Կլիմայի փոփոխություն. վաղ ազդարարման համակարգեր

Կլիմայի փոփոխության բացասական հետևանքները, այդ թվում նաև տեղումների նվազումը և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, նկատելի ազդեցություն կունենան Հայաստանի սոցիալական ու տնտեսական իրավիճակի վրա առաջիկա տասնամյակների ընթացքում: Ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների նվազումը, գետերի և լճերի մակարդակի անկումը, ծայրահեղ շոգը, ջերմային ալիքները, սողանքները և երաշտը  կարող են դառնալ սովորական երևույթներ:

Կոլբա լաբը հայտարարում է նորարար գաղափարների մրցույթ՝ ազդարարելու դարի մարտահրավերին: Եթե ունեք հետաքրքիր լուծումներ և առաջարկներ, որոնք ենթադրում են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կլիմա փոփոխության հետևանքների վաղ ազդարարման համար, ապա դիմեք մեզ մինչև 2015 թ. փետրվարի 28-ը:

Կլիմայի փոփոխության բացասական հետևանքները, այդ թվում նաև տեղումների նվազումը և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, նկատելի ազդեցություն կունենան Հայաստանի սոցիալական ու տնտեսական իրավիճակի վրա առաջիկա տասնամյակների ընթացքում: Ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների նվազումը, գետերի և լճերի մակարդակի անկումը, ծայրահեղ շոգը, ջերմային ալիքները, սողանքները և երաշտը  կարող են դառնալ սովորական երևույթներ:

Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, Հայաստանի բազմաթիվ ոլորտներում կարող են տեղի ունենալ անդառնալի խորքային փոփոխություններ: Երկրի առավել աղքատ խավը, հատկապես գյուղական բնակչությունը, խոցելի իրավիճակում կհայտնվի:

Սոցիալական հետևանքները. ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով կարող է արձանագրվել յուրահատուկ հիվանդությունների աճ; ջրային ռեսուրսների պակաս և էլեկտրականության սակագների աճ, գյուղատնտեսական արտադրության անկման պատճառով առաջացած մթերային ճգնաժամ; սողանքների ու անտառածածկույթի անկմանը զուգահեռ հնարավոր է մրրկաքամիների հաճախացում: 

Տնտեսական հետևանքները. բիզնեսի եկամուտների, աշխատատեղերի, տնային տնտեսությունների եկամուտների անկում; գյուղատնտեսական արտադրանքի նվազում; էլեկտրականության սակագների աճ.

Հայաստանն անշուշտ ունի դեռևս չշահագործված գյուղատնտեսական և արդյունաբերական ռեսուրսների պաշարներ, որոնք մեծացնում են տնտեսական աճի հավանականությունը: Սակայն կլիմայի փոփոխությանն արագ ու ռազմավարական արձագանք չտալու դեպքում, տնտեսական առաջընթացը կդառնա անիրական:

Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը կախված է այն որոշումներից, որոնք կկայացնի այսօրվա սերունդը ՝ կանխարգելման ու ադապտացման ուղղությամբ: Ի վերջո, կլիմայի փոփոխության ազդեցությունը կախված է թե՛ յուրաքանչյուր քաղաքացու իրականացրած քայլերից, թե՛ պետության ռազմավարական մոտեցումից:

Վաղ  ազդարարման համակարգեր

Եթե կլիմայի փոփոխության ընթացքն անդառնալի է, ապա գոնե դրա հետևանքների կանխարգելումը և վաղ  ազդարարման միջոցների մշակումն ավելի իրատեսական է: Աջակցելով վաղ  ազդարարման համակարգերի մշակմանը Հայաստանում, հնարավոր կլինի արձագանքել ինչպես կարճաժամկետ (օրինակ սողանքներ, փոթորիկներ), այնպես էլ երկարաժամկետ բնույթ ունեցող վտանգների (օրինակ երաշտը):

Արդյունավետ վաղ  ազդարարման համակարգը կօգնի և՛ ադապտացման, և՛ պատրաստվածության տեսանկյունից:  Աշխարհում արդեն մշակվում են բազմաթիվ արագ  ազդարարման համակարգեր: Սակայն ինչպիսին պետք է լինի կլիմայի կտրուկ փոփոխության վաղ  ազդարարման համակարգը: Ինչպես է կարելի է առավել արդյունավետ կերպով տեղեկացնել լայն հանրությանը որևէ աղետի մասին: Ինչպես կարող են իշխանությունները, գործարարները, քաղաքացիական հասարակությունը ավելի լավ ներգրավված լինել նախազգուշցման տարածման հարցում: Ինչպես կարող են նոր տեխնոլոգիաներն մեղմել կլիմայի փոփոխության ռիսկերը:

Դուք ունե՞ք պատասխաններ: Կոլբա լաբը հայտարարում է նորարար գաղափարների մրցույթ՝ արձագանքելու դարի մարտահրավերին: Եթե ունեք հետաքրքիր լուծումներ և առաջարկներ, որոնք ենթադրում են տեղեկատվական (լինի դա վեբ թե բջջային) տեխնոլոգիաների կիրառումը կլիմա փոփոխության հետեւանքների վաղ  ազդարարման համար , ապա մենք սպասում ենք ձեր մտքերին:

Բա հետո՞

Հրավիրված ժյուրին կընտրի ներկայացրած մտքերից լավագույններին: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին, ինչպես նաեւ ՏՏ մասնագետներին, բջջային հավելված նախագծողներին, դիզայներներին ու այլ նորարար մարդկանց Կոլբա լաբը կհրավիրի մասնակցելու սոցիալական նորարարության ճամբարին 2015 թ. գարնանը:

Շուտով կլինեն նոր մանրամասներ: