Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարում է գաղափարների հատուկ մրցույթ, որի շրջանակներում կձևավորվեն նորարարական գաղափարներ։ Մրցույթը հնարավորություն կտա մոբիլիզացնել նորարարների խումբ` տեղական և ազգային մակարդակներում մասնակցային կառավարման բարելավման վերաբերյալ քաղաքացիների առաջարկները հայտնաբերելու, մշակելու և փորձարկելու համար, ինչպես նաև հավաքագրել գաղափարներ, որոնք վերաբերում են այլընտրանքային կապին, սոցիալական համախմբվածությանը և մոբիլիզացմանը:

Համառոտ նկարագիր

Գաղափարների մրցույթին կարող են դիմել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունները (ՔՀԿ)։ Ընտրված 6 լուծումները կանցնեն նախատիպերի մշակման դասընթաց (3 օր), իսկ առավելագույնը 3 թիմ կստանան մինչև 7500 ԱՄՆ դոլար Հայաստանում ծրագրի պիլոտային փուլն իրականացնելու համար, առավելագույնը 3 ամսվա ընթացքում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023թ. Մարտի 31-ն է։ Դիմելու համար պետք է լրացնել հետևյալ առցանց հայտը։

Ընդհանուր տեղեկություն

«Ապագան այսօր» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը կանանց հզորացման եւ գենդերային հավասարության խթանման միջոցով, ինչպես նաեւ երիտասարդների եւ դեռահասների մասնակցության ամրապնդմամբ, որն էլ կապահովի ներգրավվածություն բոլոր ոլորտներում եւ հետագայում էլ ավելի կընդլայնի կառավարության պատասխանատվության եւ թափանցիկության մեխանիզմները։

Ծրագիրը մշակված է հիմնվելով քաղաքացիության գիտակցության բացառիկ ներուժի վրա՝ առաջ մղելով մասնակցային կառավարման նոր որակն ու արժեքը. յուրաքանչյուր կնոջ և տղամարդու, ինչպես նաև՝ հասարակության առանձին խմբերի իրավունքը տեղական և ազգային մակարդակներում մասնակցելու ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացին՝ հանուն լավ կառավարման և համաչափ զարգացման:

Մասնավորապես, ՄԱԶԾ-ն կնախաձեռնի հատուկ քայլեր, որպեսզի մրցույթի միջոցով ներգրավի նորարար գաղափարներ որոնք վերաբերում են (1) նորարարությունների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են այլընտրանքային կապը, սոցիալական համախմբվածությունը, և մոբիլիզացումը և (2) առաջարկները որոնք կբարելավեն մասնակցային կառավարումը տեղական և ազգային մակարդակներում: Կոլբա լաբը կաջակցի գաղափարներին ինկուբացիայի եւ նախնական ֆինանսական աջակցության միջոցով։ Ծրագրի այս բաղադրիչը կիրականացվի տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։

Գերակա թեմաները

Որպես ընդհանուր տեսլական, ՔՀԿ-ներից ակնկալվում է անհատական առաջարկները ներկայացնել հետեւյալ ուղղություններով՝

·      նորարարություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են այլընտրանքային կապը, սոցիալական փոխկապվածությունը, և մոբիլիզացումը
·      առաջարկներ, թե ինչպես բարելավել մասնակցային կառավարումը տեղական և ազգային մակարդակներում
o   Հիմնական կենտրոնացումը պետք է լինի թվային լուծումների և/կամ երիտասարդության ներգրավման վրա

Մրցույթին դիմելու չափանիշներն են՝

Առաջարկվող լուծումները կարող են լինել՝
– Նախատիպեր
– Առկա լուծումներ, ներառյալ լուծումները, որոնք արդեն իսկ ստուգված են և ունեն կիրառություն
Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունները։ Թեմատիկ ծրագրեր իրականացնելու նախկին փորձը կդիտվի որպես առավելություն։
Բոլոր դիմումները պետք է ուղղված լինեն լուծումների, որոնք կիրականացվեն Հայաստանում, միաժամանակ հնարավորություն տալով դրանք կիրառել տարածաշրջանում կամ աշխարհում:
Դրամաշնորհը կփոխանցվի` հիմնվելով ՄԱԶԾ նորարարական դրամաշնորհների տրամադրման ընթացակարգի վրա։

Ծրագրի ընտրության գործընթաց

Դիմումներ

  • Դիմում-հայտերը պետք է ներկայացվեն մինչ 2023, Մարտի 31-ը ժամը 18:00: Դիմումները պետք է ներկայացվեն առցանց՝ հետևյալ հայտադիմումով, որի մեջ պետք է նշված լինի.
  • Դիմող թիմի մանրամասները. թիմի անունը, թիմի ղեկավարի և թիմի բոլոր անդամների անունները` թիմի յուրաքանչյուր անդամի կարճ կենսագրության հետ միասին
  • Հարցաշար. Պատասխանները պետք է հստակ ձեւակերպված լինեն, նշելով առաջարկվող լուծումը: Լուծումը պետք է պարունակի մեթոդաբանական մոտեցում գերակա թեմաների շուրջ։ Այն պետք է նաեւ ներառի տեղեկատվություն թիմի տեխնիկական կարողությունների վերաբերյալ:

Գնահատում

Բոլոր հայտերը կգնահատվեն, նախնական կընտրվի առավելագույնը 6 թիմ` մրցույթի հաջորդ փուլ անցնելու համար: Հաջորդ փուլում թիմերը կանցնեն 3-օրյա նախատիպերի կառավարման դասընթաց, որի արդյունքում առավելագույնը 3 թիմերը կստանան ֆինանսավորում մինչև 7,500 ԱՄՆ դոլար։ Բոլոր եզրափակիչ փուլի մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2023 թվականի Ապրիլի 10-ը;

Հայտերը գնահատվելու են հետևյալ չափանիշներով.

  • Լուծման համապատասխանությունը հստակ սահմանված մարտահրավերին և առաջարկող լուծման հիմնավորվածությունը` 30%
  • Գործառնական եւ տեխնիկական իրագործելիություն, մասշտաբայնություն եւ ծրագրի կայունույթունը` 25%
  • Նորարարությունը՝ 25%
  • Կազմակերպության կամ թիմի որակավորումը, կարողություններն ու փորձը՝ 20%

Տեխնիկական հարցեր

Նախատիպերի կառավարման դասընթացը կկազմակերպվի 2023թ.-ի ապրիլի երկրորդ կեսին: Առաջին երկու օրվա ընթացքում կանցկացվեն հատուկ սեմինարներ` Գաղափարի վավերացման, Շահագրգիռ կողմերի վերլուծության, Հաճախորդների ուսումնասիրության վերաբերյալ: Երրորդ օրը թիմերը կներկայացնեն իրենց նորացված գաղափարները պրոֆեսիոնալ ժյուրիի առջև:

Միջոցառման հետ կապված բոլոր ծախսերը կծածկվեն կազմակերպիչների կողմից։

Յուրաքանչյուր թիմից առավելագույնը 3 մարդ կհրավիրվի միջոցառմանը: Թիմերն իրենց հետ պետք է բերեն 1 համակարգիչ՝ վերջին օրվա ներկայացումների վրա աշխատելու համար:

Հարցերի դեպքում, էլեկտրոնային փոստով դիմեք ՄԱԶԾ/Կոլբա լաբի ծրագրի ղեկավար Հովհաննես Երիցյանին (hovhannes.yeritsyan@undp.org)

***

Այս նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: