ՄԱԶԾ Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդի շրջանակներում իրականացվող ծրագրերը Կոլբա լաբի քաղաքներում նորարարության զարգացման օրակարգի մի մասն են, որոնք ուղղված են Հայաստանի քաղաքների և համայնքների զարգացմանն ու վերափոխմանը:

Կոլբա լաբի Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդի «Մարդակենտրոն քաղաքներ․ փոքր քաղաքները մարդկանց համար» ծրագիրը  «Տրանֆորմացիոն Կառավարման և Ֆինանսների գործիք II» տարածաշրջանային ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվել է Սլովակիայի ֆինանսների նախարարության կողմից՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսը։

Ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Chôra Foundation» -ի և «Agirre Lehendakaria» կենտրոնի աջակցությամբ Ստեփանավանում կիրառվել են պորտֆելային մոտեցումը (Deep listening, Sensemaking, Portfolio Design) և քաղաքների ապագայի մոդելավորման (Urban Foresight) նորարարական  մեթոդները՝ միտված քաղաքի վերափոխմանը։ Արդյունքում քաղաքի շահագրգիռ կողմերի հետ համատեղ մշակվել է Ստեփանավանի զարգացման և վերափոխման նպատակը, ՝ փոխկապակցված ուղություններով և գործողություններով: Փոխկապակցված գործողություններից հինգն իրականացվելեն ծրագրի բյուջեով և ծրագրի ընթացքում հաստատված գործընկերությունների աջակցությամբ:

Հիմնական ձեռքբերումները:

1. Քաղաքում Ավիացիայի և ՏՏ ուսումնական կենտրոնի բացում, որը կծառայի որպես ավիացիոն տեխնիկների վերապատրաստման կենտրոն և տեղի երիտասարդների համար թռչող սարքերի նախագծման և շահագործման ուսումնական կենտրոն։

2.  Ստեփանավանը դիրքավորվել է թվային հարթակում  (քաղաքի թվային մարքեթինգի կարողությունների զարգացում)։

3. Ամրապնդվել է քաղաքի երիտասարդների ցկյանց կրթության հնարավորթյունները, հեռավար կրթության/ուսուցման և աշխատանքային հնարավորությունների հասանելիությանը։

4.  Բժշկական օգնության ոլորտում տաղանդների ներգրավման միջամտության փորձարկում՝ պրակտիկայի ծրագրի կազմակերպման միջոցով։

5.  Աջակցություն է տրմադրվել Ստեփանավանում  ավանդույթների/փառատոնների վերագործարկմանը՝ որպես զբոսաշրջության գրավչության և եկամուտ ստեղծելու միջոց։

 

Ի հավելում նշված միջամտությունների, ձեռք բերված հիմնական արդյունքները հետևյալն են՝

–      Նախագծվեց Ստեփանավանի քաղաքային զարգացման պորտֆելը

–      Տեղական իշխանությունները պատրաստակամություն են հայտնել՝ «տնօրինել» մեթոդը և կիրառել այն քաղաքի զարգացման 5-ամյա ռազմավարական պլանի մշակման գործում։

–      Ստեղծվել է ինչպես տեղական, այնպես էլ արտաքին հիմնական շահագրգիռ կողմերի  ցանց, որոնք աշխատում են քաղաքի զարգացման ուղությամբ (պետական ​​իշխանություններ, ՀԿ-ներ, կրթական և մշակութային հաստատություններ, բիզնեսներ և երիտասարդություն):

–      Մի քանի համագործակցություններ՝ ստեղծված ապահովելու միջամտությունների կայունությունը և շարունակականությունը։

 

Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդ III

Տրանֆորմացիոն Կառավարման և Ֆինանսների գործիք III-ը աջակցում է ծրագրի երրորդ փուլին՝ Քաղաքների էքսպերմենտային ֆոնդ III-ին, որը սկսվել է 2022 թվականի հունվար ամսին և կավարտվի 2024 թվականին՝ կենտրոնանալով պորտֆելի դինամիկ կառավարման վրա՝ հետապնդելով հետևյալ նպատակները՝

i)               Աջակցել քաղաքապետարանին ադապտացլժնելու մեթոդը տեղական կարիքներին և կարողություններին

ii)             Ստեղծել ինստիտուցիոնալ կարողություններ շահագրգիռ կողմերի ստեղծված ցանցի համար։

iii)            Աջակցել արդեն իրականացված միջամտությունների մշակմանը։

iv)            Աջակցել քաղաքապետարանին՝ ներգրավելու այլընտրանքային ֆինանսական ռեսուրսներ՝ ընդլայնելու արդեն իսկ նախագծված զարգացման ուղությունները և գործողությունները։