Բաց տվյալները (Open Data) այսօր հանդիսանում են հասարակությունների, պետությունների զարգացման կարևոր շարժիչ ուժերից մեկը։ Զանազան պետական գերատեսչությունների կուտակած ու հրապարակած բաց տվյալները Հայաստանում այսօր բավական մեծ զանգվածներ են կազմում:

Կոլբա լաբի «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում Սամվել Մարտիրոսյանը իրականացրել է Հայաստանում պետական հատվածի բաց տվյալների քարտեզագրում, փորձելով պարզել, թե պետական հատվածի ինչպիսի՞ տվյալներ են հասանելի օգտատերերին և ինչպե՞ս է կարելի դրանք օգտագործել: Որո՞նք են տեղեկատվության շտեմարանների կիրառման տարբերակները և զարգացման ինչպիսի հեռանկարներ կան այս ոլորտում:
Տվյալների մի շարք պետական շտեմարաններ լրագրողական հակակոռուպցիոն և քաղաքացիական հետաքննությունների մեծ ներուժ ունեն, օրինակ՝ «Մեկ անձից կատարվող գնումներ» , «ՊՈԱԿ-ների ֆինանսավորում» , «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրեր»: Սրանք օրինակներ են, երբ տվյալների շտեմարանները հետազոտողին թույլ են տալիս որոնողական ինքնուրույն աշխատանք կատարել: Հայաստանում գոյություն ունի տվյալների վիզուալիզացիայի մեկ հանրայնորեն հայտնի գործիք. դա ինտերակտիվ բյուջեն է:
Պետական գերատեսչությունից տրամադրվող տեղեկատվությունը երրորդ կողմի վերամշակման դեպքում կարող է դառնալ հասարակական կյանքը բարելավող բազմաթիվ ծրագրերի հիմք. օրինակ, կրթական համակարգի, տրանսպորտի, բնապահպանության, գյուղատնտեսության և այլ ոլորտների՝ համակարգված և ավտոմատացված կերպով մշակված տեղեկատվությունը։ Բայց նման լուծումներ ստանալու համար, տեղեկատվությունը պետք է․
- միշտ լինի թարմ, վերանայված, ճշգրիտ,
- լինի մեքենաների համար ընթերցվող ֆորմատով, օրինակ XML, CSV և այլն,
- տրամադրվի մի քանի ֆորմատով:
Պետական տվյալների շտեմարանները և դրանց հետ աշխատելու հնարավորությունները
Գոյություն ունեն երկու մեծ կլաստերներ․ մարզպետարաններ և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ (տվյալ կլաստերները հասանելի են այս ցանկի ստորին հատվածում)
Գոյություն ունեն մի շարք մեծ տվյալների շտեմարանների կլաստերներ`
- Էլեկտրոնային կառավարության շտեմարանները

- Արդարադատության նախարարության և օրենսդրական տվյալների շտեմարանների կլաստեր

- Ֆինանսական տվյալների շտեմարանների կլաստեր

- Կրթական ոլորտի շտեմարանները

- Տնտեսական շտեմարանների կլաստեր

Հետազոտության ամբող
ջական տարբերակը հասանելի է այստեղ: