2011-ԻՑ Ի ՎԵՐ
Գաղափարների հավաքագրումՀաքաթոն2011 - 2020
Գաղափարների հավաքագրումՍոցիալական նորարարությունների ճամբար2011 - 2020
Կառավարման նորարարությունՀանրային կառավարման նորարարության շաբաթ2015 - 2020
Գաղափարների հավաքագրումՄարդակենտրոն նորարարություն2011 - 2020
Կառավարման նորարարությունԿառավարման նորարարություն2015 - 2020
Գաղափարների հավաքագրումԻնկուբացված սոցիալական ձեռնարկություններ2011 - 2020
Կառավարման նորարարությունԲաց Կառավարման Գործընկերություն2015 - 2020
Գաղափարների հավաքագրումԻնկուբացված սոցիալական ստարտափներ2011 - 2020
Ապագայի մոդելավորումՍտեղծարարական խաղ2014 - 2020
Ապագայի մոդելավորումԱպագայի մոդելավորում2014 - 2020
Շուտով
1
«Խելացի քաղաք» հաքատոն
Կոլբա լաբը Երեւանի քաղաքապետարանի, ՏՀՏ գործատուների միության եւ «Այրես զարգացման» հիմնադրամի հետ համատեղ Երեւանի քաղաքապետարանում կազմակերպեց իր տեսակի մեջ առաջին «Խելացի քաղաք» հաքաթոնը։ 24 ժամյա հաքաթոնի ընթացքում ավելի քան 90 մասնագետներ փորձեցին համատիրության կառավարման, աղբահավաքի եւ կյանքի որակին ուղղված լուծումներ մշակել։
2
«Բաց տվյալների հաքաթոն»
2016 թ.-ին Կոլբա լաբը կազմակերպեց եւ անցկացրեց երկրի առաջին բաց տվյալների երկօրյա հաքաթոն, որտեղ հավաքվել էին Հայաստանում օրեցօր ավելացող ՏՏ մասնագետները եւ ուժերը միահամուռ կենտրոնացրել պետական հատվածի բաց տվյալների հիմքի վրա օգտակար ծառայություններ եւ արտադրանք ստեղծելու վրա: Կոլբա լաբը հետագա համագործակցություն ծավալեց հաղթող թիմերի հետ, որոնց նախագծերով կարելի էր հետեւել էլեկտրաէներգիայի ծախսին եւ հիվանդությունների տարածմանը։ Read More
3
#CreateTogether Հաքաթոն
#CreateTogether հաքաթոնը համախմբել էր աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած նորարար մտածողությամբ մարդկանց, ՏՏ մասնագետներին, ձեռներեցներին ու ստեղծագործ մարդկանց: Հաքաթոնը միեւնույն մտածելակերպով ծրագրավորողների հանդիպում էր, որը նպատակաուղղված էր գաղափարներն իրականության վերածմանը՝ լինի դա բջջային, թե ցանցային հավելվածների, ծառայությունների եւ պրոդուկտների տեսքով։ Հաքաթոնը նոր գործընկերային հարաբերություններ սկիզբ դրեց սիլիկոնյան հովտում ծնված բարձր տեխնոլոգիական հանրույթի ներկայացուցիչ CreateTogether-ի թիմի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի եւ PicsArt-ի միջեւ։
1
«Մարդամեջ» սոցիալական նորարարության առաջին ճամբար
Սոցիալական նորարարության ճամբարը միատեղում էր գաղափարներ, մարդկանց եւ թվային գործիքներ՝ իրական կյանքի սոցիալական հիմնախնդիրներին առցանց լուծումներ առաջարկելու նպատակով, ընդ որում՝ ընդամենը 48 ժամվա ընթացքում: Այս գաղափարները ձեռնոց են նետում ավանդական գիտելիքին եւ սոցիալական խնդիրների լուծման նոր, տեխնոլոգիական մոդելներ ստեղծում։ Նախատիպային լուծումների թվում են «Թաղինֆո՝ հիպերտեղայնացված նորությունների հարթակը» եւ I-like hորիզոնական ծառայությունները (peer to peer)։
Ավելին
2
«Մարդամեջ. reload» սոցիալական նորարարության երկրորդ ճամբար
Ակտիվ մասնակիցներ, ոգեշնչող ֆասիլիտատորներ, ֆանտաստիկ գաղափարներ, խանդավառություն, ուրախություն, կապերի հաստատում, եւ այս ամենը համահավաքված մեկ վայրում, որը կոչվում է «Մարդամեջ». ՍՆ ճամբարի reload։ Վեց թիմեր մրցում էին Մարդամեջի հակակոռուպցիոն ծրագրերի համար նախատեսված մրցանակների համար՝ մշակելով այնպիսի նախատիպային լուծումներ, ինչպիսիք են՝ Վիրտուալ արյան բանկը Հայաստանում եւ IMngo մանկապարտեզի հավելվածը։
Ավելին
3
Առողջապահություն. սոցիալական նորարարության ճամբար
Ինչպե՞ս կարող ենք առողջապահական ծառայությունները քաղաքացիներին առավել միտված դարձնել։ Կոլբա լաբը հայտարարել է նորարարական տեխնոլոգիական գաղափարների մրցույթ՝ ուղղված Հայաստանում առողջապահական հիմնախնդիրների լուծմանը: Նախատիպային լուծումներում ներառվել են աուտիզմով հիվանդ երեխաների համար բջջային հավելվածը, պետական սուբսիդավորմամբ առողջապահական ծառայությունների առցանց հաշվիչը, ինչպես նաեւ բժիշկներին եւ բուժառուներին միմյանց կապող հավելվածը: Read More
4
Կլիմայի փոփոխություն. Սոցիալական նորարարության երկրորդ ճամբար
Կոլբա լաբը նորարար գաղափարների մրցույթ էր հայտարարել՝ դիմագրավելու մեր սերնդի համար վճռորոշ՝ կլիմայի փոփոխության մարտահրավերը: Ներկայացվեցին օգտագործողի տեսանկյունից հարմար լուծումներ՝ աջակցելով վաղ ազդարարման համակարգերի մշակմանը Հայաստանում, որոնց օգնությամբ հնարավոր կլինի արձագանքել ինչպես կարճաժամկետ (արագ զարգացող), այնպես էլ երկարաժամկետ բնույթի վտանգներին (դանդաղ զարգացող): Նախատիպային լուծումներից էր սենսորների բարձր խտության ցանցը, որը շրջակա միջավայրի մի շարք ցուցանիշների մեծ եւ բաց տվյալների աղբյուր կհանդիսանա (օդի / հողի խոնավություն եւ ջերմաստիճան, օդի ճնշում, աղմուկի, լույսի եւ այլն): Read More
1
PSI շաբաթ. հայաստանյան առաջին կառավարման նորարարության շաբաթը
Կոլբա լաբը նախաձեռնել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող հանրային կառավարման նորարարության շաբաթ (#PSIWeek)։ Պետական եւ մասնավոր հատվածների, շարքային քաղաքացիների մասնակցությամբ ամբողջ մեկ շաբաթ ընթացող միջոցառումների ու ֆորումների ընթացքում ուսումնասիրեցինք եւ քննարկեցինք, թե ինչ է իրենից ներկայացնում հանրային կառավարման նորարարությունը, եւ ինչպես կարելի է այն համատեղ ուժերով իրականացնել Հայաստանում: Read More
1
Գաղափարների մրցույթ՝ Կրթության եւ գիտության նախարարությունում
Պետական ծառայողների շրջանում անցկացված գաղափարների մրցույթը թույլ տվեց կրթության ոլորտում քաղաքականությունների լավարկման տարբեր մտքեր առաջ քաշել: Մոդելային լուծումներից են միջնակարգ դպրոցի ընդունելության էլեկտրոնային հարթակը, ուսանողների եւ գործատուների մասնագիտական կողմնորոշման լաբորատորիան եւ ուսուցողական հարթակը՝ միջնակարգ դպրոցների համար։
2
Նորարարության լաբորատորիան Կրթության եւ գիտության նախարարությունում
Կոլբա լաբը նորարարության երկօրյա լաբորատորիա կազմակերպեցին նորարար աշխատակիցների համար, նպատակ ունենալով օգնել պետական ծառայության նորարարներին՝ նոր գաղափարներ մշակել եւ փորձարկել։
1
Forum Magnum. հանրային կառավարմանը նվիրված TEDx, 2016 թ.
Բարեփոխումները եւ նորարար պետական ծառայողներին (փոփոխության գործընթացի մասնակիցներին) խրախուսելու, «ավանդական բյուրոկրատիայի» կարծրատիպի հիմնախնդրի լուծման նպատակով Կոլբա լաբը կազմակերպել էր հանրային հատվածի նորարարության թեմայով TEDx միջոցառում, որի խոսնակների թվում էին բարձրաստիճան պետական ծառայողներ, այդ թվում՝ Գյուղատնտեսության փոխնախարար՝ Արմեն Հարությունյանը, Էներգետիկ ենթակառուցվածների եւ բնական պաշարների փոխնախարար՝ Հայկ Հարությունյանը եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ՝ Սիրանուշ Սահակյանը:
2
Պեչա-Կուչա ՝ պետական կառավարման ապագայի թեմայով
Ի՞նչ եք պատկերացնում, երբ մտածում եք պետական կառավարման գործընթացի մասին։ Այս ընկալումներն ասես «սեւ արկղ» լինեն, այնպես որ հրավիրում ենք միասին բացելու դրանք։ Մենք համոզված ենք, որ գործարար աշխարհում անցումը տեղեկատվական տեխնոլոգիաներին, բաց տվյալներին եւ «խելացի» վերլուծական գործիքներին ի զորու է բարելավելու կառավարման գործընթացները։ Այդ իսկ պատճառով փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարելի է բիզնեսի եւ տեխնոլոգիաների բնագավառների լավագույն գործելակերպերը ներդնել պետական կառավարման համակարգ, ինչ փոփոխություններ ակնկալել, եւ թե ինչպես կարձագանքեն քաղաքականություն մշակողները եւ քաղաքացիները։ Read More
1
Սոցիալական ձեռնարկությունների ինկուբացիա
Կոլբա լաբի աջակցությունը ստացած ամենաառաջին սոցիալական ձեռնարկությունների թվում են «Տեսնող ձեռքերը»՝ մերսման սրահ, որտեղ աշխատում են տեսողական խնդիրներ ունեցող արհեստավարժ մերսողներ, «ՏաՏա մանկապարտեզը», որը երեխաների խնամքի նոր լուծումներ է առաջարկում աշխատող մայրերին, ինչպես նաեւ «Բյուրակն չիրը»՝ Հայաստանի բարձրալեռնային շրջաններում գործող չրի սոցիալական ձեռնարկությունը։ Read More
1
OGP գլոբալ մրցույթ
2015 թվականի հոկտեմբերի 28-ին Մեքսիկո քաղաքում Բաց կառավարման գործընկերության գործընթացի համաշխարհային ֆորումը մեկնարկեց։ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց մրցույթին եւ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների շրջանում ամենաբարձր մրցանակին արժանացավ։ Հայաստանը ներկայացրեց «Համայնքների կառավարմանն ու զարգացմանը միտված տեղեկատվական համակարգերի ստեղծում եւ ներդրում տարածաշրջանային կառավարման համակարգերում» նախաձեռնությունը: «Խելացի համայնք» («Խելացի համայնքապետարան») ծրագիրը կոչված է բարձրացնելու Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը եւ բարելավելու հանրային ծառայությունները՝ հիմնվելով բաց կառավարման սկզբունքների վրա:
1
Սոցիալական ձեռնարկությունների ինկուբացիա
Կոլբա լաբի աջակցությունը ստացած ամենաառաջին սոցիալական ձեռնարկությունների թվում են «Տեսնող ձեռքերը»՝ մերսման սրահ, որտեղ աշխատում են տեսողական խնդիրներ ունեցող արհեստավարժ մերսողներ, «ՏաՏա մանկապարտեզը», որը երեխաների խնամքի նոր լուծումներ է առաջարկում աշխատող մայրերին, ինչպես նաեւ «Բյուրակն չիրը»՝ Հայաստանի բարձրալեռնային շրջաններում գործող չրի սոցիալական ձեռնարկությունը։ Read More
1
Կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով ստեղծարար խաղ
Ստեղծարար խաղը, որի հիմնադիր ռուս փիլիսոփա Գեորգի Շեդրովիցկին անվանել է «մտագործունեության համակարգված մեթոդաբանություն», շահագրգիռ կողմերի եւ փորձագետների մասնակցությամբ համատեղ սցենարների մշակման վարժանք է, որն ուղղված է տվյալ խնդրի վերլուծությանը եւ ստեղծարար լուծումներ գտնելուն։ Մեկ հարկի ներքո հավաքված 60 փորձագետներ եւ ստրատեգներ կոռուպցիայի հիմնախնդրի լուծումներ էին որոնում, ինչպես նաեւ պայքարի այլընտրանքային սցենարների գաղափարներ մտմտում։
2
Պետական կառավարման ապագայի թեմայով ստեղծարար խաղ
Կոլբա լաբը դիմել է ստեղծարար խաղի օգնությանը (համակարգված մտագործունեություն)՝ կառավարման ապագա մոդելների սցենարներ մշակելու նպատակով։
1
Հայաստանում ՄԱԿԶԱԾ-ի գաղափարների հավաքագրում Հայաստանի ապագայի մոդելավորում՝ ՄՏԻ-ի հետ/ FutureScapers
ՄԱԿ-ի՝ Հայաստանում հաջորդ հնգամյա գործունեության շրջափուլի պլանավորման ընթացքում սցենարների ծրագրման փորձարկումներ ենք կատարել, եւ, որ ամենակարեւորն է՝ փորձել «FutureScaper» կոչվող մոդելավորման մեթոդաբանության օգնությամբ քաղաքացիների ձայնը լսելի դարձնել։ Քաղաքացուն առաջնորդողի դեր տալով՝ կարող ենք առավել ներառական սցենարների տեսնել, որոնք կազմված են ներկա միտումներից եւ դրանց կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցություններից։
2
Ստեղծարար ոլորտների մոդելավորում
«Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր» ծրագրի շրջանակում 4 թիրախ ոլորտներում մոդելավորման դասընթացներ կազմակերպեցինք։ Շիրակի մարզում իրականացվեց ստեղծարար ոլորտների մոդելավորում։ Այս ոլորտներում աշխատաշուկայի հետագա փոփոխությունների քննարկման նպատակով մեկ հարկի տակ էինք հրավիրել ավելի քան 60 ստեղծարար անձանց, որոնց առաջարկած մի շարք գաղափարներն ու առաջարկներն ապագայի հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքների պլանավորման ուղեցույց կդառնան։
3
Զբոսաշրջության մոդելավորում
Լոռու մարզում կազմակերպեցինք զբոսաշրջության ապագայի մոդելավորման (կանխատեսման) թեմայով դասընթաց։ Դասընթացը վարում էին Սկոլկովոյի կառավարման դպրոցի մասնագետները՝ օգտվելով այն նույն մեթոդաբանությունից, որը կիրառվում էր «Ապագա մասնագիտությունների քարտեզի» հետազոտության համար։ Դասընթացի նպատակն էր կանխատեսել մասնագիտական ճյուղերում հետագա փոփոխությունները՝ հիմնվելով մարզի ներուժի վրա։
4
Գյուղատնտեսության մոդելավորում
Գեղարքունիքի մարզում փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցավ մոդելավորման դասընթաց, որի նպատակն էր կանխատեսել եւ պատրաստվել աշխատաշուկայի հետագա փոփոխություններին։ Տարածաշրջանի համար ընտրված թեման գյուղատնտեսությունն էր, որն իր մեջ մի շարք այլ բնագավառներ է ներառում։ Արդյունավետ քննարկումներին հաջորդեց մարզի ապագայի վերաբերյալ մի շարք սցենարների մշակումը։
5
Բարձրարժեք գյուղատնտեսական ապրանքների եւ սննդի վերամշակման մոդելավորում
Տավուշի մարզի թեման բարձրարժեք գյուղատնտեսական ապրանքներն էին եւ սննդի վերամշակումը։ Եռօրյա ակտիվ քննարկումների եւ ջանքերի արդյունքում մասնակիցները Տավուշի ապագայի մի շարք սցենարներ մշակեցին։ Մենք կշարունակենք ջանքեր գործադրել լավագույն սցենարները կյանքի կոչելու ուղղությամբ։
ԿՈԼԲԱ ՋՈԲՍ
Մեկուսացման շրջանում առավել մեծ կարևորություն է ստանում սոցիալապես և տնտեսապես ակտիվ և ուժեղ լինելը: Ուշադրության կենտրոնում պահելով նորարար և այլընտրանքային զբաղվածության հնարավորությունները, Կոլբա լաբը մեկնարկում է նոր նախաձեռնություն՝ Կոլբա Ջոբս:
Կոլբա Ջոբսը նոր հնարավորություններ բացահայտող հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հեռավար աշխատանքով՝ սկսնակներից մինչև հեռավար աշխատանք առաջարկող գործատուներ: Նախաձեռնության նպատակն է սովորեցնել, տարածել և խթանել հեռավար/ ֆրիլանս աշխատանքի հնարավորությունները Հայաստանում: Հեռավար աշխատատեղերի շրջանակը շատ լայն է՝ դիզայնից և հոգեբանական խորհրդատվությունից մինչև երաժշտության արտադրություն և կրթություն: