Եթե կառավարման լավագույն տարբերակը մարդկանց մոտ լինելն է, ապա տեղական ինքնակառավարումը մեր ժողովրդավարական քաղաքական համակարգի հիմնաքարն է: Իսկ ինչպե՞ս կարելի է մեր տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքն ավելի արդյունավետ եւ պատասխանատու դարձնել սուղ բյուջեի պայմաններում: Այս խնդիրը քաղաքական գործիչներին թողնելու փոխարեն Կոլբա լաբը հարցում մրցույթ հայտարարեց այն մարդկանց շրջանում, ովքեր անմիջականորենառնչվում են ՏԻՄ ծառայությունների մատուցմանը: Խոսքը հենց ձեր` օգտատերերի մասին է:

Արդյունքում բազմաթիվ գաղափարներ ստացանք Հայաստանի տարբեր վայրերից, նույնիսկ հեռավոր Կանադայից, մարդիկ տարատեսակ լուծումներ էին առաջարկում` էլեկտրոնային բյուջետավարումից մինչեւ կենցաղային պարագաների վերամշակման կենտրոններ:

Լավագույն տաս գաղափարների հեղինակները հրավիրվեցին իրենց գաղափարների  նախագծմանհանդիպմանը, որի ավարտին թիմերը ներկայացրեցին իրենց կատարելագործված ծրագրերը:  Հաղթող ճանաչված չորս նորարար գաղափարները ներկայացրած թիմերը Կոլբայի ինկուբատորից ստարտափ ֆինանսավորում եւ մասնագիտական աջակցություն ստացան: Ահա եւ #mylocgovմրցույթի նորարարները:

«Խելացի» քաղաք (Smart City)

Ի՞նչ է էլեկտրոնային կառավարման համակարգը: Կարեն Երզնկանյանը մատչելի եւ ինտերակտիվ առցանց հարթակ է ստեղծել, որը կապ է հաստատում համայնքի անդամի եւ տեղական ինքնակառավարման մարմնի (համատիրության) միջեւ հետեւյալ կերպ.

·  Խրախուսում է համատիրության վճարների, տույժերի ու հարկերի վճարումը,

·  Ինտերակտիվ տարածք է ստեղծում համայնքի անդամների բողոքների կամ առաջարկների համար (աղբահանության, ջրահեռացման, հանրային բակերի մաքրության, բազմաբնակարան շենքերում վերելակների հետ կապված խնդիրների, քաղաքի լուսավորության եւ այլ հարցերի առնչությամբ), որոնց հարեւանները կարող են «կողմ քվեարկել»` հավանելով դրանք,

·  Տեղեկատվություն էներկայացնում տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական հոսքերի եւ գործունեության վերաբերյալ, կառավարման գործընթացներն ավելի թափանցիկ է դարձնում:

Ինտերակտիվ հանրային տրանսպորտ

Երեւան քաղաքում գործում է միկրոավտոբուսային 76, ավտոբուսային 68, տրոլեյբուսային 10 երթուղի, կա մետրոպոլիտեն, այդուհանդերձ, մոլորվելն այստեղ շատ հավանական է… Տրանսպորտի վերաբերյալ կենտրոնացված տեղեկատվության բացակայությունը շարունակում է շփոթեցնել նույնիսկ Երեւանի հնաբնակներին:

Արթուրը Դոլմաջյանը առաջարկել է հանրային տրանսպորտի ինտերակտիվ մի համակարգ,որ տրամադրում է տրանսպորտային երթուղիների քարտեզներ, չվացուցակներ, (զբոսաշրջիկների համար հասկանալի) եւ այլն: Այս ամենը հասանելի է առցանց, հատուկ հավելվածի միջոցով, նաեւ Google Maps-ում:

Արեւային էներգիայով աշխատող համայնքային լուսավորություն

Մայրամուտից հետո Գյումրու բակերն ու խաղահրապարակներն այնքան էլ գրավիչ չեն, քանի որ երեկոյան այնտեղ կատարյալ մթություն է տիրում: Ինչպիսի՞ լուծում է առաջարկում Արսեն Վարդանյանը` արեւային լույսով աշխատող փողոցային լուսավորություն: Այդ լույսերի նախագծման, ստեղծման եւ տեղադրման գործում տեղական համայնքի հետ սերտ համագործակցության արդյունքում Արսենի գաղափարը նրա թաղամասին պարգեւեց ավելին, քան պարզապես լույսն է: Այն ձեւափոխեց նրա հարեւանների`սեփական հանրային տարածքի հետ փոխազդեցության եղանակը, միավորեց մարդկանց ու համայնքներին: Այն բակերը, որտեղ տեղադրվեցին այս լուսասյուները,սկսեցին բարեկարգվել նաեւ բնակիչների սեփական նախաձեռնությամբ:

Տեսնելով այս գաղափարի հաջողությունը` մյուսները նույնպես ցանկանում են իրագործել այն: Գյումրու ՏԻՄ-ի զգալի աջակցության շնորհիվ այս լուսավորությունը շուտով հասանելի կդառնա նաեւ մյուս բնակիչներին:

Padavat.am (Պետական պաշտոնյաների փոխադրամիջոցների մոնիթորինգ/մշտադիտարկում)

Սոցիալական անարդարության ընկալումները, բարոյական խնդիրները եւ լավ կառավարման պակասը խարխլել են քաղաքացիների վստահությունը կառավարության եւ պետական պաշտոնյաների նկատմամբ: Դա անառողջ անջրպետ է ստեղծել այս երկու խմբերի միջեւ:

Հայաստանի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մի հարթակ է մշակել, որը յուրովի կարող է հաղթահարել այս խնդիրը` հետեւելով պետական պաշտոնյաների մեքենաներին եւ հայտնաբերելով ու հրապարակելով չարաշահման այն դեպքերը, երբ ծառայողական մեքենաներն անձնական կարիքների համար են օգտագործվում:

Հասարակ մի հավելվածի օգնությամբ օգտագործողները կարող են լուսանկարել (սմարթֆոններով եւ այլ սարքերով) պետական մեքենաները, այնուհետեւ ուղարկել լուսանկարներըPadavat.am կայքին  (նշելով դրանց գտնվելու վայրը ու պետ. համարանիշը), որը կստուգի եւ կհրապարակի այդ տեղեկատվությունը:

Հետաքրքր՞եց: Բոլոր նորարարները կներկայացնեն իրենց նախագծերը հաջորդ երկուշաբթի, Social Good Talks Հայաստան-ին: Միացե’ք այս միջոցառմանը եւ եկե’ք Միրզոյան գրադարան սեպտեմբերի 28-ին, ժ. 16:00-ին` ավելին իմանալու համար:

Ցանկանո՞ւմ եք միանալ Կոլբա լաբի ստարտափ ինկուբատորին: Եթե կոնկրետ խնդիր կա, որ ուզում եք լուծել, եւ գաղափար ունեք, թե ինչպես դա կարելի է անել, կամ արդեն աշխատում եք այդ խնդրի լուծման ուղղությամբ եւ ցանկանում եք ընդլայնել ձեր նախաձեռնության շրջանակը, ապա դիմեք մեր Գաղափարների բաց մրցույթին: