Ինչպես գիտեք 2020-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարել էր գաղափարների մրցույթ՝ երիտասարդական նորարարական գաղափարներ ձևավորելու նպատակով։ Մրցույթը հնարավորություն տվեց հավաքագրել երիտասարդ նորարարների խմբեր, որոնք կստեղծեին և կփորձարկեին ապագային ուղղված գաղափարներ:
Այսպիսով ՄԱԶԾ-ն «Ապագայի լաբորատորիաների» միջոցով ցանկությունուներ ներգրավել երիտասարդների խմբերի։ «Ապագայի լաբորատորիան»/Future Lab-ը ապագայի մոդելավորման մոտեցում է՝ հիմնված սցենարների մշակման վրա, որի օգնությամբ տեղի է ունենում ապագայի վերաբերյալ քաղաքացիների կողմից սցենարների հավաքագրում։ Կոլբա լաբը շարունակական աջակցություն է ցուցաբերել գաղափարների եւ սցենարների գեներացմանը՝ ինկուբացիայի եւ նախնական ֆինանսական աջակցության միջոցով։
Այս հրապարակման մեջ Ձեզ ենք ներկայացնում ծրագրի դրամաշնորհառուներից ևս մեկին՝ իր նախաձեռնությունները և ստացված արդյունքները։
Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ն իր առաջ նպատակ էր դրել 2020-2021թթ-ի ՀՀ պետական բյուջեով իրականացված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման պետական աջակցության ծրագրերի մշտադիտարկումն իրականացնել առցանց գործիքի միջոցով, որ կիրականացնեն համայնքային մշտադիտարկողները՝ կամավորական սկզբունքով։ Սա կարևոր էր այնքանով, որ պետության կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկման արդյունքում պետք է պարզվեին այն հնարավոր բացերն ու խնդիրները, որոնց շուրջ մշակված առաջարկները հետագայում կուղարկվեն կառավարություն, որպեսզի պետական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում հաշվի առնվեն ու լինեն առավել շահառուակենտրոն։ Դրամաշնորհի թիրախային խմբերն էին բիզնեսը և պետական ծրագրերից օգտված անհատները, ինչպես նաև ակտիվ քաղաքացիները։
Ծրարի շրջանակներում մշտադիտարկման փորձագետն իրականացրել է Covid 19-ի մարտահրավերներին դիմակայելու ՀՀ փորձի, ճգնաժամը հաղթահարելու մեթոդաբանության և գործիքների ուսումնասիրութուն՝ պարզելու վերոնշյալ մեթոդաբանության ու գործիքների կիրառման արդյունավետությունը։ Մշտադիտարկման և Հակակոռուպցիոն գործիքի փորձագետների հետ իրականացրած նախնական ուսումնասիրությունների հիման վրա, իրականացվել է Covid 19-ի հաղթահարման ծրագրերի շրջանակի մոտավոր ընդգծում, որի շրջանակում նպատակահարմար է իրականացնել հետազոտությունն ու գործիքի մշակումը՝ ըստ ծրագրային նպատակների ու առաջնահերթությունների։ Արդյունքում ստեղծվել է աշխատանքային փաստաթուղթ, որտեղ նախնական ընտրվել են հետազոտող ծրագրերը ու նկարագրվել է դրանց շուրջ անհրաժեշտ ինֆորմացիան, որի շուրջ տեղեկատվության հարցում է ուղարկվել Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններ, ինչպես նաև Արմավիրի մարզպետարան։ Համաձայն ստացված տեղեկատվության՝ վերջնականացվել են ընտրվող ծրագրերն ու դրանց քանակը՝ հաշվի առնելով ստացված տեղեկատվության ծավալն ու խորությունը, որին հաջորդել է հիմնական հետազոտությունը։ Արդյունքում կազմվել է հարցաթերթ, որն ուղարկվելու է կազմակերպություններին՝ որպես նախնական տեղեկատվության համար ևս մեկ հետազոտական գործիք, որին կհաջորդի ավելի խորը հարցաթերթիկի մշակումը, որով այնուհետև մշտադիտարկում կանեն հավաքագրված մշտադիտարկողները (թվով 15), որոնք կվերապատրաստվեն գործիքի պատրաստ լինելուն պես։ Մշտադիտարկման փորձագետն ու Հակակոռուպցիոն գործիքի փորձագետը մշտական կապի մեջ են լինելու գործընկեր էստոնական կազմակերպության փորձագետների հետ՝ համապատասխան խորհրդատվության, գաղափարներով փոխանակվելու ու համագործակցության համար։
Վերը նշված հարցաթերթով հեռախոսային հարցում է իրականացվել Արմավիրի մարզում գրանցված մոտ 100 տնտեսվարողի հետ, որին հաջորդել է Covid 19-ի հաղթահարմանն ուղղված պետական աջակցության ծրագրերից օգտված տնտեսվարողների հետ 2 ֆոկուս խմբային քննարկում։
Համայնքային ակտիվ խումբ (ՀԱԽ) է ձևավորվել՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին և մասնակիցներին։
Վերապատրաստվել են ծրագրի շրջանակներում դիմած ու ընտրված 15 համայնքային մշտադիտարկողներ, ովքեր կամավորական սկզբունքով իրականացրել են 2020-2021թթ-ի ՀՀ պետական բյուջեով իրականացված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման պետական աջակցության ծրագրերի մշտադիտարկում՝ առցանց գործիքի միջոցով, որ ստեղծվելու է ծրագրի շրջանակներում (մանրամասն՝ այստեղ):
Իրականացվել է «Երկխոսության ֆորում», որի ընթացքում ծրագրի շահագրգիռ կողմերին՝ Արմավիրի մարզպետարան, քաղաքապետարան, Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ), ՀԿ-ներ, բիզնեսի ներկայացուցիչներ, մշտադիտարկողներ և ակտիվ քաղաքացիներ, ներկայացվեց ծրագիրն ու ծրագրային անելիքները (մանրամասն՝ այստեղ)։
Իրականացված հետազոտության վերլուծության հիման վրա տեղի ունեցավ հակակոռուպցիոն գործիքի՝ «Մշտադիտակ»-ի ստեղծում, որի փորձարկման պիլոտային փուլն ու անհրաժեշտ շտկումներն իրականացվեցին ու գործիքը ներկայացվեց մշտադիտարկողներին։ Մինչև ծրագրի ավարտն իրականացվելու են 32-35 բիզնեսների մշտադիտարկում հակակոռուպցիոն գործիքով, որպեսզի արդյունքների հիման վրա վերլուծություն իրականացվի՝ հնարավոր բացթողումները հայտնաբերելու, համապատասխան առաջարկներ մշակելու նպատակով, որոնք ավելի տիպային կլինեն Արմավիրի մարզի համար, արժեքավոր՝ նաև ՀՀ պետական ծրագրերի կտրվածքով առհասարակ։ Մշտադիտարկման արդյունքում զեկույց կպատրաստվի, որը կհանրայնացվի սոց․ ցանցերում, TV հաղորդման և տպագրության միջոցով։
Այս ծրագիրը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ն , և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: