2012թ., երբ Կոլբա լաբը նոր էր կազմավորվում, Հայաստանում կազմակերպել էինք առաջին միջազգային սոցիալական նորարարության ճամբար: Ճամբարի թեման էր մարդու իրավունքները, այստեղից էլ անգլերեն անվանումը ՝ HuRiLb (Human Rights Lab): Միջոցառումը մեկ տեղ հավաքե ողջ ընթացքում /ընդհամենը 48 ժամ/, ՏՏ մասնագետներ, դիզայներներ, սոցիալական սեգմենտի փորձագետներ ու մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներ վեր հանած մարդիկ աշխատեցին միասին, փորձարկելով տարբեր մոտեցումներ ու նորարար լուծումներ:
Բելառուսի մասնակից Յան Գարդիենը ներկայացրել էր հաշմանդումություն ունեցող մարդկանց համար հասանելիության քարտեզի գաղափարը: Այստեղ տարբեր մասնագետներից կազմված թիմը գաղափարը մի փոքր հղկել էր ու աշխատել՝ նախագիծը իրատեսական դարձնելու նպատակով: Վերջերս օնլայն հարթակը գործարկվել է Բելառուսի օգտատերերի համար եւ մենք որոշեցինք Յանի հետ զրուցել՝ արդեն մեկնարկած ծրագրի մանրամասները իմանալու համար:
Ինչպե՞ս ծագեց քո սոցիալական ծրագրի գաղափարը ու ինչքան ժամանակ պահանջվեց, որպեսզի այն հասնի Հայաստան ու մասնակցի HuRiLab-ին:
Առաջին անգամ այս թեմայի շուրջ սկսել եմ մտածել երբ 13 տարեկանում գնացի Շվեդիա: Շատ էի տպավորվել, երբ տեսել էր, թե որքան հարմարեցված էին Շվեդիայի փողոցներն ու շենքերը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Բելառուսում նման բան չկար: Երբ վերադարձա հայրենիք, գիտակցեցի, թե որքան սահմանափակ, անհասանելի ու անմատչելի է ողջ համակարգը ու հենց այդ պատճառով էլ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարողանում լիովին վայելել իրենց կյանքը: Եվ չնայած այդ հարցի շուրջ շատ բան էր արվում, ոչ բոլորն էին տեղյակ զարգացումներից: Այսպիսով, սկսեցի ինչ-որ ճանապարհներ փնտրել, բայց այդ ժամանակ շատ երիտասարդ էի զգում որեւէ բան նախաձեռնելու համար:
Ու միայն 2012 թ. սկսեցի աշխատել գաղափարիս վրա: Հիշում եմ, որ առա Nokia հեռախոս, որի մեջ կար երկու քարտեզային հավելվածներ (‘Here Maps’ ու ‘Here Drive’): Ահագին հիասթափվել էի, երբ հասկացա, որ հայրենիքիս քարտեզը չկար ու դժվար մոտ ապագայում ներառվեր այդ հավելվածների մեջ: Մի քիչ փորփրեցի համացանցում ու հասկացա, որ ես միակը չեմ, ով նմանատիպ մտահոգություն ունի: Հետո մի քիչ էլ փոփրեցի ու պարզվեց, որ ‘Here’ հնարավորություն է տալիս իր օգտատերերին քարտեզագրել իրենց քաղաքը/երկիրը ու տեղադրել այդ ինֆորմացիան իրենց մոտ, սակայն այդ ֆունկցիան մինչեւ վերջ լավ մշակված չէր: Տեսնելով դա, ես օնլայն դիմում գրեցի ընկերությանը, խնդրելով Բելառուսի քարտեզը խմբագրման համար մատչելի դարձնել բոլոր ցանկացողների համար: Ընդհամենը 2 շաբաթում դիմումս 3,000 հոգու աջակցություն ստացավ ու Here-ը ընդառաջ գնաց մեզ:
Գործընկերներիս հետ միասին մեծ խումբ ստեղծեցինք սոցիալական ցանցում ու սկսեցինք համատեղ նկարել քարտեզը: Անհավատալի արդյունքի էին հասել: Ընդհամենը մեկ ամսվա ընթացքում ողջ երկրի քարտեզը պատրաստ էի 400 կամավորների շնորհիվ: Ես հանկարծ հասկացա, որ համախմբված քաղաքացիական հասարակությունն այնքան մեծ ուժ ունի խնդիրները լուծելու, պարզապես մենք համապասխան գործիքների պետք է տիրապետենք:
Իսկ ինչպե՞ս էիր իմացել HuRiLab-ի մասին ու ինչու հետաքրքրվեցիր մասնակցության մեջ:
Հենց այն ժամանակներն էին, որ ես տեղեկացա HuRiLab-ի մասին Human Rights House Foundation-ի նորությունները կարդալիս: Շվեդիայում ծագած մտքերս նորից առաջ եկան ու կարծես ամեն ինչ մի մեծ բանի փոքր մաս կազմեր: Յուրաքանչյուր մասնիկ սկսեց իր տեղն ընկնել՝ մեր քաղ.հասարակությունը, որ ի վիճակի համախմբել ու մշակելայդքարտեզը, Բելառուսիփողոցներիօնլայնքարտեզստեղծելուիմփորձերը… HuRiLab –ը իդեալական հնարավորություն էր այդ ամենն իրար կապելու ու ծրագիրը սկսելու համար:
Որն էր ամենամեծ մարտահրավերը՝ «հում» գաղափարից դեպի մշակած ծրագիր հասնելու ճանապարհին:
Ամենամեծ մարտահրավերը իրակաանում բաղկացած էր մի քանի տարբեր խնդիրներից: Առաջինը դա անհրաժեշտ ծրագրի տեխնիկական բարդությունն էր եր դրա հետ մեկտեղ ծրագրավորողների բացակայությունը, որոնք կհամաձայնեին կամավորական սկբունքով օգնել: Ես հումանիտար կրթություն ունեի, ինչը նշանակում էր ես ընդհանրապես ոչմի գիտելիք ու փորձ ճունեի այն ոլորտում, որը կօգներ գաղափարս կյանքի կոչել:Քանի որ այդ քարտեզի մշակումը շատ թանկ էր, ես չէի կարող ինձ թույլ տալ պատվիրել դրա մշակումը այլ ընկերությանը:Ի վերջո, ես այլընտրանք չգտա ու սկսեցի զրոյից ինքնուրույն ծրագրավորում սովորել: Ես ահագին ժամանակ եմ տրամադրել HTML, CSS, Javascript, jQuery, PHP եւ ծրագրավորման հետ կապված այլ բաներ սովորելուն:
- Իսկ եղել ե՞ն այնպիսի ժամանակներ, որ գործերը լավ չէին գնում, երբ մարդիկ թերահավատորեն էին մոտենում քո առաջարկին կամ ծրագրի ընթացքը քո ուզածի նման չէր գնում:
Ոչայնքան, բանը նրանում է, որ ուղղակի շատ հաճախ ես դյուրագրգիռ ու ջղայն էի: Եես ամբողջ օրն աշխատում էի ու երբ վերադառնում էի տուն, պետք է նորից աշխատեի՝ ծրագրավորմամ զբաղվեի: Եղել են շաբաթներ եւ անգամ ամիսներ, որբ ես պարզապես դադարել էր որեւէ բան անել ծրագրիս հետ կապված, որ պարզապես մի փոքր հանգստանայի:
Ի՞նչ խորհուրդ կտայիր քեզ նման մարդկանց, ով մտածում է սեփական գաղափարների զարգացման ու ստարտափ ստեղծելու մասին:
Եթե ուզում եք մի բան լավ անել, պետք է ինքներդ անեք: