Հակազդում ՔՈՎԻԴ-19-ին

Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սահմանամերձ համայնքների անվտանգության, կայունության և դիմացկունության ամրապնդում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ծրագիրն ուղղված է Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից անմիջականորեն տուժած սահմանամերձ համայնքների կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: Ծրագիրն ինստիտուցիոնալ (տեղական ինքնակառավարման մարմիններ, ՔՀԿ-ներ, բիզնես) եւ մարդկային զարգացման (հմտություններ, ծառայություններ, վարքագիծ, ընկալումներ) ուղղություններով կիրականացնի փոփոխություններ խթանող գործողություններ:

2020թ.-ին COVID-19-ի արդյունքում սահմանին, ինչպես նաև հակամարտությունից տուժած տարածաշրջաններում առաջացան նոր, խոցելի խնդիրներ, իսկ եղածներն էլ ավելի խորացան։

Իրականացվող բազմակողմ գործուղությունները կնպաստեն, որ մարդիկ առավել ապահով և մասնակիցը լինեն համայնքային կյանքին՝ զարգացնելու հանրային ծառայությունների հասանելիությունը, ապահովելու կայուն և վստահելի տնտեսական աճ առանց ձախողումների: Ծրագիրը նաեւ կամրապնդի համայնքների, դրանց կառավարման մարմինների եւ բիզնեսների միջեւ կապը՝ այդպիսով աջակցելով սահմանագծում կայունության երկարատեւ զարգացմանը։

Ծրագրում ՄԱԶԾ/Կոլբա լաբի բաղադրիչը

Ծրագրի շրջանակում ՄԱԶԾ/Կոլբա լաբը նախատեսել է սցենարի նախագծման վարժություն, որի արդյունքում կստեղծվեն զարգացման մի քանի սցենարներ երկու խոշորացված համայնքների՝ Սիսիանի և Արենիի համար: Սցենարները վեր կհանեն համայնքների անվտանգության, սոցիալ-տնտեսական, մշակութային և ժողովրդագրական ոլորտներում  աճի և անկման հիմնական միտումները: Յուրաքանչյուր սցենար կանցնի հաստատման եւ վավերացման փուլ համայնքի մասնակցային կառավարման խորհրդի կողմից, այնուհետ կստեղծվեն մի շարք գործնական ռազմավարություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են արագ իրականացվել:

Պիլոտային փուլի ավարտից հետո (հուլիս -հոկտեմբեր 2020 թ.), ՄԱԶԾ-ն կընդարձակի իր ապագային ուղղված սցենարի զարգացման մոտեցումը ևս 7 խոշորացված սահմանամերձ համայնքներում` համայնքներին տրամադրելով ապացույցների վրա հիմնված զարգացման ռազմավարություններ հետհամաճարակային իրականության համար: Հաշվի առնելով քովիդյան համատեքստում սահմանափակումների առկայությունը, փորձագիտական խմբերի և համայնքների լայն ներգրավվածության համար կիրականացվի տարբեր մոտեցումներ՝ թե’ ֆիզիկական, թե’ առցանց խորհրդատվությունների եւ հանդիպումների տեսքով։

«Սցենարի մշակումը» հեռանկարային վերլուծության եւ գնահատման մոտեցում է, որը.

•    Բացահայտում է յուրաքանչյուր համայնքի կայուն զարգացման հավանական ուղղությունները

•    Օգնում է մշակել ռազմավարության մեխանիզմներ (ներառյալ COVID-ի պայմանների նմանօրինակ միջոցառումները)` համայնքներին նախապատրաստելով ցանկալի սցենարներին

•    Բացահայտում է այն աշխատատեղերն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են համայնքի ցանկալի սցենարի իրականացման համար

•    Մատնանշում է թերություններն ու բացերը՝ ողջամիտ ժամկետներում ցանկալի սցենարների հասնելու համար

Հիմնական արդյունքները կամփոփվեն և կօգնեն մշակել տեղական և ազգային մակարդակներում առաջարկությունների ամփոփ ձեռնարկ:

Ծրագրի գործունեության ազդեցությունը պահպանելու համար ՄԱԶԾ-ն նաև կմշակի Համայնքային ռիսկերի բարոմետր, «կենդանի զարկերակի ստուգում»` առկա և առաջացող ռիսկերը վերահսկելու համար, որոնք կարող են ազդել յուրաքանչյուր համայնքի անվտանգության, կայունության և դիմադրողականության վրա: Բարոմետրը կներառի հիմնական մի ալգորիթմ` յուրաքանչյուր թիրախային համայնքին հարմարեցված եւ անհատականացված ցուցիչներով, ներառյալ համայնքին բնորոշ ռիսկերը և միտումները: Հիմնական ցուցանիշները կարող են ստացվել տվյալների ավտոմատ ձեռքբերման և համացանցում առկա տեղեկատվության միջոցով, որպեսզի նախագծի ավարտից հետո հետագա գործողությունները համայնքի համար քիչ ծախսատար կամ անվճար լինեն: Արդյունքում, համայնքները կունենան ահազանգման խելացի համակարգ, որը կարող է նրանց տեղեկացնել առաջացող խնդիրների մասին:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը խոսում է Արենի գինու գործարանի տնօրեն Միքայել Գրիգորյանի հետ