Ապագան Այսօր

Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման

Օգտատերերի ներգրավման և համանախագծման գործընթացների միջոցով ՄԱԶԾ Կոլբա լաբը նախագծելու և շրջանառության մեջ է դնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիների ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների կարծիքների հավաքագրման և վերլուծության գործիքներ:

Սա կկիրառվի այն ծառայությունների համար, որոնք քաղաքացիներին մատուցվում են թվային հարթակում: Որպեսզի քաղաքացիների ներգրավվածությունը լինի արդյունավետ՝ Կոլբա լաբը տրամադրելու է նաև տեխնիկական աջակցություն քաղաքացիներից արդեն ստացված կարծիքները վերլուծելու համար: Ստացված տվյալների և վերլուծությունների հիման վրա  կիրականացվեն թեմատիկ դրամաշնորհային մրցույթներ ՔՀԿ-ների և ակտիվ խմբերի համար, որոնք լուծումներ կառաջարկեն տրված մարտահրավերներին: Սա նաև կնպաստի Բաց Կառավարման Գործընկերության (OGP) գործողությունների ծրագրի կիրարկման մոնիտորինգի շրջանակներում Հայաստանի հանձնառությանը/ պարտավորությունների/ կատարմանը:

Ավելի արդյունավետ աշխատանք իրականացնելու համար Կոլբա լաբը օգտագործելու է  foresight-ի (ապագայի մոդելավորում և սցենարի մշակում) մեթոդաբանության իր փորձը՝ նպատակ ունենալով հավաքագրել երիտասարդների կողմից առաջարկված ապագային ուղղված սցենարները: Այս նպատակով կազմակերպվելու են գաղափարների բաց մրցույթներ` Հայաստանի մարզերում քաղաքացիների նորարարական գաղափարները հավաքելու համար: Գաղափարները կմշակվեն Կոլբա լաբի ինկուբատորում, եւ եզրափակիչ փուլի մասնակիցները կստանան փոքր դրամաշնորհային մրցանակներ։