Կոլբան աջակցում է ակտիվիստների ու ձեռներեցների, ինչպես նաև կառավարման համակարգում աշխատող առաջադեմ պրոֆեսիոնալների, ովքեր հասկանում են հասարակության խորքային խնդիրներն ու մտահոգ են դրանց լուծմամբ:
Մենք քննում ու գնահատում ենք ոչ միայն ներկայացված գաղափարը, այլ նաև ներկայացնողին, որովհետև Կոլբան մարդկանց ակումբ է ու մարդկանց համայնք:
Մենք աշխատում ենք նորարարների հետ՝ տարեկան մի քանի անգամ հայտարարվող ինկուբացիոն շրջանների միջոցով: Նորություններին կարող եք հետևել Կոլբա կայքի “Մրցույթ” բաժնում:
Միգուցե դու՞
Եթե դու համապատասխանում ես այս չափանիշներին, մենք կօգնենք քեզ ստեղծել ֆինանսապես կայուն, հայկական ու միջազգային նորարար ցանցերին կապված ծրագիր: Դու կարող ես միանալ մեր տաս հաջողակ թիմերի խմբին և մասնակցել սոցիալական ստարտափերի ինկուբացիա ծրագրին: Մենք կօգնենք, որ քո գաղափարը դառնա ծրագիր կամ նոր սոցիալական ծառայություն ու տարածվի հասարակության մեջ:
Մեր ինկուբացիոն շրջանին մասնակցած թիմերը կկարողանան.
- Մասնակցել ծրագրերի դիզայնի սեմինարների;
- Ստանալ մասնագետների և խորհրդատուների օգնություն;
- Ունենալ ֆոնդահայթայթման աջակցություն:
Ինկուբացիայի ծրագիրը տրամադրում է անհրաժեշտ ուղեցույցներ, խորհրդատվություն ու թույլ տալիս փորձարկել ձեր ծրագիրը՝ ստեղծելով էֆեկտիվ ստարտափեր:
Թիմերից ակնկալվում է նաև հետադարձ կապ: Ձեր ծրագրի զարգացմանը զուգահեռ, մենք ակնկալում ենք, որ դուք կշարունակեք կիսվել մեր վեբ հարթակներում ձեր հաջողություններով, ներգրավվել ծրագրերի դիզայնի, ծառայությունների, համակարգերի ու գաղափարների մշակման մեջ:
Ինչպե՞ս դիմել
- Կարող եք պարզապես արձագանքել մեր մրցույթներից որևէ մեկին, պատմել ձեր գաղափարների մասին մեր սոցիալական կայքերում կամ մասնակցել մեր սեմինարներին:
- Մենք ընտրում ենք լավագույն գաղափարները և անհրաժեշտության դեպքում գաղափարները միավորում թեմատիկ խմբերում:
- Այնուհետև ձեր թիմը մասնակցում է մեր երկօրյա ծրագրային դիզայնի սեմինարին, որի ընթացքում դուք ստեղծում եք ձեր գաղափարի մոդելային նախատիպը:
- Եթե ծրագրի մոդելն աշխատում է, դուք հնարավորություն կստանաք օգտվել խորհրդատուների ու փորձագետների մեր հնարավորություններից, որպեսզի զարգացնեք ձեր նախագիծը:
- Այնուհետև մենք դրամաշնորհային ներդնում ենք անում ծրագրի մեջ և օգնում ենք ձեզ լրացուցիչ ֆոնդահայթայթման գործում:
- Դուք սկսում եք ինֆորմացիա տարածել ձեր ծրագրի մասին առցանց հարթակներով ու կապվել միջազգային փորձագիգտական ցանցերի:
Ընտրության չափանիշները
- Դուք խորապես հասկանում եք և գիտեք վերհանված խնդիրը;
- Դուք ունեք հստակ ծրագիր՝ խնդիրը լուծելու վերաբերյալ;
- Դուք կարող եք մոբիլիզացնել համայնքի ռեսուրսները;
- Դուք համաձայն եք աշխատել “Creative Commons” սկզբունքով և ներգրավվել Կոլբայի ցանցային աշխատանքներին ու քննարկումներին:
Ի՞նչ եք դուք շահում
- Գիտելիք, հմտություններ, առաջնորդության փորձ;
- Խորհրդատվություն, փորձագիտական աջակցություն, կապեր;
- Սոցիալակն ներդրումների ու ֆինանսավորման ծրագրերի մասնակցություն:
Եթե հետաքրքրված եք, մասնակցեք մեր մրցույթներին: