Կոլբա լաբը ուրախ է տեղեկացնել, որ հայկական չորրորդ սոցիալական նորարարության ճամբարը տեղի կունենա մարտի 27-29,Դիլիջանում։ Այս անգամ ճամբարը միտված է լինելու կլիմայի փոփոխության հետեւանքներին արձագանքող լուծումների մշակմանը:

Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Սոցիալական նորարարութան ճամբար մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար: Եռօրյա ճամբարի ընթացքում տարբեր մասնագիտություններ ու հմտություններ ունեցող մասնակիցներ կաշխատեն միասին՝ մշակելու կլիմայի փոփոխության հետեւանքներին արձագանքող նորարարար ու տեխնոլոգիական լուծումներ:

Եթե կլիմայի փոփոխության ընթացքն անդառնալի է, ապա գոնե դրա հետևանքների վաղ կանխարգելումը և բնակչության իրազեկումն ավելի իրատեսական են: Ինչպե՞ս է կարելի առավել արդյունավետ տեղեկացնել լայն հանրությանը որևէ աղետի մասին, եւ ինչպիսի՞ նոր տեխնոլոգիաների կիրառումը կարող է մեղմել կլիմայի փոփոխության ռիսկերը:

Եթե դուք ունեք փորձագիտական գիտելիք տեղեկատվական տեխնոլոգիաների, դիզայնի, մարքետինգի, բնապահպանության կամ կլիմայի փոփոխության ոլորտում, գրանցվե՛ք միջոցառմանը մինչեւ մարտի 22-ը: