Ինչպես գիտեք 2020-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» շրջանակներում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարել էր գաղափարների մրցույթ՝ երիտասարդական նորարարական գաղափարներ ձևավորելու նպատակով։ Մրցույթը հնարավորություն տվեց հավաքագրել երիտասարդ նորարարների խմբեր, որոնք կստեղծեին և կփորձարկեին ապագային ուղղված գաղափարներ:
Այսպիսով ՄԱԶԾ-ն «Ապագայի լաբորատորիաների» միջոցով ցանկություն ուներ ներգրավել երիտասարդների խմբերի։ «Ապագայի լաբորատորիան»/Future Lab-ը ապագայի մոդելավորման մոտեցում է՝ հիմնված սցենարների մշակման վրա, որի օգնությամբ տեղի է ունենում ապագայի վերաբերյալ քաղաքացիների կողմից սցենարների հավաքագրում։ Կոլբա լաբը շարունակական աջակցություն է ցուցաբերել գաղափարների եւ սցենարների գեներացմանը՝ ինկուբացիայի եւ նախնական ֆինանսական աջակցության միջոցով։
Այս հրապարակման մեջ Ձեզ ենք ներկայացնում ծրագրի դրամաշնորհառուներից մեկին՝ իր նախաձեռնությունները և ստացված արդյունքները։
ՓՄՁ Ասոցիացիան (SMECA) նպատակ էր դրել բիզնես ոլորտին առնչվող կարճատև դասընթացների միջոցով ապահովել 20-32 տարեկան երիտասարդներին նոր գիտելիքներով, որոնք կօգնեն նրանց մշակել Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ապագայի տարբեր սցենարներ։ Սեմինարների ընթացքում մասնակիցները վերհանեցին Հայաստանի բեզնիս միջավայրի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև հնարավոր լուծումները, զարգացման հնարավոր ուղղությունները։ Արդեն իրականացվել են հետևյալ թեմաներով 4 դասընթաց՝ ռազմավարական կառավարում, բիզնես վերլուծություններ, իրավական միջավայր և բիզնես գործունեություն, հանրային կապեր, ինչպես նաև երկօրյա Scenario co-design workshop։ Ծրագիրը տևեց հուլիսի 31-ից մինչև հոկտեմբերի 8-ը, որին մասնակցեցին շուրջ 40 երիտասարդներ և ծրագրի ավարտին ստացան հավաստագրեր։ Հավաքագրված լավագույն սցենարները կներկայացվեն ոլորտի մասնագետներին և վերջիններիս կողմից կվերածվեն գործնական առաջարկությունների։ Կազմակերպիչները առանձնահատուկ նշեցին մասնակիցների ներգրավվածության և ցուցաբերվող հետաքրքրության մասին։
Այս ծրագիրը պատրաստվել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՓՄՁ Ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: