Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների եւ երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը հայտարարում է գաղափարների մրցույթ, որի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՔՀԿ) ճգնաժամային պայմաններում դառնալ ավելի դիմակայուն։ Ծրագիրը նախատեսում է աջակցել \գաղափարներիn, որոնք կառաջարկեն նորարարական մոդելներ տեղական և պետական կառավարման մակարդակներում համագործակցություն իրականացնելու համար, կներառեն քաղաքացիների մասնակցություն, կստեղծեն վերահսկողության եւ մոնիթորինգի նոր մեխանիզմներ՝ուղղված 2020 թվականի մարտահրավերների հաղթահարմանը։
Մրցույթն իրականացվում է Ասիական զարգացման բանկի եւ Բաց Կառավարման Գործընկերության ընթացիկ գլոբալ նախաձեռնությանը համահունչ, որը նպատակ ունի ապահովել կառավարության պատասխանատվությունն ու արձագանքը COVID-19-ի ընթացքում, ինչպես նաեւ «ԵՄ-ն հանուն բարեվարքության` Արևելյան գործընկերության համար» նոր նախաձեռնության հետ, որը ներառում է աջակցություն ԲԿԳ-ին, ինչի շնորհիվ կամրապնդվեն կառավարության եւ ՔՀԿ-ի միջեւ Արեւելյան համագործակցության բանակցությունները պատասխանատվության եւ թափանցիկության բարեփոխումների շուրջ։
Համառոտ նկարագիր
Մրցույթին կարող են դիմել գրանցված քաղաքացիական հասարակական կազմակերպություններ ու ակտիվ խմբեր Հայաստանից, սակայն առաջնահերթությունը կտրվի ՔՀԿ-ների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ կոնսորցիումով դիմող ՔՀԿ-ներին: Ընտրված լուծումները կստանան մինչև 30,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ պիլոտային նախագծի համար, որը պետք է իրականացվի 12 ամսվա ընթացքում: Ընդհում մինչեւ 5 ծրագրի գաղափարներ հնարավորություն կունենան ստանալ ֆինանսավորում այս հայտարարության արդյունքում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 11-ը: Դիմումները պետք է ներկայացվեն առցանց՝ հետևյալ հայտադիմումով։
Ընդհանուր տեղեկություն
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանում գրանցվեց կորոնավիրուսային վարակի նոր տեսակ: Կարճ ժամանակահատվածում վիրուսը տարածվեց ամբողջ աշխարհով եւ 2020 թվականի մարտ ամսին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ը հայտարարվեց համաճարակ՝ ազդելով աշխարհի գրեթե բոլոր երկրների վրա: Հայաստանում մինչ այժմ գրանցվել է ավելի քան 139,000 դեպք, որից շուրջ 2277-ը՝ մահվան ելքով:
COVID-19-ի տարածման արդյունքում մի շարք կառույցներում, այդ թվում նաեւ պետական կառավարման ու մասնավոր հատվածում նկատվեց համակարգային կտրուկ անկում: Արդեն ակնհայտ է, որ վարակի բռնկումը զգալի ազդեցություն կունենա հայ ժողովրդի կենսամակարդակի բոլոր ուղղությունների վրա` կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ հեռանկարում` էլ ավելի վատթարացնելով առկա խոցելի խնդիրները: Հաշվի առնելով COVID-19- ի հնարավոր բացասական ազդեցությունը՝ ՀՀ կառավարությունն իրականացրել է ավելի քան 22 օժանդակության ծրագիր` ուղղված COVID-19-ի պատճառով տնտեսական և սոցիալական ազդեցության նվազեցմանը:
Իրավիճակի անորոշությունն ու անկայունությունը լուրջ վնասներ են հասցրել ՔՀԿ-ների դերի եւ ընկալման հարցում։ Շատ ուղղություններում ՔՀԿ-ների գործունեությունը սահմանափակվել էր մարդասիրական աջակցության եւ կարճաժամկետ անձագանքին ուղղված աշխատանքներով, որը խաթարում էր ՔՀԿ կառույցների հիմնական առաքելությունը քաղաքականություն մշակողների եւ քաղաքացիների միջեւ։ Հանրային եւ քաղաքացիական ոլորտների միջեւ ռազմավարական համագործակցություններ խթանելու նպատակով եւ ընդհանուր մարտահրավերներին ուղղված համատեղ ջանքերը խրախուսելու համար «Ապագայն Այսօր» ծրագիրը հայտարարում է նոր մրցույթ ՔՀԿ-ների եւ ակտիվ խմբերի համար։
Ծրագրի նպատակները
COVID-19-ի երկրորդ ալիքը շարունակում է իր ազդեցությունն ունենալ կյանքի և ապրուստի միջոցների վրա ողջ Հայաստանում: Տեղական ՔՀԿ-ները բարձրաձայնել եւ ակտիվորեն ցուցաբերել են մարդասիրական աջակցություն՝ համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ եւ կազմակերպելով համայքի մակարդակով աջակցություններ։
Այս մրցույթի նպատակն է սատարել քաղաքացիական հասարակական կազմակերպություններին ավելի ռազմավարական համագործակցություններ սկսեն մի քանի մասնակից անդամների հետ միասին, որի մեջ կլինի ներառված նաեւ հանրությունը, մասնավոր սեկտորը եւ ակտիվ խմբեր։ Կայուն համագործակցության մոդելները, նորարարական մոնիթորինգը այն մեխանիզմներն են, որոնք ակնկալվում են, որ կստեղծվեն այս մրցույթի արդյունքում։
Գերակա թեմաներ
- Գործիքներ կամ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քաղաքացիների մասնակցությունը տեղական և պետական կառավարման գործընթացին։
- Մոդելներ և հարթակներ, որոնք հնարավորություն են տալիս համագործակցել բազմաթիվ շահագրգիռ կողմերի միջև և ավելի լավ համապատասխանեցնել ազգային և տեղական զարգացման ռազմավարությունները:
- Գործիքներ կամ մեխանիզմներ, որոնք շահառու խմբերին (անհատներ, հատուկ համայնքներ կամ ձեռնարկություններ՝ ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունները) տրամադրում են դյուրըմբռնելի և մատչելի տեղեկատվություն հատուկ օգնության կամ աջակցության վերաբերյալ (իրավասության չափանիշներն ու օգնության գործընթացը)։
- Գործիքներ կամ մեխանիզմներ, որոնք շահառուների համար ստեղծում են մեխանիզմներ պետական աջակցության և ծրագրերի վերաբերյալ սեփական կարծիքներով կիսվելու համար։
- Գործիքներ կամ մեխանիզմներ, որոնց շնորհիվ կառավարության ծրագրերը հասանելի կդառնան անապահով և/կամ մարգինալացված բնակչությանը, ինչպես նաեւ երիտասարդներին, կանանց ու հաշմանդամներին։
- Գործիքներ կամ մեխանիզմներ, որոնք ՔՀԿ-ներին թույլ կտան հետևել COVID-19- ի հետ կապված խթանման միջոցների, անվտանգության փաթեթների և պետական գնումների բյուջետային հատկացումներին և ծախսերին։
Մրցույթին դիմելու չափանիշներն են՝
- Մրցույթին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակական կազմակերպությունները և ակտիվ խմբերը Հայաստանոից:
- Դիմում-հայտերում առաջարկված լուծումները պետք է իրականացվեն Հայաստանում։
- Խրախուսվում է համագործակցությունը տեղական և պետական կառավարման մարմինների հետ, ինչպես նաեւ ներկա ռազմավարական ուղղություններին համընթաց գաղափարները։
- Նախընտրությունը կտրվի բնօրինակ աշխատանքը ներկայացնող խմբերին, այսինքն գաղափարների, որոնք նախկինում չեն ներկայացվել այլ մրցույթների ժամանակ: Թիրախավորված խմբի հետ նախկին աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
- Դրամաշնորհը տրամադրվելու է հաշվի առնելով ՄԱԶԾ նորարարական դրամաշնորհների տրամադրման ընթացակարգը։
Ծրագրի ընտրության գործընթացը
Դիմումներ
- Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2020 թ. դեկտեմբերի 11-ը, ժամը 17:00։ Դիմումները պետք է ներկայացվեն առցանց՝ հետևյալ հայտադիմումով, որի մեջ պետք է նշված լինի։
- Դիմող թիմի մանրամասները. Խնդրում ենք ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը. թիմի անունը, թիմի նշանակված ղեկավարի և թիմի բոլոր անդամների անունները` թիմի յուրաքանչյուր անդամի կարճ կենսագրության հետ միասին (առավելագունը 100 բառ):
- Հարցաշար. Պետք է հստակ ձեւակերպված լինի առաջարկվող լուծումը՝ ներառելով տեխնիկական և գործառնական պարամետրերը, անհրաժեշտ տվյալները և իրագործելիությունը: Այն պետք է նաեւ ներառի տեղեկատվություն թիմի տեխնիկական կարողությունների վերաբերյալ:
Գնահատում
Հայտերի գնահատման արդյունքում կընտրվեն մինչև 8 դիմումներ, որոնք կանցնեն մրցույթի հաջորդ փուլ: Ընտրված թիմերը կտեղեկացվեն մինչև 2020 թ. դեկտեմբերի 15-ը, ժամը 18:00: Ընտրված լուծումները կստանան մինչև 30,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ պիլոտային նախագծի համար, որը պետք է իրականացվի Հայաստանում՝ 12 ամսվա ընթացքում:
Հայտերը գնահատվելու են հետևյալ չափանիշների հիման վրա`
- Լուծման համապատասխանությունը հստակ սահմանված մարտահրավերին և առաջարկող լուծման հիմնավորվածությունը `30%
- Գործառնական և տեխնիկական իրագործելիություն, մասշտաբայնություն, և ընդլայնման հնարավորությունը` 25%
- Նորարարությունը՝ 25%
- Կազմակերպության / թիմի որակավորումը, կարողությունը և փորձը – 20%
Հարցերի դեպքում, էլեկտրոնային փոստով դիմեք ՄԱԶԾ/Կոլբա լաբի ծրագրի ղեկավար Հովհաննես Երիցյանին hovhannes.yeritsyan@undp.org հետեւյալ էլ. փոստի հասցեով։
***
Այս նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: