ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա Լաբը համագործակցելով «grow edutainment» կազմակերպության հետ, երիտասարդների հմտությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում համագործակցության է հրավիրում Հայաստանու գործող  գործատուներին՝ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ուղղությամբ:

Ով կարող է դիմել

Հայաստանում գործող կազմակերպությունները, որոնք պատրաստ են ընդունել երիտասարդ կադրերի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եռամսյա պրակտիկայի: Նախապատվություն կտրվի այն գործատուներին, որոնք գործունեություն են ծավալում Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք մարզերում կամ պլանավորում են ապագայում հիմնել արտադրական միավորներ նշված մարզերում, կամ պատրաստ են հեռավար կազմակերպել աշխատանքը: Կոլբա լաբը նախատեսում է մինիմալ վարձատրություն մրցութային կարգով ընտրված պրակտիկանտների համար:

Համագործակցության ձևաչափը և պայմանները

Աշխատանքային պրակտիկայի կազմակերպում սկսնակ մասնագետների համար: Համագործակցության այս ձևաչափն առաջարկում է ՄԱԶԾ-ի հետ համատեղ մշակել անհատական ուսուցման և աշխատանքային պրակտիկայի ծրագրեր և աշխատանքային պրակտիկա կազմակերպել երիտասարդ մասնագետների համար, որոնք չունեն աշխատանքային փորձ, ուսանող են կամ նորավարտ: Երեք ամիս տևող պրակտիկան ներառում է գործատուի կողմից մասնագիտական առաջարդրանքների կազմում, մասնագիտական կարողությունների զարգացման խորհրդատվություն, պրակտիկ աշխատանք՝ ըստ կոնկրետ ուղղվածության: Կարող է դիտարկվել նաև հեռավար/առցանց ֆորմատը: Եթե հետաքրքրված եք այս համագործակցությամբ, ապա խնդրում ենք լրացնել առցանց հայտն այստեղ  մինչև սեպտեմբերի 7-ը:

Ինչ է ստանում գործատուն՝

  • ՄԱԶԾ-ի և grow edutainment-ի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների հետ համատեղ մշակված պրակտիկ հմտությունների զարգացման և գնահատման ծրագիր, արդյունքների գնահատման չափորոշիչներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել գործատուի կողմից
  • Համագործակցային ցանցին միանալու և անդամագրվելու հնարավորություն
  • Ապագա մասնագիտական ռեսուրսների համալրման լայն հնարավորություն

Ինչ է ակնկավում գործընկեր կազմակերպություններից

  • Ընդունել 1-3 պրակտիկանտ՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին շաբաթական առնվազն 10-15 ժամ ներգրավելով պրակտիկայի աշխատանքներում
  • Կազմակերպել պրակտիկայի անխափան ընթացքը և մասնակիցների հմտությունների զարգացումը՝ առկա կամ հեռավար տարբերակով
  • Պրակտիկայի ընթացքում հատկացնել պրակտիկանտների հետ աշխատանքի համար պատասխանատուի
  • Մասնակցել ընտրության փուլում անցկացվող 2-օրյա միջոցառմանը (նախնական տվյալներով 18-19.09։ Օրերը և անցկացման վայրը կհաստատվեն հավելյալ)
  • Կազմել միջանկյալ և ամփոփիչ դիտարկումներ և հաշվետվություններ՝ պրակտիկայի ընթացքի և արդյունքի վերաբերյալ
  • Համապատասխանություն ՄԱԶԾ և Կոլբայի առաքելությանը և արժեքներին։
  • Ծրագրի գործընկեր կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները կտեղադրվեն ՄԱԶԾ/Կոլբա լաբի կայքում, ինչպես նաև սոցիալական մեդիա հարթակներում՝ լուսաբանելով կազմակերպությունների ներդրումը մարզերում աշխատանքային հնարավորությունների զարգացմանը։ Հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք լրացնել հետևյալ կարճ հայտը մինչև սեպտեմբերի 7-ը։

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել info@2grow.am և/կամ idea@kolba.am հասցեներին:

Նախաձեռնությունը կազմակերպվում է «Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով Հայաստանին ՔՈՎԻԴ-19 հետևանքների վերականգման ջանքերին» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի Բազմագործընկերային նպատակային հիմնադրամի կողմից։