ստեղծարար ոլորտների մոդելավորում։ Այս ոլորտներում աշխատաշուկայի հետագա փոփոխությունների քննարկման նպատակով մեկ հարկի տակ էինք հրավիրել ավելի քան 60 ստեղծարար անձանց, որոնց առաջարկած մի շարք գաղափարներն ու առաջարկներն ապագայի հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքների պլանավորման ուղեցույց կդառնան։

Պետական կառավարման ապագայի թեմայով ստեղծարար խաղ

Կոլբա լաբը դիմել է ստեղծարար խաղի օգնությանը (համակարգված մտագործունեություն)՝ կառավարման ապագա մոդելների սցենարներ մշակելու նպատակով։

Կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով ստեղծարար խաղ

Ստեղծարար խաղը, որի հիմնադիր ռուս փիլիսոփա Գեորգի Շեդրովիցկին անվանել է «մտագործունեության համակարգված մեթոդաբանություն», շահագրգիռ կողմերի եւ փորձագետների մասնակցությամբ համատեղ սցենարների մշակման վարժանք է, որն ուղղված է տվյալ խնդրի վերլուծությանը եւ ստեղծարար լուծումներ գտնելուն։ Մեկ հարկի ներքո հավաքված 60 փորձագետներ եւ ստրատեգներ կոռուպցիայի հիմնախնդրի լուծումներ էին որոնում, ինչպես նաեւ պայքարի այլընտրանքային սցենարների գաղափարներ մտմտում։

Հայաստանում ՄԱԿԶԱԾ-ի գաղափարների հավաքագրում Հայաստանի ապագայի մոդելավորում՝ ՄՏԻ-ի հետ/ FutureScapers

ՄԱԿ-ի՝ Հայաստանում հաջորդ հնգամյա գործունեության շրջափուլի պլանավորման ընթացքում սցենարների ծրագրման փորձարկումներ ենք կատարել, եւ, որ ամենակարեւորն է՝ փորձել «FutureScaper» կոչվող մոդելավորման մեթոդաբանության օգնությամբ քաղաքացիների ձայնը լսելի դարձնել։ Քաղաքացուն առաջնորդողի դեր տալով՝ կարող ենք առավել ներառական սցենարների տեսնել, որոնք կազմված են ներկա միտումներից եւ դրանց կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցություններից։