Նորարարական գաղափարներ Ստեփանավանի ռազմավարության իրագործման համար

Սլովակիայի ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորվող «Սլովակիայի տրանսֆորմատիվ ֆոնդ Քաղաքների տրանսֆորմատիվ ֆոնդ» ծրագրի շրջանակում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, կրթական, մշակութային հաստատությունների հետ համագործակցության ակնկալիքով հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակներում կֆինանսավորվեն 2-3 ծրագրի գաղափարներ մշակված Ստեփանավանում մայիսի 13-14, 2023թ․-ին կայացած Ստեփանավանի ռազմավարական զարգացման վերափոխման աշխատաժողովի ընթացքում աշխատաժողովի մասնակիցների կողմից։

Մրցույթը հնարավորություն կտա Ստեփանավան համայնքի շահագրգիռ կողմերին նպաստել համայնքի զարգացմանը և խթանել մասնակցային կառավարումը։

Հայտերը ներկայացնելու կարգը

Մրցույթին կարող են դիմել 2023թ․-ին մայիսի 13-14 Ստեփանավանում կայացած ռազամավարական զարգացման աշխատաժողովի մասնակից կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, կրթական և մշակութային հաստատությունները՝ իրենց իսկ կողմից մշակված 12 գաղափարներով, որոնցից կընտրվի 2-3-ը՝ ըստ ստորև նշված չափանիշների։

–      Նորարարություն․ Որքա՞ն նորարար է ծրագիրը Ստեփանավանի համար։

–      Իրականացում․ Որքա՞ն իրականանալի է ծրագիրը տրված բյուջեի և ժամանակահատվածի համար։

–      Գործընկերություն․ Որքանո՞վ է խթանում ծրագիրը գործընկերությունների ստեղծմանը և քանի գործընկեր է ներառված իրականացման ընթացքում։

–      Կայուն զարգացում․ Ծրագրի հետագա շարունակականության և կայունության ապահովում։

–      Կազմակերպության կամ թիմի որակավորումը, կարողություններն ու փորձը։

Ընտրված 2-3 ծրագրերից յուրաքանչոյւրը կֆինանսավորվի մինչև 10,000 ԱՄՆ դոլարի չափով Ստեփանավանում ծրագրի պիլոտային փուլն իրականացնելու համար, առավելագույնը 4 ամսվա ընթացքում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023թ. օգոստոսի 15-ն է։ Դիմելու համար պետք է լրացնել հետևյալ առցանց հայտը։

Գնահատում

Բոլոր հայտերը կգնահատվեն գնահատող հանձնաժողովի կողմից՝ ըստ վերոնշյալ չափանիշների։ Առավելագույնը 3 ընտրված ծրագրերը կստանան ֆինանսավորում մինչև 10,000 ԱՄՆ դոլարի չափով։ Բոլոր ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2023 թվականի սեպտեմբերի 15-ը;

Գերակա թեմաները

Ստեփանավանի ռազամավարական զարգացման գերակա թեմաներին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղումով։

Հարցերի դեպքում, էլեկտրոնային փոստով դիմեք ՄԱԶԾ/Կոլբա լաբի ծրագրի ղեկավար Նելլի Մինասյանին (nelli.minasyan@undp.org) կամ հաղորդակցման մասնագետ Մարիա Մարտիրոսյանին (maria.martirosyan@undp.org)

***

ՄԱԶԾ Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդի շրջանակներում իրականացվող ծրագրերը Կոլբա լաբի քաղաքներում նորարարության զարգացման օրակարգի մի մասն են, որոնք ուղղված են Հայաստանի քաղաքների և համայնքների զարգացմանն ու վերափոխմանը:

Ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Chôra Foundation»-ի և «Agirre Lehendakaria» կենտրոնի աջակցությամբ Ստեփանավանում կիրառվել են պորտֆելային մոտեցումը (Deep listening, Sensemaking, Portfolio Design) և քաղաքների ապագայի մոդելավորման (Urban Foresight) նորարարական  մեթոդները՝ միտված քաղաքի վերափոխմանը։ Արդյունքում քաղաքի շահագրգիռ կողմերի հետ համատեղ մշակվել է Ստեփանավանի զարգացման և վերափոխման նպատակը, ՝ փոխկապակցված ուղություններով և գործողություններով, որի հիման վրա էլ մշակվել է Ստեփանավանի զարգացման ռազմավարությունը մասնակցային նորարարական մեթոդաբանությամբ: