Կոլբա նորարարական լաբորատորիա

Ունե՞ք սոցիալական ստարտափի գաղափար,
որը կբարեփոխի Հայաստանի իրավիճակը

Միացեք մեզ Ինչպե՞ս ենք աշխատում

Նորարար պետական կառավարում Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում նորարար գաղափարների մրցույթ
ՀՀ Արդարադատության նախարարությունում և ՀՀ Կառավարության աշխատակազմում

Ինչպե՞ս Ո՞րն է հաջորդ փուլը

Մասնակցեք Կոլբա Լաբի միջոցառումներին

Ուզում ե՞ք ծանոթանալ ձեռներեցների և Հայաստանում ապրող տաղանդավոր մարդկանց հետ

Գրանցվեք մեր միջոցառումներին Մասնակցեք Կոլբա լաբի հանդիպումներին


Ստեղծարար քաղաքացիների և քաղաքի սիներգիան

Ինչպիսի՞ կապ կա քաղաքացիների և քաղաքի միջև: Ինչպե՞ս է քաղաքն ազդում իր բնակիչների վարքագծի վրա և ինչպիսի ազդեցություն ունեն բնակիչները քաղաքի ձևավորման, մշակութային կյանքի և ընդհանուր զարգացման վրա: Մշակութային կյանքը մեծ նշանակություն ունի բոլորիս առօրյայում և ազդում է տարբեր կողմերի վրա ՝ ինչպես մեր հետաքրքրությունների, այնպես էլ երբեմն մասնագիտական գործունեության վրա:Մենք հետաքրքրված ենք ուսումնասիրել և իմանալ ավելին այն մասին, թե ին...

Հանրային հանդիպում՝ սարքավորումների մշակման ինդուստրիան

Հայաստանը տարածաշրջանում ամրապնդել է իր՝ որպես ծրագրային ապահովման մշակման հանգույց: Հայկակական բազմաթիվ ստարտափեր համագործակցային կապեր ունեն աշխարհի տարբեր անկյուններում՝ հայկական սփյուռքի համայնքների մասնավոր ներդնողներից Սիլիկոնյան հովտում մինչ խոշոր ձեռնարկատիրական հիմնադրամները Եվրոպայում և այլն:Դեռևս սովետական ժամանակներից Հայաստանը մեծապես հայտնի էր ինժեներական մեծ ուժով: Չնայած վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է Տ...

Հայաստան Start-Up Cup ազգային առաջնություն

Մինչ շատերը շտապում են վայելել իրենց ամառային արձակուրդները, նախորդ հանգստյան օրերը թեժ էին կրթության վերաբերյալ նորարար գաղափարների մրցույթի մասնակիցների համար, ովքեր վաղ առավոտից մինչ երեկո աշխատում էին իրենց առաջարկած գաղափարների վրա: Կոլբա լաբը՝ BizNest ընկերության և Այ Էյ Բի Միջազգային Ակադեմիայի հետ համատեղ կազմակերպել էր «Հայաստան Start-up Cup ազգային առաջնություն» ձևաչափի միջոցառում:Հրավիրված բոլոր 30 գաղափարները փորձո...

21-րդ դարի պահանջները մշտապես փոփոխվում են, և աշխարհի բոլոր անկյուններում այդ պահանջներին համապատասխան որակյալ և պրոգրեսիվ կրթություն ապահովելու խնդիր կա:

Հայաստանի ապագան մեծապես կախված է այն բանից, թե արդյո՞ք մենք կկարողանանք հնացած ուսուցման ավանդույթներից անցում կատարել դեպի ժամանակակից, դինամիկ և տեխնոլոգիական լուծումներով և նոր հնարավորություններով հագեցած համակարգ:

Կոլբա լաբը փնտրում է նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ, նախաձեռնող անհատներ և խմբեր, ովքեր գիտեն, թե ինչպես բարելավել գոյություն ունեցող կրթական պրոցեսներն ու մեխանիզմները: Հետաքրքրե՞ց, ուրեմն դիմեք մեզ մինչև 2017թ. հունիսի 19-ը, լրացնելով հայտը:



Առաջինը իմացեք մեր միջոցառումների եվ մրցույթների մասին

Գաղափարների բաց մրցույթը չունի որևէ թեմատիկ սահմանափակում ու վերջնաժամկետ։ Դուք եք հիմնավորում խնդիրը,  դուք եք առաջարկում նորարար լուծումը, իսկ մենք օգնում ենք ձեզ մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով:

Մենք փնտրում ենք հենց Ձեզ՝ նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի, ով ուզում է փոփոխություն տեսնել իրեն շրջապատող միջավայրում: Եթե սոցիալական խնդիրներ եք տեսնում ձեր շուրջ, պատրաստ եք հստակ քայլեր ձեռնարկել լուծումն իրականացնելու համար, դիմեք մեզ: Չկա սխալ գաղափար, եթե ունեք խնդրի հստակ ընկալում ու պատկերացում, թե ինչպես պետք է այն լուծել, պարզապես լրացրեք հայտը: 

Ներկայացրած գաղափարների վերաբերյալ նորությունները կհրապարակվեն եռամսյակը մեկ:

Մեր աջակիցները