Հետաքրքիր գաղափար ունենալու հետ մեկտեղ, կարևոր է հասկանալ թե ինչպես է կարելի դրա իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ գտնել: Ֆինանսավորման աղբյուրները կարող են տարբեր լինել. դրամաշնորհներ, բանկային վարկեր, մեծ ընկերության հետ համագործակցում և այլն: Սակայն ձեր նախագիծը ֆինանսավորման այլընտրանքային տարբերակ կարող է լինել քրաուդֆանդինգը, որն ողջ աշխարհում լայն տարածում է գտնում վերջին տարիներին: Քրաուդֆանդինգը (crowdfunding) որևէ գաղափարի կամ նախագծի համար հանրությունից գումար հայթայթելու միջոց է: Ցանկացած հաջող քրաուդֆանդինգ արշավ իրականացնելու համար, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ ու պայմաններ:

Քրաուդֆանդինգը թույլ է տալիս գումար հայթաթել տարբեր հարթակների միջոցով՝ ընկերներից, բարեկամներից, գործընկերներից և բոլորովին օտար մարդկանցից: Անհրաժեշտ է լավ գաղափար, մանրակրկիտ պլանավորում և ֆոնդահայթաթման ակտիվ արշավի իրականացում:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Նորարար առաջաընթաց» ծրագրի շրջանակում, Կոլբա լաբն իրականացնում նորարար գաղափարների ինկուբացիա՝օգնելով գաղափարներն ու աջարկությունները վերածել գործող մոդելների և ծրագրերի: Մենք աշխատում ենք ստարտափերի հետ, օգնում հստակեցնել գաղափարը, նախագծել այնպիսի ծրագիր, որը կներառի համայնքին խնդրի լուծման ընթացքում:

Եկեք հանդիպենք Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, որտեղ կպատմենք Կոլբա լաբի առաջիկա մրցույթի պայմանների մասին և կպատմենք քրաուդֆանդինգ արշավների տեսակների, մեթոդների ու ռազմավարությունների մասին:

Եկեք միասին նշենք Եվրոպայի օրը՝

Գյումրիում, Թատերական հրապարակ – 15:30-16:30,

Վանաձորում,Հայքի հրապարակ – 15:30-16:30,

Դիլիջանում, Կենտրոնական հրապարակ – 15:30-16:30

Համեցեք Ձեր նորարարական գաղափարներով և ամենակարևորը՝ անսահման ոգևորությամբ: