ԿԵՐՏԵԼՈՎ ԱՊԱԳԱՆ

Եթե նույնիսկ ապագան այնքան էլ պարզ չէ, դեռ չի նշանակում, որ մենք չենք կարող մոդելավորել այն: Բնապահպանական, սոցիալական և քաղաքական մարտահրավերների այս շրջանում անտարբերությունը լուծում չէ. ռիսկերը շատ բարձր են, որպեսզի սպասենք և տեսնենք, թե ինչ կկատարվի։

Յուրաքանչյուր օր քայլեր կատարելով՝ մենք պետք է լինենք այն ակտիվ քաղաքացիները, ովքեր կկառուցեն այն ապագան, որը մենք ցանկանում ենք տեսնել թե՛ Հայաստանում, և թե՛ ամենուր։ Այս ամենը համայնքային զարգացման մեր խորը նվիրվածության հետ միասին նկարագրում է Կոլբա Լաբի առաքելությունը։

Մեր մոտեցման հիմնաքարերն են համարվում ապագայի հետազոտությունները և սցենարների համատեղ կառուցումը։ Կոլբա Լաբը իր հայացքը առաջ է հառել, որպեսզի զարգացող աշխարհում կառավարական նորարարության և սոցիալական փոփոխությունների վերաբերյալ վճռական հարցեր ուղղի: Իրար կապելով խելացի անհատներին և կառավարության մասնագետներին՝ մենք ոգեկոչում ենք ստեղծարարություն, ստեղծում նոր գաղափարներ և ուսումնասիրում, թե ինչպիսի մտավոր կարողության կարիք կունենա ավելի լավ ու անաչառ ապագան։

21-րդ դարը կարող է լինել նոր դարաշրջան՝ սոցիալական փոփոխության, ինչպես նաև մտքի, տեխնոլոգիաների, կառավարման և քաղաքացիական ակտիվության ստեղծարար զարգացման ոլորտում։  Միացի՛ր Կոլբա Լաբի աճող համայնքին և օգնի՛ր Հայաստանի և աշխարհի համար ստեղծել ավելի լավ ապագա։

icon of a flying fish

ԹՌՉՈՂ ՁԿԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Կոլբա Լաբի առաքելությունն է Հայաստանի համար կառուցել ավելի լավ ապագա։ Մենք ցանկանում ենք, որ մեր պատկերանշանը այս տեսլականի օրինակը լինի, այդ իսկ պատճառով մենք օգտագործել ենք թռչող ձուկը՝ որպես  փայլուն ու գեղակազմ  արարած, որը երազող է և կոտրում է կարծրատիպերն ու սահմանները։ Թռչող ձուկը ամենից առաջ հավակնոտ է։ Գուցե երկնքին դիպչելու նրա առաքելությունը անհնար է թվում, սակայն թռչող ձուկը ունենալով բարձր նպատակ ձգտում է հասնել երկինք և օդում նկարել իր աղեղը։

Կոլբա Լաբը չի կարող հստակ իմանալ թե ինչ ապագա է սպասվում, բայց մենք ամեն դեպքում ձգտում ենք անհասանելիին և ակտիվորեն կառուցում ենք այն ապագան, որը մենք ենք ցանկանում տեսնել։

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրոպական Միության հետ համատեղ, Կոլբա Լաբը ստեղծվեց որպես սոցիալ-նորարարական ինկուբատոր: Առաջին իսկ օրվանից մեր նպատակն է եղել տեղական համայնքի հետ միասին հավաքագրել մարդակենտրոն լուծումները, քանի որ մենք հավատում ենք, որ ճիշտ տեսակի փոփոխությունները ընթանում են ներքևիից վերև սկզբունքով: Այժմ, երբ մենք ապագայի վրա հիմնված լաբորատորիա ենք, մարդկանց մասնակցությունը կազմում է մեր աշխատանքի բաղկացուցիչ մասը։ Համախմբելով մտածողներին, իրագործողներին և երազողներին՝ մենք  ստեղծում ենք այն տեսլականը, թե ինչպիսին կարող է լինել մեր երկիրը այսօր, ինչպես նաև երեսուն տարի անց:

ՄԵՐ ԹԻՄԸ

Հասմիկի փորձառությունը, Կոլբայի հանդեպ նվիրածությունն ու ստեղծարար միտքը աշխատանքի մեջ ամենը դարձնում են ավելի հետաքրքիր ու դյուրին։
Հասմիկ Սողոմոնյան Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր ծրագրի պատասխանատու
Հասմիկի փորձառությունը, Կոլբայի հանդեպ նվիրածությունն ու ստեղծարար միտքը աշխատանքի մեջ ամենը դարձնում են ավելի հետաքրքիր ու դյուրին։
Այն ահռելի աշխատանքը, որն իրականացվում է Կոլբայում, գրեթե անհնար կլիներ առանց Մարիաննայի փորձառու հմտությունների՝ օգնելով Կոլբայի Թռչող ձկանը նվաճելու նորարնոր վերելքներ:
Մարիաննա Քոչարյան Ծրագրի օգնական
Այն ահռելի աշխատանքը, որն իրականացվում է Կոլբայում, գրեթե անհնար կլիներ առանց Մարիաննայի փորձառու հմտությունների՝ օգնելով Կոլբայի Թռչող ձկանը նվաճելու նորարնոր վերելքներ: