Մոտ մեկ ամիս առաջ Կոլբա լաբը մեկնարկեց Հայաստանի ապագայի մոդելներ վերաբերյալ քրաուդսորսինգային հետազոտությունը, որը հիմնված է Futurescaper հարթակի վրա` մշակված Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից:Հետազոտությունը իրականացվում է մի քանի փուլով, որոնց ընթացքում հետազոտվում են հանրությանը հետաքրքրող թեմաներն ու խնդիրները՝ վերլուծական հարցերի ու սխեմաների միջոցով:
Ամփոփելով առաջին փուլը, հիմնվելով ձեր արձագանքի վրա ու հաշվի առնելով ձեր կարծիքներն ու առաջարկությունները՝ Կոլբա լաբը հայատարարում է 2-րդ փուլի մեկնարկը:
Այսպես, առաջին փուլի մասնակիցները պետք է ընտրեին Հայաստանի համար առավել կարևոր մեկ խնդիր և նշեին, թե ինչ հնարավոր հետևանքներ այն կարող է ունենալ կարճաժամկետ և երկարաժամկետ ապագայում:
Երկրորդ փուլում առաջարկում ենք ընտրել նշված խնդիրներից 1-3 առավել կարևորները և գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի ապագայի վրա:
Հարցման արդյունքները ցույց են տալիս, թե ինչպիսի ապագա ենք ուզում տեսնել Հայաստանի համար և թե որոնք են այսօրվա կարևոր թեմաներն ու զարգացումները: Արդյունքները կհուշեն, թե ինչպիսի հնարավորություններ կան այսօր, որոնք պետք է օգտագործել՝ մեր ցանկացած ապագան ունենալու համար և ինչպիսի մարտահրավերներ կան այդ ճանապարհին:
Ինչու՞ է կարևոր մասնակցել այս հարցմանը: Հենց ձեր կարծիքն ու առաջարկությունը կարող են տեղ գտնել Հայաստանի զարգացման ծրագրերում: