ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա Լաբը համագործակցելով «grow edutainment» կազմակերպության հետ, երիտասարդների հմտությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում համագործակցության է հրավիրում Հայաստանու գործող գործատուներին՝ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ուղղությամբ:
Ով կարող է դիմել
Հայաստանում գործող կազմակերպությունները, որոնք պատրաստ են ընդունել երիտասարդ կադրերի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եռամսյա պրակտիկայի: Նախապատվություն կտրվի այն գործատուներին, որոնք գործունեություն են ծավալում Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք մարզերում կամ պլանավորում են ապագայում հիմնել արտադրական միավորներ նշված մարզերում, կամ պատրաստ են հեռավար կազմակերպել աշխատանքը: Կոլբա լաբը նախատեսում է մինիմալ վարձատրություն մրցութային կարգով ընտրված պրակտիկանտների համար:
Համագործակցության ձևաչափը և պայմանները
Աշխատանքային պրակտիկայի կազմակերպում սկսնակ մասնագետների համար: Համագործակցության այս ձևաչափն առաջարկում է ՄԱԶԾ-ի հետ համատեղ մշակել անհատական ուսուցման և աշխատանքային պրակտիկայի ծրագրեր և աշխատանքային պրակտիկա կազմակերպել երիտասարդ մասնագետների համար, որոնք չունեն աշխատանքային փորձ, ուսանող են կամ նորավարտ: Երեք ամիս տևող պրակտիկան ներառում է գործատուի կողմից մասնագիտական առաջարդրանքների կազմում, մասնագիտական կարողությունների զարգացման խորհրդատվություն, պրակտիկ աշխատանք՝ ըստ կոնկրետ ուղղվածության: Կարող է դիտարկվել նաև հեռավար/առցանց ֆորմատը: Եթե հետաքրքրված եք այս համագործակցությամբ, ապա խնդրում ենք լրացնել առցանց հայտն այստեղ մինչև սեպտեմբերի 7-ը:
Ինչ է ստանում գործատուն՝
- ՄԱԶԾ-ի և grow edutainment-ի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների հետ համատեղ մշակված պրակտիկ հմտությունների զարգացման և գնահատման ծրագիր, արդյունքների գնահատման չափորոշիչներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել գործատուի կողմից
- Համագործակցային ցանցին միանալու և անդամագրվելու հնարավորություն
- Ապագա մասնագիտական ռեսուրսների համալրման լայն հնարավորություն
Ինչ է ակնկավում գործընկեր կազմակերպություններից
- Ընդունել 1-3 պրակտիկանտ՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին շաբաթական առնվազն 10-15 ժամ ներգրավելով պրակտիկայի աշխատանքներում
- Կազմակերպել պրակտիկայի անխափան ընթացքը և մասնակիցների հմտությունների զարգացումը՝ առկա կամ հեռավար տարբերակով
- Պրակտիկայի ընթացքում հատկացնել պրակտիկանտների հետ աշխատանքի համար պատասխանատուի
- Մասնակցել ընտրության փուլում անցկացվող 2-օրյա միջոցառմանը (նախնական տվյալներով 18-19.09։ Օրերը և անցկացման վայրը կհաստատվեն հավելյալ)
- Կազմել միջանկյալ և ամփոփիչ դիտարկումներ և հաշվետվություններ՝ պրակտիկայի ընթացքի և արդյունքի վերաբերյալ
- Համապատասխանություն ՄԱԶԾ և Կոլբայի առաքելությանը և արժեքներին։
- Ծրագրի գործընկեր կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները կտեղադրվեն ՄԱԶԾ/Կոլբա լաբի կայքում, ինչպես նաև սոցիալական մեդիա հարթակներում՝ լուսաբանելով կազմակերպությունների ներդրումը մարզերում աշխատանքային հնարավորությունների զարգացմանը։ Հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք լրացնել հետևյալ կարճ հայտը մինչև սեպտեմբերի 7-ը։
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել info@2grow.am և/կամ idea@kolba.am հասցեներին:
Նախաձեռնությունը կազմակերպվում է «Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով Հայաստանին ՔՈՎԻԴ-19 հետևանքների վերականգման ջանքերին» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի Բազմագործընկերային նպատակային հիմնադրամի կողմից։